Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:54 Սպորտ

ԾԱՆՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

 

Հերթական մարզական տարին մոտենում է ավարտին, իսկ 2016-ը օլիմպիական տարի է, որին սպասում է ամբողջ մարզական աշխարհը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:48 Մշակույթ

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

 


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին երեկ առավոտյան կնքեց իր մահկանացուն` մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով հայ բեմի թագուհին, շուրջ վեց տասնամյակից ավելի` իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:46 Մշակույթ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐԹԱ՞Կ

 

Ի տարբերություն Հայաստանում նորաձեւությամբ զբաղվող մեր մոդելավորողների, ովքեր, պարզապես, փորձում են ոլորտում գոյատեւել, պարզվում է` այն առավել խոստումնալից մասնագիտություն է ՌԴ-ում, որտեղ իրենց խոսքն են ասում էլի մեր հայերը: «Իրավունքը» առիթ ունեցավ այս մասին զրուցել մոսկվաբնակ մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՅԻ հետ, ով հայտնի է իր երեկոյան  էլեգանտ զգեստների հավաքածուներով.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:24 Մշակույթ

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐԸ»` ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մի քանի օրից թողարկվող նոր տեսահոլովակն իրական պատմության հիմքեր ունի` երաժիշտն այն նվիրել է մտերիմ ընկերոջ հիշատակին: «Իրավունքի» հետ զրույցում Կամոն ասաց, որ տեսահոլովակը նկարահանել է ընկերասիրությունից դրդված. «Յուրաքանչյուրս աշխարհ ենք գալիս մի առաքելությամբ, լավ, թե վատ, ապրում ենք մեր օրերը ու հրաժեշտ տալիս երկրային կյանքին: «Հուշեր» կոչվող նոր տեսահոլովակս նվիրված է ընկերոջս, ով հասարակությանը պիտանի անհատ էր, ընտանիքին նվիրված անձնավորություն: Բարեբախտաբար, նրա ժառանգները պահում են իր օջախի բարի ավանդույթները»,- ասաց դուդուկահարն ու շտապեց խոսել այն թիմի մասին, ովքեր օգնել են Կամոյին իրականություն դարձնել տեսահոլովակը. «Երաժշտության հեղինակը Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումն արել է Կարեն Անանյանը` սիմֆոնիկ նվագախմբի համար, իսկ նվագակցել են շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը, Արչի Պենան (հարվածային գործիք): Իսկ այս ամենը տեսահոլովակի է վերածել ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:18 Մշակույթ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

 

Այսօր չկա մեկը, որն իր կյանքը պատկերացնի առանց համակարգչի: Ամբողջ օրն անցկացնում ենք ճառագայթ արտացոլող սարքի առջեւ, որը մեզ ծառայում է աշխատանքի եւ ժամանցի համար: 21-րդ դարի սերունդն առավել գերազանց է տիրապետում համակարգչային նույնիսկ ամենաբարդ ծրագրերին: Բայց չանտեսենք, որ երեխաները ճառագայթային այս չարիքի առջեւ շատ ժամանակ են անցկացնում` ամենատարբեր խաղեր խաղալով, որը գամում է երեխային աթոռին: Ծնողներն ուշադրություն չեն դարձնում ո՛չ երեխայի նստելաձեւին, ոչ էլ` խաղերի բնույթին:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:04 Քրեական

«ՄԱՐԶՊԵՏՆ ԱՍԱՑ, ՈՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՄ, ԵՍ ԷԼ ՀԱԿԱՌԱԿՎԵՑԻ»

 

Օրերս Տավուշի մարզի նույնանուն գյուղում վիճաբանությամբ ավարտված դանակահարության մանրամասները ներկայացնում է դանակահարված Աշոտը: Նա մեզ հետ զրույցի ժամանակ դեռ գտնվում էր հիվանդանոցում, եւ չնայած շատ դժվարությամբ էր խոսում, բայց որոշ մանրամասներ մեզ ներկայացրեց.
- Իրականում ես եմ ամեն ինչի մեղավորը, ես եմ հրահրել ինձ դանակահարողին, որի համար էլ հիմա ամաչում եմ: Ինձ պատկանող ֆերմայից գործիքներ էին գողացել, ես էլ դրան ասացի, թե հնարավոր է, որ հենց ինքն էլ տարել է: Երկուսով էլ ալկոհոլի ազդեցության տակ ենք եղել, չենք հասկացել` ինչ ենք իրար ասում: Մարզպետը (դանակահարողը) ասաց, որ ներողություն խնդրեմ իրեն` նման բանում մեղադրելու համար, ես էլ հակառակվեցի, էդտեղից էլ սկսեց վեճը: Չեմ էլ հիշում, թե ինչը ոնց եղավ: Մենակ հիշում եմ ինձ արյան մեջ ընկած:
- Բայց ասում են, որ Դուք ի սկզբանե նշել եք, որ ուզում էիք ինքնասպան լինել, ինչո՞ւ:
- Ամաչել եմ իմ արարքից, չեմ ուզեցել էդ ամեն ինչը բացահայտվի, որովհետեւ սխալը ես եմ եղել:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:52 Թեմա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ»

 

Այսօր կմեկնարկի «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը», ինչն ըստ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ, հղի է բազում վտանգներով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա նշեց հետեւյալը.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:50 )

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:50 Հանրություն

«ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐՆ ԵՆ»

 

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեղերի թանկացման մասին լուրերը անհիմն են: Ավելին` նախարարի խոսքով` առավել մեծ օգտագործում եւ, բնականաբար, ներմուծում ունեցող դեղերի 60 տոկոսի գները չեն փոխվել, իսկ 34 տոկոսի գներն էլ նկատելիորեն` էժանացել են 30 տոկոսով: Եվ միայն մի փոքր մասի դեպքում է, որ կա թանկացում, այն էլ՝ չնչին չափով՝ մինչեւ 3 տոկոսով:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:42 Թեմա

«ԵԽԽՎ-Ն ԻՐ ՎՐԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՍՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ»

 

Օրերս ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում Արցախի խոշորագույն ջրամբարին` Սարսանգին վերաբերող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած  զեկույցը ներառվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ (ձայների 16 «կողմ», 9 «դեմ» հարաբերակցությամբ): Ընդ որում` սա արդեն թվով երկրորդ հակահայկական զեկույցն է, որը վերջին շրջանում ԵԽԽՎ-ն փորձում է առաջ տանել: Իսկ թե ի վերջո որն է եվրակառույցի կողմից Հայաստանի դեմ ուղղված այսպիսի հարձակումների խորքային խնդիրը` հաշվի առնելով, որ այն  ակներեւ կրում է ամերիկյան ազդեցություն, «Իրավունքը» հետաքրքվեց ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորներից` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:38 )

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:37 Թեմա

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Երեկվանից համաշխարհային քննարկումների թիվ 1 թեման, անշուշտ, Թուրքիայի կողմից ռուսական  Սու-24 օդանավի վրա հարձակումն էր: Խնդիրն առավել քան կարեւորվում է նաեւ Հայաստանում, հաշվի առնելով, որ մեր երկիրն, ի վերջո, հենց այն միակ սահմանն է, որտեղ ռուսական եւ թուրքական զորքերը կանգնած են ուղղակիորեն իրար դեմ: Եվ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների այս աստիճանի լարվածությունը ազդեցություն կթողնի՞ նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:11 Հանդիպում

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՉ»-Ը ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՃՆՇՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

 

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը շարունակվում է: «Ոչ»-ի եւ «Այո»-ի կողմնակիցները ռեալիթի շոուի միջոցով շարունակում են հանդիպել քաղաքացիների հետ: Գյումրին այս առումով եւս բացառություն չէ, որտեղ ակտիվ աշխատում են ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Իրավունք»-ը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի եւ այլ հարցերի մասին զրուցեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:39 Զարմանք

 

Վերջապես մենք` համեստ շարքային մահկանացուներս, արժանացանք այնպիսի աստվածային հաճույքի, ինչպիսին է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ վերջին հարցազրույցը ամբողջովին, այլ ոչ թե հատվածաբար կարդալը: Եվ պարզեցինք մի զարմանալի բան` ընդդիմադիր դարձած Ռոբերտ Սեդրակիչը հիասթափված է անխտիր բոլորից` ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ ժողովրդից. «Որպիսի հասկանանք` կա՞ հասարակությունում բողոքի ուժ, թե` ոչ, բավական է նայենք երկրի վիճակագրությանը: Եթե երկրում աճում է աղքատությունը, եւ չկա բողոքի պոտենցիալ, ապա դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում: Այլ հարց է, որ մեզ մոտ կա ակտիվ բնակչության միգրացիոն արտահոսք, համաընդհանուր ապատիա, հիասթափություն քաղաքական գործիչներից, քաղաքական էլիտայից, ընդդիմությունից, եւ այս երեւույթը համընդհանուր է: Դուք շփվում եք մարդկանց հետ եւ հավանաբար այդ ամենը լավ զգում եք: Թե ով է շարժող ուժը, այդ ընդվզող ընտրազանգվածի շարժիչը, ապա ես կարծում եմ, որ այդ ընդվզող ընտրազանգվածը մնացել է անտեր: Կա ինչ-որ քաոսային շարժում, կա զանգվածային դժգոհություն, որը արտահայտվում է բակերում, խոհանոցներում, խնջույքների սեղանների շուրջ խոսակցություններում եւ այլն, եւ այլն: Սակայն ինչ-որ բողոքի վեկտոր այն չի դառնում, քանի որ ե՛ւ քաղաքական էլիտան, ե՛ւ ընդդիմությունը չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարի»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:36 Լուրեր

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՂԱՏՈՄՍԸ

 

Ռուս-թուրքական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին: Թե մինչեւ ուր կհասնի ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացման պատմությունը, ինչ հետեւանքներ այն կունենա, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:23 )

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:33 Լուրեր

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՆՁ ԱՅԴ ԵՐԹԸ ՔԻՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման մի քանի տասնյակ մասնակիցներ երեկ կրկին երթով գնացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ` պահանջելով ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարական եւ ՀՖՖ գործկոմի լուծարումը: Երկրպագուները զայրացած են, որ անցյալ անգամ ՀՖՖ-ից եւ ոչ ոք դուրս չեկավ, չլսեց նրանց: Այս պատմության մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով միայն ասաց.
- Ինձ այդ երթը քիչ է հետաքրքրում, ես ոչ մեկին ոչինչ չունեմ ասելու: Ով ինչ ուզում է թող կազմակերպի, էսքանը...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:28 Լուրեր

ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ «ԴԱՎԱՃԱՆ» ՀԱՆԵՑԻՆ


Դեռեւս ամռան «Ոչ թալանին» նախաձեռնության` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված հզոր ցույցերից հայտնի այդ նախաձեռնության համակարգողներից Վաղինակ Շուշանյանի եւ «Չեք անցկացնի»` նոր սահմանադրության դեմ ուղղված նախաձեռնության վերնախավի միջեւ սեւ կատու է անցել: Այն բանից հետո, որ Շուշանյանը մասնակցել է «այո-ոչ» ռեալիթի շոուին, նրան սկսել են անվանել կեղծ «ոչ» եւ «ոչ»-ի գաղափարի` իշխանություններին ծախված դավաճան: Նրա հասցեին ֆեյսբուքյան շփումներում  նախկին գաղափարակիցները արտահայտվում են չափազանց կոպիտ եւ գռեհիկ` անգամ հնչեցնելով ակնարկներ սեռական կողմնորոշման վերաբերյալ, թեեւ հենց այդ «Չեք անցկացնի» նախաձեռնությունում այնքան էլ քիչ չեն դեմքերը, ովքեր չեն էլ թաքցնում սեփական պատկանելությունը տխրահռչակ փոքրամասնությանը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 30 Նոյեմբեր 2015 14:14 )

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:15 Քաղաքական

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ԽԱՂԵՐ` ՊՏՏԱՀՈՂՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Մեր տարածաշրջանում առավել քան լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց շարունակությունն ու հետեւանքները կանխատեսելը առայժմ բավականին խրթին խնդիր է: Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայի օդային տարածքում` թուրքերի կողմից ռուսական օդանավի ոչնչացումը, որոշ մեկնաբաններ, առանց այլեւայլության արդեն կոչում են ռուս-թուրքական պատերազմի սկիզբ: Եվ այդ պատերազմն արդեն իր առաջին նահատակն ունի` ռազմական օդաչու, մայոր Ռումյանցեւ, ում գնդակահարության տեսանյութը ահաբեկիչներն արդեն տարածել են համացանցում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 15:08 )

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:10 Գլխավոր Էջ

ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ԱՐԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՅՐԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ

 

Այն, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները սրվում էին բառացիորեն աչքի առաջ, դժվար չէր նկատել դեռ թուրքական Անթալիայում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակնարկ-հայտարարությունից: Այն է՝ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ ահաբեկչական կառույցն իրականացնում է նավթի եւ նավթամթերքների մեծածավալ արտահանում եւ դժվար չէր կռահել, որ միակ ուղղությունը, որով ԻՊ-ն կարող է նավթը դուրս բերել համաշխարհային շուկա` Թուրքիան է:

Մանրամասն...