Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:45 Փանջունի

ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՊԱՀՎԱԾՔ

 

Ընդդիմությունը փորձում ա կուլ տալ, բայց չի ստացվում:

Մանրամասն...

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:42 Սպորտ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՍ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՀԱՂԹԱԿԱՆ Է»

 

Վաղը Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Նախորդ մենամարտը հայ բռնցքամարտիկն անցկացրել էր այս տարվա հուլիսի 18-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մարեյի դեմ մենամարտից առաջ «Իրավունքի» հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:36 Թեմա

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Երեւանում եւ մարզերում մեկնարկել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը, որին ակտիվորեն մասնակցում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերը: Մշակույթի որոշ գործիչներ սահմանադրական բարեփոխումների մասին արդեն իրենց տեսակետները հայտնել են: Նրանց մի մասը դեմ է բարեփոխումներին, մյուս մասը` կողմ: Այս քարոզարշավում մշակույթի գործիչները, կարծես թե, ավելի պասսիվ են, քան երկրի համար կարեւոր մյուս իրադարձությունների ժամանակ: Արդյո՞ք մտավորականները պետք է ակտիվ լինեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավում, եւ որքանո՞վ է նրանց ակտիվությունը կարեւոր այդ գործընթացում` «Իրավունքի» հետ զրույցում հարցերին անդրադարձան մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:


Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:32 Մշակույթ

«ՊԱՐԶԵՑԻ` ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ «ԿՌԻՇԱ»»

 

Երեւանի կենտրոնում իրենց օրվա հացը վաստակող թափառաշրջիկ երաժիշտների կողքով շատերս ենք անտարբեր անցնում, կամ էլ մանրադրամ նետելով նրանց առջեւ դրված տուփի մեջ` առաջնորդվում ենք` փող եմ տվել, թող նվագի տրամաբանությամբ: Բայց պարզվում է` կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն անցել նրանց կողքով, ավելին` հոգացել են մուրացիկ երաժիշտներին փողոցից բեմ տեղափոխելու մասին: Դերասանուհի, բեմադրիչ Արսինե Նավասարդյանն ու «Արտքաստ պրոդաքշնի» տնօրեն, պրոդյուսեր Արմեն Մայիլյանը մի օր զբոսնելով Հյուսիսային պողոտայով` երկարատեւ քննարկման, նույնիսկ վիճաբանության արդյունքում որոշել են` հրավիրելով գրեթե բոլոր թափառաշրջիկ, նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներին ու դերասաններին, ներկայացում բեմադրել: Մտահղացման հեղինակները նախագիծը գրեթե ավարտին են հասցրել եւ մտադիր են «Մենք ու մենք» վերնագրով հանդիսականին ներկայացնել նոյեմբերի վերջին` «Երեւան» մշակույթի կենտրոնում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 23:19 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:27 Առողջապահություն

ՄԻՈՄԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԵՆ

 

-  Հարգելի բժիշկ, ի՞նչ է միոման: Ո՞րն է այս հիվանդության առաջացման պատճառը: Ինչպե՞ս են այն ախտորոշում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ բուժման եղանակներ կան:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 21 Նոյեմբեր 2015 01:18 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:24 Քրեական

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԳՅՈՒՂՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է»

 

Օրերս Արմավիրի մարզի Սամաղար գյուղում հերթական ավազակային հարձակումն է իրականացվել: «Դիմակավորված, ձեռնոցներով երկու անձ տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են գյուղացիներից` 78-ամյա Հրաչի տուն, ծեծի ենթարկել նրան եւ կնոջը` Կասյային, կապել նրանց, ապա սպառնալիքների տակ պահանջել եւ ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի»: Մեզ հետ զրույցում տեղի ունեցածն այսպես նկարագրեց Սամաղարի գյուղապետ ՍԵՐՅՈԺԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:21 Հանրություն

«ԱՆՁԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ»

 

Թեեւ հանրաքվերի հետ կապված նույնականացման քարտերի խնդիրը գործնականում լուծված է, սակայն դեռ քիչ չեն խոսակցությունները, որ դա կրկնակի քվեարկությունների համար դուռ է բացում, քանի որ հնարավոր չէ կնիք դնել նույնականացման քարտի վրա: Վերոհիշյալ խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:46 Տնտեսություն

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ»

 

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գալիք տարի 16 բյուջետային ծրագրի համար իրենց հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ: Բայց նաեւ, խոսելով գալիք տարվա իրականացվելիք ռազմավարական ուղղությունների մասին, նախարարն առաջինը մատնանշեց քրեակատարողական համակարգի անմխիթար վիճակը. «Քրեակատարողական համակարգում մենք ունենք վատ պայմաններ, եւ այդ պայմանները հիմնականում ունեն օբյետիվ հիմքեր, քանի որ որոշ քրեակատարողական հիմնարկներ ժառանգություն ենք ստացել նախանցած դարից»:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:43 Թեմա

ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ

 

Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումից մեկ-երկու օր անց ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ մեր երկրի քաղաքացիները Եգիպտոս մեկնելու հարցում արտառոց խնդիրներ չունեն, պարզապես պետք է աշխատեն հանգստյան գոտիներից եւ հյուրանոցներից հեռու չմնալ: Այդ պահին դեռ հարցական էր, թե ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը որն է, եւ այդ հայտարարությունն էլ ընկալելի էր հենց այդ տեսանկյունից:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:40 Սպառողի անկյուն

ՈՒՐԵՄՆ` ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԻՆ-Ի «ԳԼԽԻՑ ԹՌՆՈ՞ՒՄ ԵՆ»

 

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացնելով հայաստանյան վերելակային ֆոնդը` հայտարարել էր. «Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է, եւ մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»: Նույն նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն էլ ասվածը հաստատելով` մեզ հետ զրույցում հավելել էր. «Երեւանում գործող վերելակների մեծ մասն ուղղակի անպիտան վիճակում է»:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:33 Զարկերակ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՄ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ Է

 

Դեռեւս այս տարվա մայիսից ակտիվ սկսեց քննարկվել, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ կնքել համագործակցության նոր համաձայնագիր: Վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտիվացան, եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ իր հերթին հաստատեց, որ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացն ակտիվ փուլում է: Այլ հարց է, թե կոնկրետ ի՞նչ պայմաններով, երբ վերջին օրերին անգամ Եվրոպայում են միանգամայն մռայլ տոներով խոսում` մինչեւ իսկ ԵՄ-ի հետագա ճակատագրի մասին: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:31 Տնտեսություն

ՀԷՑ-Ի ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՄԱՐՏԻՆ

 

Թեեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փաստացի արդեն այլ սեփականատեր ունի, սակայն նախկին սեփականատիրոջ աղմկոտ գործունեության մասով սահմանված աուդիտը դեռ ոչ մեկն էլ չեղյալ չի համարել: Ավելին. «Այն արդեն իսկ ընթացքի մեջ է, իրականացվում են ստուգումներ ամբողջ ծավալով»,- մեզ հետ այս մասին ասաց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքով. «Իրականացվող աուդիտը կավարտվի մարտի վերջին, ընթացիկ եւ վերջնական արդյունքները կհայտարարվեն աուդիտի ավարտից հետո»:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:28 Թեմա

ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ ՕՐԱԿԱՆ ՍՏԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԻՆԸ 100 ԶԱՆԳ

 

Օրերս բացվել է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրային իրազեկման կենտրոնը, որը Հայաստանի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների նախաձեռնության արդյունքն է: Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների ծավալը, եւ դրա վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության դեռեւս ոչ բավարար մակարդակը, որը կխոչընդոտի նրանց հանրաքվեին մասնակցելուն, իրավաբան ուսանողները նպատակ են հետապնդում մասնագիտական խորհրդատվության արդյունքում` բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված են մոտավորապես 60 ուսանողներ, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:24 Թեմա

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃ

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձել է կառավարության եւ ԶԼՄ-ների համագործակցությանը:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:21 Հանդիպում

«ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ` ԳԵԼԻ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ, ԱՍՈՒՄ Է` ՈՉԽԱՐԸ ՍԱՐՆ ԱՆՑԱՎ»

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված թալինցի պատգամավոր ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ում ձայնը հազվադեպ կարելի է լսել խորհրդարանական նիստերի դահլիճում` հարցեր կամ ելույթներ հնչեցնելիս, պարզվում է` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բավական լուրջ բացատրական աշխատանքներ է տանում իր տարածաշրջանի ՀՀ ընտրազանգվածի հետ: «Իրավունքի» հետ զրույցում պարոն Մնացականյանը նախ նշեց հետեւյալը.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 21 Նոյեմբեր 2015 00:34 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:17 Հանդիպում

«ՕՏԱՐԱԾԻՆ ՀԱՅԱԽՈՍՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՆ ԹՈԶ ՓՉԵԼ»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավի ֆոնին կրկին ակտիվություն է դրսեւորում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Այս, ինչպես նաեւ մերօրյա ընդդիմության ու վաղվա Հայաստանի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը խորհրդարանական հնաբնակներից մեկի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 21 Նոյեմբեր 2015 00:22 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:15 Զարմանք

 

ՀԱԿ-ը միշտ էլ մնում է ՀԱԿ, եւ անգամ նրանց մոտ, ովքեր ՀԱԿ-ից սահմանազատվում են, զարմանալիորեն դա այնպիսի հետք է թողած լինում, որ անպայման պետք է ինչ-որ մի բան ՀԱԿմեջ անեն: Այսպես, երկու լեւոնների հետ` Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան, առավելագույն հակասություններ ունեցող ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. «Եթե Հովիկ Աբրահամյանն իրեն չարդարացրեց, հորեղբորս տղա՞ն է, թե փեսաս է, որ պիտի իրեն խնայենք»: Զարմանալի է, այդ ինչպես է, որ զօրուգիշեր արդարությունից եւ օրինականությունից խոսող ընդդիմադիրն առաջնորդվում է խնամի-ծանոթ-բարեկամ արատավոր սխեմայով: Եվ ստացվում է, որ եթե որեւէ պաշտոնյա տիկին Սարգսյանի հետ ազգակցական կապ ունի, ապա իրեն արդարացնի կամ չարդարացնի, քննադատության չի ենթարկվի: Լավ, գրողը տանի, բա էլ ո՞ւր մնաց ընդդիմադիրի սկզբունքայնությունը:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:31 Լուրեր

ԲԱՆԴԱՅԻ ՊԱՐԱԳԼԽԻ ՈՐԴԻՆ ԵՎՍ ՁԵԲԱԿԱԼՎԵՑ

 

Երեկ ձերբակալվել է հայտնի բանդայի գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի որդին` Ռուբեն Հակոբյանը: Նա կասկածվում է ամիսներ առաջ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի տղայի նկատմամբ կրակոցների միջոցով մահափորձ կատարելու մեջ, եւ հայտարարվել էր հետախուզում:
Թե ինչքանով են այդ մեղադրանքները հիմնավոր համարվում, նախ պարզաբանումներ խնդրեցինք Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանից, ով խնդրեց ավելի ուշ խոսել: Իսկ կասկածվողի պապը` «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատերը` Սուրիկ Հակոբյանը, բնականաբար, ընդամենն ասաց. «Չկա նման բան, բալա ջան, չկա»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:28 Լուրեր

ԱՆԱԿՆԿԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ. ՕԵԿ-Ը ՇՈՅՎԱԾ Է

 

Երեկ խորհրդարանում փոքրիկ «անակնկալ» էր սպասվում ՕԵԿ-ին, ինչի մասին նշեց նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց մեծ օրակարգ մտած ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Իշխան Զաքարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 21 Նոյեմբեր 2015 00:09 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:24 Լուրեր

ՀՅԴ-ՈՒՄ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

iԹեպետ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու կողմնակիցներից է, բայց, կարծես թե, սեփական խմբակցությունում բարեփոխումներ ամենեւին էլ չի պատրաստվում անել: Երեկ «Իրավունքի» ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` իր պատգամավորական հին ավանդույթյի համաձայն, էլի անցել է ԱԺ նիստերի դահլիճում օնլայն շախմատ գլորելու գործին: Չէ, պարոնայք սահմանադրագիրներ, թերեւս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում մի կետ էլ ընկեր դաշնակի համար էր պետք ավելացնել ու ընդգծել, որ ժողովրդի մանդատը ստացած պատգամավորը խորհրդարանում ոչ թե պետք է խաղ խաղա, այլ ժողովրդի հոգսը հոգա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 16:06 )

Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:17 Արտաքին Քաղաքականություն

ՍԻՐԻԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐԻՆ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ Է ԴՐՎԱԾ

 

Ինչպես եւ սպասվում էր՝ փարիզյան ահաբեկչությունից հետո, Եվրոպայում` ուղղակի աչքի առաջ սրվում է ոչ միայն համընդհանուր վախի մթնոլորտը, այլեւ հենց այդ վախի ֆոնին՝ իսլամաֆոբիան: Եվ մյուս կողմից էլ, եթե, այսպես ասենք, սովորական, իր առօրյա կյանքով ապրող մուսուլմանությունը փորձում է ցույց տալ, թե կրոնն այստեղ գործ չունի, պետք է մեղադրել միայն ծայրահեղ իսլամիստներին, սակայն այդ նույն ծայրահեղ իսլամիստական շարժումները կարծես թե ամեն ինչ անում են` հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու համար:

Մանրամասն...


Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 15:12 Գլխավոր Էջ

ՈՒՄ ՁԵՌՔՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

 

Ցնծա հայ ժողովուրդ, վերջապես արժանացար գերագույն բախտի` ծանոթանալու այն հարցազրույցին, որը Ռոբերտ Քոչարյանը տվել է գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Նա այդ հարցազրույցում ասել է, որ Արցախյան խնդրի կարգավորման բանալին գտնվում է. «Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում»: Դա ամբողջ հարցազրույցի թերեւս  միակ «դուզ խոսքն» է, իսկ մնացյալը, ինչպես կասեր արցախցին` «լոխ սոթ ա»

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 11:39 )