Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 23:47 Մշակույթ

87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»

 

Սիրիահայ հայտնի հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ, 87-ամյա ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԸ օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` գրական մի երեկոյի ժամանակ հայտարարեց, որ հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացի դառնալու համար. «Ինձ կոչում են սփյուռքահայ գրող, բայց հետայսու ես հայաստանցի գրող եմ»: Այս մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ. «Մարդ իր տուն հրավերով չի գալիս, Հայաստան հրավերով չեն գալիս, այլ տուն են գալիս: Սփյուռքում ապրող բոլոր գրողները, ընդհանրապես, բոլոր հայերը տուն չունեն, իրենց այսօրվա ունեցած պալատները վաղը տեղացիների կողմից կարող են գրավվել: Տունը Հայաստանի մեջ կըլլա, սփյուռքին մեջ ապրողները բնակարան ունեն եւ ոչ թե տուն», - շեշտեց անվանի գրողը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 19 Նոյեմբեր 2015 02:33 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:52 Քրեական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՆ ԳՈՂ «ԿԱՐԳԵԼՈՒ» ՀԱՄԱ՞Ր

 

Օրերս «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուզաննա Սարգսյանը նամակով դիմել էր ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին եւ «Իրավունք» թերթի խմբագրությանը՝ ուշադրություն հրավիրել իր քրեական գործին, որն ըստ նամակագրի «շինծու փաստերի վրա է հիմնված»: Բայց ամենաուշագրավը. նամակագիրը պնդում է, որ 14 բնակարաններից գողություն կատարելու համար 6,5 տարով դատապարտվել է այն դեպքում, երբ ունի հոգեկան խնդիրներ: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, փորձեցինք պարզել նրա փաստաբան ՄԿՐՏԻՉ ԴԱՎԹՅԱՆԻՑ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:43 Քրեական

«ԱՎՏՈՄԱՏԸ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԳՆԱՑԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ»

 

Նախօրեին հերթական աղմկոտ սպանության դեպքն արձանագրվեց: Այս անգամ հանցագործությունը Կոտայքի մարզում էր, Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում: Սպանվել են Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, այժմ սնանկացած, ինչպես հրազդանցիներն են բնութագրում` «պարտքերի մեջ թաղված» Ֆրունզիկ Գալստյանի (առավել հայտնի Ֆուզո անվամբ) երկու որդիները եւ նրանց ընկերը: Հանցագործությունից ժամեր անց արդեն սպանությունը կատարելու մեջ մեղադրվեց նախկին պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջ որդին` Հայրապետ Սեփոյանը, ով բնակվում է Մարմարիկ համայնքում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:51 Թեմա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ՞ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ

 

Քաղաքական դաշտում շաբաթվա ամենաքննարկվող ու լայն արձագանք գտած թեման շարունակում է մնալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին վերագրվող հայտարարությունը, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար: Այս թեման էլ ավելի մեծ թափ առաը փարիզյան վերջին ահաբեկչություննից հետո, առավել եւս, որ ՌԴ-ն հայտարարեց Սիրիայում իր գործողությունների էլ ավելի ակտիվացման մասին: Ուրեմն՝ կարո՞ղ է ղարաբաղյան օդանավակայանի կարիքն էլ զգացվել. հաիցի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ընդդիմադիր խորհրդարանականներից:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:01 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:46 Թեմա

«ԴԺՎԱՐ ԹԵ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ՀԱՍՆԻ ՄԵԶ»

 

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հաշված օրեր անց Մոսկվան հաստատեց, որ հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում A321 օդանավի կործանումը եւս ահաբեկչության հետեւանքով է: Արդյունքում՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ՝ ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդը մասնավորապես հայտարարել են՝ Սիրիայում հակաահաբեկչական պատերազմի առավելագույնս ակտիվացման մասին: Ահաբեկչական խմբավորումները եւս պետք է որ փորձեն ակտիվանալ: Արդյունքում՝ կա՞ ռիսկ, որ մեր հարեւան տարածաշրջանից այդ ռազմական կրակը տարածվի նաեւ մեր եւ հատկապես Արցախի ուղղությամբ: Եվ բացի այդ՝ սա նոր իրավիճակ է, եւ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:41 Հանդիպում

«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

 

«Իրավունքը» սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, ինչպես նաեւ վերջին օրերին լրատվամիջոցներում լայն արձագանք գտած թեմաների շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:34 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:39 Զարմանք

 

 

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժամանակին բողոքում Պանիկովսկին, որ իրեն չեն սիրում: Հիմա բողոքելու հերթը հասել է նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, ու նրա գլխավոր չսիրողն էլ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն է: Եվ չսիրելու ձեւն էլ է զարմանալի. «Մինչեւ գալիս հասնում եմ ԱԺ, ինձ 18 կամերա նկարում ա: Եթե ամբողջը գումարենք, իմ ամբողջ կյանքը էկրանի առաջ ա: Հիմա դուք ինչ եք մտածում, էտքան մտահոգվում եք մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ լեվի չգնանք, ինչ չանենք, սաղ նկարում եք: Հիմա ինչ անենք, լեվի չգնանք, հանգիստ հաց չուտենք: Արդեն մտնում ենք ռեստորան, հարցնում ենք` հո ձեր մոտ չեն նկարահանում, որ նստենք մի կտոր հաց ուտենք, կամ կարող ա ուզում ենք մի հատ անեկդոտ պատմենք: Ամեն տեղ նկարում եք, տունն էլ եք նկարում, ձայնագրում եք... Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, այ մարդ տուալետ չենք կարողանում մտնենք»: Լավ, իրոք, ինչպես կարելի է, ի վերջո թողեք մարդը կարողանա զուգարան գնալ: Մարդ եղեք, էլի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:15 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:35 Լուրեր

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ՈՐ ԿԱ ՄԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏ»

 

Աշխարհի ժանտախտ դարձած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օրեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում պայթյուններ եւ կրակոցներ արձակեցին, ինչի պատճառով զոհվեցին 150-ից ավելի մարդ, ինչպես նաեւ կան բազմաթիվ վիրավորներ: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ հաստատեց, որ մի հայուհու դեռեւս շարունակում են փնտրել, չնայած հետագայում տարածվեց այն լուրը, որ մեր հայրենակցուհին, ցավոք, զոհվել է.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:20 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:28 Լուրեր

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՎՏԱՆԳ ՉԿԱ

 

Henaran.am-ը դիմել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ պարզելու եւ փարատելու այն քաղաքացիների մտահոգությունը, որ եթե  Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը չփոփոխվեն, քրիստոնյա հանրույթի համար դժվար կլինի «կողմ» քվեարկել մայր օրենքին, ըստ որի` վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը, այն հակասում է Աստծո խոսքին. երեխայի շահը առաջնային է համարվում, մինչդեռ քրիստոնեական արժեհամակարգը սահմանում է հակառակը` ծնողների դաստիարակության իրավունքը եւ պատասխանատվությունը երեխաների նկատմամբ: Սակայն պատգամավորի պնդմամբ` քրիստոնյաները մտահոգվելու պատճառ չունեն. «Այդ կետերը քննարկումների ընթացքում վերանայվել են եւ ենթարկվել փոփոխությունների»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:22 Քաղաքական

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

imԱյն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հակամարտւթյան հետեւանքով, մասնավորապես` փարիզյան ողբերգության եւ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության եւ կտրուկ քայլերի համատեքստում, բնականաբար, որոշակի ազդեցություն թողնում է եւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա: Այսպես, պետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ԱՄՆ դեսպանին ուղղված խիստ քննադատությունը անիջապես ուշադրության է արժանացել ռուս քաղաքագետների կողմից, ովքեր ոչ միայն շեշտում են, որ այն կտրուկ էր, այլեւ ենթադրում են, որ «քեռի Սեմը» փորձելու է ՀՀ իշխանությունների  վրա ճնշում գործադրել ձեռնասուն ընդդիմադիրների միջոցով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 16:05 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:15 Գլխավոր Էջ

ՄՈՍԿՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՆԱԵՎ ԻՊ-Ի ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ

 

Փարիզյան ահաբեկչությունից հետո, ինչպես եւ սպասվում էր, աշխարհաքաղաքական հարթակում սկսվել են զարգացումներ, որոնք դեռ նոյեմբերի 20-ին շատերը միանգամայն անհավանական կհամարեին: Եվ այդ ամենը հերթական անգամ հուշում է, որ ողջ աշխարհը կանգնած է այնպիսի գլոբալ փոփոխությունների շեմին, ինչպիսիք վերջին անգամ տեղի ունեցան 1991թ.-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզմամբ պայմանավորված: Միայն թե, այս անգամ արդեն հակառակ ընթացքով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:15 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Քրեական

ՔԵՌՈՒՑ ՏՈՒՆ ՊՈԿԵԼԸ «ՔՅԱՐ» ՉԷ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

 

Իրավունք ունի՞ արդյոք 80-ամյա տղամարդը հանգրվան գտնել հայրենիքում` օտարության մեջ իր քրտինքով վաստակած գումարով գնված տանը:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այդ հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ արդարությունն ու արդարադատությունը, ցավոք, հաճախ հոմանիշներ չեն…

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 14:23 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԱՅՐԻՆ 150 ՔՄ ՏԱՐԱԾՔ Է ՈՒԶՈՒՄ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Այդ առթիվ երեկ Օքրո Օքրոյանի անվան 3-րդ գրադարանում ,Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունըե խորագրով տեղի ունեցավ հանդիպում Այվազյանի կնոջ` տիկին ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԻ հետ: Նրա գրականությունը փիլիսոփայություն է, նա քանդակագործի պես մադուն  տարբեր անկյուններից էր դիտումե,- այսպես որակեց ամուսնուն տիկին Վերդյանն ու հանդիպման ընթացքում խոսեց ոչ միայն Աղասի Այվազյան մարդու, բազմակողմանի արվեստագետի մասին, այլ նաեւ մտաբերեց իրենց առաջին հանդիպումը` այն որակելով որպես ճակատագրի նվեր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 23 Նոյեմբեր 2015 15:33 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԳՈՒՄԱՐԻ ՈՒԺՈՎ ՎԱՌՎԱԾ ԱՍՏՂԸ ԿՀԱՆԳՉԻ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ԻՆՉՊԵՍ ՎԱՌՎԵԼ Է»

 

Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր` «armFASHIONday» խորագրով, որի կազմակերպիչն է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին` հայտնի հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը: Միջոցառման շրջանակներում  կհամախմբվեն ռուսաստանաբնակ հայտնի հայ մոդելավորողները, որոնք բազմաթիվ հաջողություններ ունեն այս ոլորտում ու իրենց աշխատանքով հայտնի են ոչ միայն ողջ Ռուսաստանում, այլեւ աշխարհում:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց ռուսաստանաբնակ մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոներում, իսկ «Ani Manoukian» բրենդային հագուստը անգամ կրել է բրազիլական երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան. «Կարծում եմ` այս միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակների համար, որոնք փորձ ձեռք կբերեն, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու նրանց աշխատանքը: Վստահ եմ` այս գեղեցիկ նախագիծը կդառնա ավանդական»: Անդրադառնալով հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ մոդելավորողին, որպեսզի Ռուսաստանում կարողանա առաջ գնալ, Ա. Մանուկյանն ընդգծեց. «Անկախ ազգությունից, հարկավոր է ունենալ շնորհ եւ անսպառ աշխատասիրություն, եւ կապ չունի, թե որ երկրում է ծավալում իր գործունեությունը: Շատերն այս հարցին կպատասխանեն, թե մեծ ֆինանս է հարկավոր, բայց հավատացնում եմ` գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»

 

Սիրիահայ հայտնի հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ, 87-ամյա ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԸ օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` գրական մի երեկոյի ժամանակ հայտարարեց, որ հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացի դառնալու համար. «Ինձ կոչում են սփյուռքահայ գրող, բայց հետայսու ես հայաստանցի գրող եմ»: Այս մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ. «Մարդ իր տուն հրավերով չի գալիս, Հայաստան հրավերով չեն գալիս, այլ տուն են գալիս: Սփյուռքում ապրող բոլոր գրողները, ընդհանրապես, բոլոր հայերը տուն չունեն, իրենց այսօրվա ունեցած պալատները վաղը տեղացիների կողմից կարող են գրավվել: Տունը Հայաստանի մեջ կըլլա, սփյուռքին մեջ ապրողները բնակարան ունեն եւ ոչ թե տուն», - շեշտեց անվանի գրողը:
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքում ծնված Թ. Թորանյանը լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով» (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) գրքերը: Հեղինակ է նաեւ «Վավա եւ Սարգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի վկան եւ ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների: 2012 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 23 Նոյեմբեր 2015 15:32 )

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Սպորտ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «ընդհարումը» տեղափոխվել է այլ հարթություն. նախօրեին վիրտուալ պայքարը, որ ծավալվել էր երկու կողմերի միջեւ, վերածվեց գործուն հակամարտության, երբ ՖԱՖ-ը, ինչպես որ խոստացել էր, անցկացրեց երթ դեպի ՀՖՖ՝ իր պահանջները դարձյալ բարձրացնելու նպատակով:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Փանջունի

ՊՈՒՏԻՆԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

 


(ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Бережённого бог бережёт.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

ՀՀԿ-ՈՒՄ «ԼԱՎ Է, ՔԱՆՑ ՄԵՐ ՏԱՆԸ»

 

Քաղաքական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ի տես լրագրողների: «Իրավունքի» ֆոտոխցիկը արդեն մի քանի օր է, ինչ ֆիքսում է, թե ինչպես «Ժառանգությունից» դուրս եկած եւ այլեւս չվերադարձած ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նախընտրում է խորհրդարանական նիստերի դահլիճում լինել ամեն տեղ, բացի իր տեղից, որը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողքին է: Ռ. Հակոբյանը կամ հայտնվում է գործադիրի համար նախատեսված աթոռներին` ինչ-որ հարցեր քննարկելով նախարարների հետ, կամ բավական հարմարավետ տեղավորվում է ՀՀԿ-ական պատգամավորների կողքին: Այս մասին ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի, որը քիչ ձեւափոխված տեղին է հնչեցնել` ՀՀԿ-ում «լավ է, քանց մեր տանը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00 Լուրեր

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՐԵՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

 

Խորհրդարանում երեկ պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ նախ խոսեց ընդդիմության անունից` հերթական անգամ քարկոծելով սահմանադրական հանրաքվեի «այո»-ի կողմնակիցներին, ապա հայտարարեց, որ առաջիկայում իրենք Ազատության հրապարակում պատրաստվում են հանրահավաքի: Պատասխանն իհարկե չուշացավ, եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զգուշացրեց ընդդիմադիր գործընկերոջը. «Պարոն Զուրաբյան, Դուք խոսեք Ձեր անունից, ոչ թե` ընդդիմության: Արդեն «Բարգավաճն» էլ խոսեց, ՀՅԴ-ն էլ, եւ նրանք «այո» են ասում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...