Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 16:16 Մշակույտ

ԽՄԵՆՔ «ՈՉ»-Ի ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻ ԿԵՆԱՑԸ

 

Սահմանադրական բարեփոխումների «այո» եւ «ոչ»-ի քարոզարշավի կենացները քաղցրանում են: Իսկ որտեղ օղի ու կենաց, այնտեղ էլ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը` իր սիրված ու գրական երգերով, բայց սխտոր կերած բերանով ու ուշունցներով: Եվ ահա, Ռ. Հախվերդյանը, ով ժամանակին անգամ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններին պատրաստ էր միանալ միայն այն դեպքում, երբ երկու շիշ օղի կապահովեն, հիմա դարձել է «գաղափարական» պայքարող ու ընկել «մեյդան»: Չէ, հարցն ամենեւին էլ այն չէ, թե «այո» կամ «ոչ» կողմնորոշում ունի պարոն արվեստագետը, այլ այն, թե ինչ միջոցներով են իրենցով արել «ոչ»-ականները նրան: Ու, վերջիվերջո, հույսներն ո՞ւմ վրա են դրել: Իսկ կա՞ մեկը, ում համար գաղտնիք չէ, որ Ռ. Հախվերդյանը, ով այսօր հայհոյում է իշխանություններին, բոլոր իշխանական կերակրատաշտերից էլ օգտվել է ու դեռ կօգտվի: Էլ չասենք, որ բոլոր քաղաքական ուժերի հնարավոր բոլոր խողովակներով էլ սնվել է:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 03:24 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 16:12 Մշակույթ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՆԳԱՆ ԷԼ ԿԴԺՎԱՐԱՆԱՐ ԳՈՒՇԱԿԵԼ

 

Մինչ ողջ հայությունը երկընտրանքի մեջ է` «այո» թե «ոչ» ասել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, այդ նույն հայությունը օրեր առաջ միահամուռ «ԱՅՈ» ասաց «Մանկական Եվրատեսիլում» Մալթան ներկայացնող փոքրիկին, ինչը եւ ճակատագրական եղավ ե՛ւ մեր մասնակցի, ե՛ւ մալթացի փոքրիկի համար: Հայաստանի նվիրաբերած 12 միավորը մալթացի փոքրիկին բերեց հաղթանակ, իսկ մեզ` երկրորդ հորիզոնական: Ինչեւէ, հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում սաներն են վերջին տարիներին ներկայացնում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», «Իրավունքի» հետ զրույցում հորդորեց համաքաղաքացիներին չմեղադրել հայաստանյան ժյուրիին, քանի որ հենց այդ հանրությունն է անաչառորեն բարձր միավորներ նվիրել Մալթայի ներկայացուցչին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 14:22 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:57 Մշակույթ

ԷՐԻԿԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ ՀԵՏ ԲԵՐԵՑ ՀՈԳԵՎԱՐՔԻՑ

 

Օրերս երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ առաջին մենահամերգն ապացուցեց, որ հայկական շոու-բիզնեսում դեռեւս նշույլներ մնացել են: Վերջին անգամ նման մենահամերգ Էրիկի գործընկերները դժվարացան մտաբերել: Բայց Էրիկը բեմից ասաց, որ գրեթե մեկ տարի առաջ պլանավորած մենահամերգը ընթացավ սպասվածից շատ լավ, ըստ նրա` վերջին շրջանում հաճախ է քննարկվում, որ Հայաստանում համերգ կազմակերպելն այլեւս չի արդարացնում իրեն, իսկ երգիչները հաճախ տոմսերն իրացնելու խնդիր են ունենում. «Բայց ես աշխատում եմ մնալ դաշտում` չհիմնվել այդ ուսումնասիրությունների վրա, քանի որ ունեմ իմ տեսակետը: Ունեմ իմ հանդիսատեսը, որը միշտ պատրաստ է գալ իմ համերգին, ինչի ապացույցը հենց դուք եք»,- ասաց երգիչն ու շարունակեց. «Իմ կյանքի եւս մեկ շատ կարեւոր փուլ համարում եմ ստացված: Անչափ հուզիչ օր է ինձ համար, ձեր շնորհիվ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքը, քանի որ ունեմ Ձեզ պես կիրթ, բարձրաճաշակ հանդիսատես, ովքեր ստիպում են նայել միայն առաջ, կատարելագործվել, ինչ-որ մի տեղ անել անհնարինը, անիրականը, որը Ձեր շնորհիվ կարող է դառնալ իրականություն»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 14:44 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:52 Քրեական

«ԱՍԱՑ՝ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵՆՔ, ՈՒ ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԷԴ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

 

Ինչպես հայտնի է՝ օրերս ԱԱԾ-ի կողմից այսպես ասած՝ հանցավոր խմբի գործով կալանավորվել են 21 անձ, որոնց թվում է «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը եւ ռադիոկայանի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանը: Թե կենկրետ ում ենթակայության տակ է գտնվում վերոհիշյալ ռադիոկայանը, տարաբնույթ խոսակցություններ կան, բայց պաշտոնապես բոլորն էլ սկսել են խուսափել դրանից: Իսկ ահա գյումրեցի մեր արժանահավատ աղբյուրի խոսքով՝ այն ֆինանսավորվում է արտերկրից, եւ հիմնադիրն էլ հենց Վարդապետ Թութունջյանն է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:01 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:48 Լուրեր

«ԽՈՍՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ ՆԱԽՈՐՈՇԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է»

 

Ձմեռային զորակոչին ընդառաջ` «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ձմեռային զորակոչին վերաբերող, ինչպես նաեւ նորակոչիկներին եւ նրանց ծնողներին հուզող հարցերին: Առիթից օգտվելով` «Իրավունքը» հետաքրքրվեց հայ զինվորականի կարծիքը ՌԴ նախագահ Վ. Պուտինի որոշման մասին` առ այն, որ հայ-թուրքական սահմանին անհապաղ պետք է տեղակայվեն Ռուսական 58-րդ բանակի «էլիտար» զորագնդեր եւ բրիգադներ, էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության համակարգեր, բազմակի կրակի հրթիռային համակարգեր, հակատանկային, հետեւակային եւ հրետանային զորքեր, որոնց ընդհանուր քանակը պետք է կազմի մոտ 7000 ռուս զինվորական.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 01:23 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:36 Թեմա

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ՀԵՇՏ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ, ԵԹԵ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԻ ՎԵՐԱԾՆՎՈՂ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՎՏԱՆԳԸ

 

Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈւ-ի կողմից ուխտադրժորեն խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում նեոօսմանիզմի հիմնարար իդեոլոգեմի եւ ռազմավարության իրականացումը գործնականում: Դեռեւս 2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ ապրել խաղաղության մեջ եւ ներկայիս Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Կարծում եմ, որ այս խնդիրը մենք կիրականացնենք»: Երկու ամիս անց, «Թաքվիմ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության (այսուհետ` ԱԶԿ) անդամների առջեւ, խոստովանեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա Օսմանյան կայսրությունից մեզ մնացած ժառանգությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»: Այո, մենք «նոր օսմաններ» ենք: Մենք հարկադրված ենք զբաղվել հարեւան երկրներով: Եվ անգամ գնում ենք Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետեւում են դրան: Նախեւառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարություն եմ տվել. որ երկիր էլ որ գնալու լինի Սարկոզին, հարկավոր է, որպեսզի ամեն անգամ աչքերը բարձրացնելով` նա տեսնի թուրքական դեսպանության շենքը, թուրքական դրոշը: Ես ցուցում եմ տվել` վարձակալել դեսպանություններ ամենալավ տեղերում»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:29 Հանդիպում

«ՀԵՐՔՈՒՄ ԵՄ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԵԼԸ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ»

 

Վերջերս համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում ենթադրություն տարածվեց, թե նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված հանցավոր խմբավորումը եւ նրանց մոտ հայտնաբերված ահռելի չափով զենք-զինամթերքը իշխանությունների կողմից նախապատրաստված շոու է: Հնչեցին նաեւ հակառակ կարծիքներ` որ դա կապ ունի ընդդիմության հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու համար դիմեցինք վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:27 Զարմանք

 

Երբ հաղորդվեց, որ ԱԱԾ-ն վնասազերծել է հանցախումբ եւ առգրավել հսկայական զինանոց, մնում էր միայն մեր իրավապահներին շնորհակալություն հայտնել: Սակայն զարմանալիորեն հայտնվեցին տնայնաբույծ քաղաքագետ-քրեագետներ, ովքեր ծակպրոֆեսորական տեքստեր մոգոնեցին, իբր այդ ամենը բեմադրություն է: Երեկ այդ զարմանալի երեւույթին անդրադարձավ եւ ոստիկանապետ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ. «Էդ տղաները, մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով` մտել են մի որջ, հլը դեռ ծաղրում են` շոու են կազմակերպել: Երեւի, ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք: Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուեր չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում, սադրիչները նրանք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից, խոսում են խաղաղ ամեն ինչից, ինչից ես վախենում եմ, որովհետեւ խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»:

Մանրամասն...


Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:18 Լուրեր

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀԱՂԹԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

 

Ուրբաթ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ափինյանի հրապարակած վճռով «Իրավունքը» հաղթեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող պաշտպաններին: Վճռում մասնավորապես  նշվում է. ««Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի` «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի եւ Իլոնա Ազարյանի` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն եւ պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին հայցը մերժել»:
Հիշեցնենք, որ համասեռամոլների լոբբիստները իբր վիրավորվել էին «Իրավունք» թերթում «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպաները պետական աջակցություն են ստանում» հոդվածից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:17 Լուրեր

ՈՒՐ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ԵՐԲ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԻՐԵՆՈՎ Է ԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծես թե, ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլուխն է կորցրել ու նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունել է մի խումբ դեսպանների ու դիվանագետների` որպես ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 13:51 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:10 Քաղաքական

5 ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ

 

Եվ այսպես, ԱԱԾ-ն վնասազերծեց 21 հոգանոց լավ սպառազինված խումբ, ու դրանով իսկ մեր երկիրը մի մեծ փորձանքից պրծավ: ԱԱԾ-ի տվյալներով, եթե 3 օր էլ հապաղեին, ապա գրոհայինները սկսելու էին գործել, եւ շատ ծանր հետեւանքներ կլինեին, քանզի, ըստ ԱԱԾ քննչական վարչության  պետի` ծրագրված էին հանցագործություններ` պետական եւ քաղաքական դեմքերի, քաղաքացիների նկատմամբ: Անշուշտ, թե ինչ էր նախապատրաստվում` ահաբեկչություննե՞ր, զինված հեղաշրջո՞ւմ, թե՞ այլ սցենար, վերջնական պատասխան կտա նախաքննությունը: Բայց որոշ բաներ արդեն պարզ է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 11:21 )

Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:06 Գլխավոր Էջ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԹԱՏԵՐԱԲԵՄԻ

 

Այն, որ թուրքական F-16 ինքնաթիռը, այսպես ասած, դարանից գրոհեց եւ ոչնչացրեց ռուսական ՍՈՒ-24-ը, գործնականում արդեն կասկածներ չկան: Այսինքն՝ թուրքական ինքնաթիռը վաղօրոք էր թռել, բավականին ժամանակ օդում պտտվում էր եւ ճիշտ պահին հայտնվեց այն համապատասխան կետում, որտեղից կարող էր հարձակվել նույն պահին գրոհի համար մատչելի հեռավորության վրա դուրս եկած ՍՈՒ-24-ի վրա: Այսինքն՝ վաղօրոք պետք է իմանար, որ ՍՈՒ-24-ը որ պահին, որ կետում է գտնվելու...

Մանրամասն...