Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 16:03 Փանջունի

 

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 16:00 Սպորտ

ՕԶԲԻԼԻՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

 

Ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը՝ այս հունվարյան տրանսֆերային պատուհանը որոշիչ է լինելու հայ ֆուտբոլիստներից մի քանիսի համար: Մասնավորապես՝ Արաս Օզբիլիսի, ում եւ Մոսկվայի «Սպարտակի» ջրերն արդեն տեւական ժամանակ է, որ մի առվով չեն հոսում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:55 Մշակույտ

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԲԱԼԱՅԻՆ «ԶԵՆՔՆ» ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԵՆՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՄ

 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, եւ մեր մասնակիցը` ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐՈՍՅԱՆԸ, զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը` ստանալով բարձր միավորներ Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից, Սլովենիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից, Իռլանդիայից,  Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից: Ավելին` մնացյալ երկրները ամենաքիչը 7 միավոր նվիրեցին Հայաստանին:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:48 Մշակույթ

ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

 

Օրերս «Երեւան» մշակութային կենտրոնում հայ հանդիսականին ներկայացվեց պարուհի, Հայաստանի ֆիտնեսի չեմպիոն, բեմադրող ռեժիսոր ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավի հիման վրա պարային բեմադրությունը, որը կազմակերպել էր «Արտքաստ պրոդաքշն» ընկերությունը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 23:05 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:44 Մշակույթ

«ՊԱՏՎԵՐՈՎ ԳՐՎԱԾ ԿԱՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՎԵՍՏ ԿՈՉՎԵԼ»

 

Վերջերս ռոք երգիչ, երգահան, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇՆ իր ունկնդիրների դատին հանձնեց Մեծարենցի բառերով գրված հայտնի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգը` նոր գործիքավորմամբ (Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան), որի երաժշտության հեղինակը հայրն է` Աշոտ Ռուշանյանը: Այս, ինչպես նաեւ մերօրյա երգարվեստի, ապագա ծրագրերի ու իր երգերում հայ գրականության լավագույն գոհարներին անդրադառնալու մասին էլ Վահագի հետ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 00:25 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:40 Թեմա

«ԱՅՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՂԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԺՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ»

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Գյումրիի լոկոմոտիվային եւ վագոնային ԴԵՊՈ-ներում կազմակերպել էր Բաց դռների օր, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խորհրդարանականներ եւ լրագրողներ, որոնց ամփոփ ներկայացվեցին կատարված աշխատանքները, ծրագրավորած անելիքներն ու առկա խնդիրները: Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ` ՀԿԵ ՓԲԸ-ին հյուրընկալվել էին ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լեւոն Մարտիրոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:37 Քրեական

ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

 

Նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի Գուսանագյուղում  հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել է: Իր տանը կից ավտոտնակում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը: Նշենք, որ վերջինս ծառայում էր Գյումրիի ՌԴ սահմանապահ զորքերում: Ինքնասպան եղած զինծառայողի հարազատներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հնարավոր պատճառներին՝ ասաց.
- Խելոք տղա էր, աշխատասեր: Մի տարի առաջ էր ամուսնացել, չորս ամսից էլ երեխա էր ունենալու: Կոնկրետ էդ օրը ինչ է եղել, ինչի է էդքան հիասթափված էդ քայլին գնացել, չեմ կարող ասել: Բայց տեղեկացա, որ բավական խոշոր պարտքեր է ունեցել, չէր կարողանում տակից դուրս գալ: Դեպքի օրն էլ, սովորականի պես, ծառայությունից տուն է եկել, հաց կերել, հետո մի քսան րոպեից դուրս եկել: Երկար ժամանակ չանցած, նկատելով բացակայությունը, սկսել են փնտրել ու գտել են ավտոտնակում՝ կախված:
Ընտանիքի անդամների պատմելով էլ` հնարավոր է նրան այդ քայլին են դրդել պարտքերը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:33 Քրեական

«ԹՈՌՍ ՉԽԱՌՆՎԵՐ` ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԿՍՊԱՆԵԻՆ»

 

«Իրավունքը» անդրադարձել էր հուլիսի 9-ին Գառնիի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի որդու հետ գյուղում կատարված վիճաբանությանը, որն ավարտվել էր կրակոցներով: Օրերս էլ հայտնաբերվել, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել նախաքննական մարմնի համոզմամբ՝ կրակոցների հեղինակը՝ Ռուբեն Հակոբյանը, ով հայտնի բանդայի գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի եղբորորդին է, «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի թոռը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:28 Տնտեսություն

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԱՊԸ

 

iԵրեկ Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Գազ արտահանող երկրների» (GECF) ղեկավարների հերթական՝ 3-րդ համաժողովը: Ճիշտ է՝ առաջին պլանում տեսանելի է գազը, սակայն համաժողովին` նախագահների մակարդակով մասնակցող 9 երկրները նաեւ հիմնական նավթարդյունահանողներն են, եւ հաշվի առնելով նավթի ռեկորդային ցածր գների փաստը, որը վաղուց է ոչ միայն աշխարհատնտեսական, այլեւ՝ աշխարհաքաղաքական գործոնի վերածվել, կուլիսային քննարկումներում նավթի հարցը, թերեւս, ավելի առանցքային դարձավ: Բացի այդ՝ Թեհրանում էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ արդյունքում, ինչպես ընդհանուր գագաթաժողովը, այնպես էլ՝ դրանից դուրս ռուս-իրանական տարաբնույթ բանակցություններն ընդգծված քաղաքական տեսք ստացան, թեեւ անգամ դա տնտեսական բաղադրիչն ամենեւին էլ երկրորդ պլան չմղեց:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:13 Թեմա

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՉՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Մեր երկրում վերջերս հայտնված` «Նոր Հայաստան» կոչվող անհասկանալի ու կասկածելի կառույցի անվանման մեջ սխալ բառ կա: Ոչ, դա «նոր» բառը չէ, որովհետեւ այս շարժումն իսկապես նոր է, այլ «Հայաստան» բառն է, որովհետեւ անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունեն ընդհանրապես Հայաստանի հետ այդ շարժման պարագլուխները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սէֆիլյանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:08 Հանդիպում

ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ» ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Մոտ մեկ ամիս է, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար չէ ու «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ: Մինչ այդ էլ,  կուսակցությունում հանգիստ ու խաղաղ չէին արշալույսները: Սակայն Ռուբեն Հակոբյանի հեռանալը տեղի ունեցածի վերջին ակորդն էր: «Իրավունքը» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից  պարզեց` ի վերջո, «Ժառանգությունն» իրար գլխի կհավաքվի՞, նոր թափ կհավաքի: Չէ՞ որ այս պահին  Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում խմբակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքն այնպես է ընդունել իշխանությունը, որ կարողանան ցանկացած պարագայում քայքայել խմբակցությունը: Իշխանությունը բոլոր միջոցները գործադրեց «Ժառանգության» դեմ»,- ասաց Մարտիրոսյանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:05 Հանդիպում

«ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆՔ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼ` «ԱՄՈԹԻ» ԿՈՉԵՐՈՎ»

 

Երեկ ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ իր ողջ մաղձը թափեց քաղաքական մեծամասնության վրա` անցնելով կոռեկտության բոլոր սահմանները: Արդյունքում տարափի նման հնչող վիրավորանքներն անարձագանք չմնացին նաեւ ՀՀԿ-ական կին պատգամավորների կողմից: Բայց սա էլ չսանձահարեց կատաղի ընդդիմադիր տիկնոջը, ով ի պատասխան դահլիճից հնչող ամոթանքների` շարունակեց նույն կերպ. «Ամոթը ձեզ...»: Տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում տեղի ունեցող «այո» եւ «ոչ» պայքարի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 17:09 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:02 Զարմանք

 

Ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ զարմանալի, կամ ժողովրդի խոսքով ասած` մազալու առաջարկություններ է անում: Եթե ժամանակին տարակուսանք է առաջացրել ամենայն լրջությամբ արված նրա առաջարկությունը, որ ՀՀ ժողովրդագրական խնդիրները պետք է լուծել` մեր երկրում չինացիներ եւ ֆիլիպինցիներ բնակեցնելով, ապա հիմա էլ խորհրդարանական լսումների ժամանակ նա մի շարք առաջարկություններ արեց բանակի հետ կապված: Առաջարկություններից մեկը բավականին ողջամիտ էր` զինպատրաստության շրջանակներում դպրոցականներին տանել ոչ միայն զորամասեր, այլ նաեւ նրանց ցույց տալ իրական մարտական դիրքերը, ապա երկրորդ առաջարկությունն ապշեցուցիչ է` Իսրայելի օրինակով նաեւ աղջիկներին զորակոչել բանակ: Զարմանալի է, ինչպես պարոն Պողոսյանը չի ընկալում հայերի եւ հրեաների մենթալիտետի, ավանդույթների, մոտեցումների տարբերությունը: Եվ եթե Իսրայելում աղջիկների զորակոչը բնական է, քանզի այդ ժողովուրդն ունի մայրիշխանության կայուն ավանդույթներ, ապա, գրողը տանի, ինչի՞ է նման նույն բանն առաջարկել հայերին: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է միայն հիշատակել մեր հայ տղամարդկանցից շատերի արձագանքը` ի՞նչ է, մենք մեռել ենք, որ աղջիկներին բանակ տանեն:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 30 Նոյեմբեր 2015 14:03 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:00 Լուրեր

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՔԱՄՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ


Նոյեմբերի 12-ի սաստիկ քամու պատճառով Ալավերդիում մի շարք թաղամասեր հոսանքազրկվել էին: Քամին վնասել էր էլ.ցանցի ենթակայաններն ու հոսանքալարերը: Թե ինչ աշխատանքներ են տարվել վերոնշյալ վնասները վերացնելու ուղղությամբ, պարզեցինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՅԻՑ, ով նախեւառաջ նշեց, որ այս հարցով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀԿԵ-ի կողմից.
– Նոյեմբերի 12-ին Վանաձորի մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցած քամու հետեւանքով առաջացած վնասները, որոնք մեր ենթակառուցվածքի տակ են գտնվում, արդեն վերականգնել ենք: Ինչպես նաեւ նոյեմբերի 13-ին մենք առաջարկեցինք օգնություն ինչպես մարզպետին, այնպես էլ քաղաքապետին` միացյալ ուժերով վերականգնելու վնասները: Մեր կողմից ամբողջովին անվճար նյութեր են տրամադրել նրանց, իսկ այսօր արդեն մեր աշխատակիցների տներն ենք ստուգումներ իրականացնում: Եվ իհարկե պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում այն իրականացնել նաեւ Ալավերդու բնակիչների համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 00:39 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 14:52 Լուրեր

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆՔ»

 

Օրերս լինելով Գյումրիում` «Իրավունքը» տեղի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչպիսի նախընտրական տրամադրություններ են տիրում սահմանադրական հանրաքվեից ընդամենը օրեր առաջ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 00:06 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 14:49 Լուրեր

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԳՈՐԾԻ՞ ՍԻՐԻԱՅՈՒՄ

 

Վերջին օրերին տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների եւ մասնավորապես «Իսլամական պետություն» կոչվող չարիքի դեմ տարվող պայքարի մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻ հետ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 23:49 )

Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 14:38 Արտաքին Քաղաքականություն

ՀԻՄԱ ԷԼ ԵՎՐՈՊԱՆ Է «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ

 

Եգիպտոսում ռուսական A321 եւ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքները շարունակում են զարգանալ միանգամայն կանխատեսելի ընթացքով: Մի կողմից՝ ռուսներն էականորեն սրել են Սիրիայում «Իսլամական պետությանն» ուղղված հարվածները, մյուս կողմից՝ Եվրոպայում փարիզյան ահաբեկչության առաջ բերած խուճապին այս օրերին արագ թափով գումարվում է ոչ թե միայն հակաահաբեկչական, այլեւ՝ հակաիսլամական տրամադրությունները:

Մանրամասն...


Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 14:32 Գլխավոր Էջ

«ԲԱ ԿՈԶԼԵՎԻՉԻ՞Ն», ԿԱՄ «ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

 

Լյովիկ Զուրաբյանը դարձել է ձախորդության քայլող խորհրդանիշ: Եվ քանզի խելոք մարդիկ ասում են, որ ձախորդների հետ առնչությունները վնաս են առողջությանը, բնական ցանկություն է առաջանում հետը գործ չունենալ: Բայց... հեռուստացույցը միացնում ես` հայտնվում է դեմդ իր նվնվոցով, լրատվական կայքերը բացում ես` էլի ես տեսնում, թերթերում էլ է անպակաս, քիչ է մնում` սառնարանից էլ դուրս գա: Բայց մի կողմ նրա նվնվոցները «ռեժիմի» ու «ՀՀԿ-ի վերարտադրության» մասին, վերջերս մի հետաքրքիր բան ասաց: Որ իրեն` որպես ԱԺ խմբակցության ղեկավարի հասանելիք բավականին շքեղ ծառայողական ավտոմեքենան չէր ուզում վերցնել, բայց, դե հասկանում եք, «ոչ»-ի արշավ կա, բան կա...

Մանրամասն...