Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:20 Փանջունի

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԵՐԸ

 


Ասում են, թե ռուս զբոսաշրջիկների կողմից Անթալիան բոյկոտելու հետեւանքով ձմեռային արձակուրդներն այդտեղ անցկացնելը ՀԱԿ-ին հասնելու է 95% զեղչով:

Մանրամասն...

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:13 Սպորտ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. «ԳԵՐՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»

 

Գլազգոյում կայացած մարմնամարզության Աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը  հավաքելով 15.500 միավոր (նժույգթափեր վարժությունում), դարձել է բրոնզե մեդալակիր: «Իրավունքի» հետ զրույցում Հարությունը խոսեց օլիմպիական տարում իր անելիքների մասին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 05 Դեկտեմբեր 2015 18:50 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:05 Մշակույթ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

 

Տարբեր ոլորտները ներկայացնող մշակույթի գործիչները հաճախ են մասնավոր խոսակցությունների ժամանակ նշում, որ ժամանակակից սերունդը չի ճանաչում մեր հերոսներին: Տարվա ընթացքում ոչ պակաս ակտիվությամբ նկարահանվում են ֆիլմեր, բեմադրվում ներկայացումներ ու տպագրվում գրքեր, բայց ոչ մի անդրադարձ հայ հերոսներին: Նրանց կյանքի, գործունեության եւ անցած հերոսական ուղու մասին կարելի է անվերջ գրել, բեմադրել եւ նկարահանել ֆիլմեր, որով էլ կդաստիարակվի այսօրվա սերունդը եւ ամերիկյան ու եվրոպական անճոռնի կերպարների փոխարեն իր համար իդեալ կդարձնի հայ հերոսներին: Ճիշտ է, կան որոշ գրքեր ու ֆիլմեր հայ հերոսների մասին, բայց դրանք շատ քիչ են: Թեպետ` եղածներն էլ հասարակության կողմից այնքան են արժանանում քննադատության, որ արդեն ում մտքով էլ անցնում էր մեկ այլ հերոսի էլ ինքն անմահացնի իր ֆիլմում, գրքում կամ էլ ներկայացման մեջ` փոշմանում է: Հիշենք, թե ինչպես քննադատվեց, նույնիսկ ծաղրի ենթարկվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը...
«Իրավունքը» մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեց պարզել այս խնդրի պատճառները.


Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:00 Մշակույթ

«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»

 

Անցյալ տարին «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» համար կարեւորվեց, երբ տարեվերջին էկրան բարձրացավ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Անահիտ» մուլտֆիլմը: Իսկ անցնող տարին, ըստ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» ղեկավար, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ, կրկնակի է կարեւորվել: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Սահակյանցը ոչ միայն անդրադարձավ այդ ձեռքբերումներին ու տարվա խորհրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրավիճակին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 05 Դեկտեմբեր 2015 17:29 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:55 Առողջապահություն

«ԹԼՓԱՏՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՉԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները: Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդն ախտորոշման համար: Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:

 

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 23:51 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:52 Քրեական

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀՈՒՅՍԸ... ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ ԵՆ

 

Պարույր Հայրիկյանը հույժ նեղացել է, որ իշխանությունները` որպես սահմանադրական բարեփոխման հիմք, չեն ընդունել իր առաջարկած հայեցակարգը: Սակայն նրա հույսը գերբնական ուժերն են, որ պետք է իշխանության հախից գան.

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:47 Թեմա

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ, ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանն ի պատասխան` առաջին լուրջ քայլը Ռուսաստանի կողմից երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն էր Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման եւ Թուրքիայի դեմ «հատուկ տնտեսական միջոցառումների» կիրառման մասին:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:27 Տնտեսություն

ՊԵՏՔ ԵՂԱԾ ՊԱՀԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՈՒՄ

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս հայտարարել էր, թե իր հայաստանյան առաքելության մեջ ինքը փորձելու է չորս առաջնահերթ խնդիրներ լուծել: Դրանց թվում է՝ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին հիշելու անհրաժեշտություն չէր լինի, եթե վերջին ժամանակներս ամերիկյան դեսպանն իր գրեթե բոլոր հայտարարություններում եւ հրապարակային ելույթներում նույն բանը չասեր:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:51 Թեմա

«ԳԻՏԵՔ ԷԴ ՎԱՐԿԵՐԸ ԻՆՉ ՕՐՆ ԵՆ ԳՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

 

Երեկ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հուղարկավորեցին նախօրեին ինքնասպանության դիմած գյուղի 40-ամյա բնակչին: Տղամարդը` Հարություն Թորոսյանը, ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը` նկատեց. «Նորմալ, խելոք աշխատող մարդ էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Դեպքի օրը երեխաներին ուղարկել է տատի տուն, իսկ ինքը կյանքին վերջ տվել: Կախված վիճակում նրան հայտնաբերել է հորեղբայրը»:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:41 Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, եւ 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական եւ տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր եւ աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:37 Զարկերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին Երեւան կատարելիք այցի ընթացքում հայտարարեցին, որ նպատակ ունեն մինչեւ այս տարվա վերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ նրանց՝ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ից հետո, երբ Հայաստանում ավարտվի Սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն: Եվ դրանից հետո էր, որ լարվեցին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, որի պատճառով  էլ երկու երկրներն ամրացնում են իրենց սահմանները: Այսպիսի իրավիճակում արդյոք իրատեսակա՞ն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կամ հանդիպման կայանալու դեպքում՝ ինչ-որ արդյունքներ կարելի՞ է ակնկալել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:30 Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀՀ կառավարության հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, ընդունվել կարեւոր որոշումներ: Նախքան նիստի օրակագային հարցրերին անցնելը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձեւավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր` երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում: Կարծում եմ` սա հեռանկարային մոտեցում է եւ արժանի է մանրամասն ուսումնասիրության: Պարոն Գաբրիելյանին հանձնարարում եմ` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ ՏՀՏ-ի գործատուների միության հետ` միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել այս գաղափարը եւ ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ` նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի, եւ հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:26 Հանդիպում

«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ  ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

 

Հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական հակամարտությունը Հայաստանում հանգեցնի ռազմական բախումների: Մեկնաբանելով վերջին օրերին լայն շրջանառության մեջ մտած այս թեման՝ մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:17 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:20 Հանդիպում

«ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ «ԱՅՈ»-Ի ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՑԱՎ»

 

Այսօր կավարտվի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, եւ թեպետ օրեր շարունակ Ազատության հրապարակից հնչում էին հայտարարություններ, թե իշխանությունները խուճապի կամ սարսափի մեջ են, պարզվեց, որ Բաղրամյան փողոցում արշալույսները շարունակում են խաղաղ մնալ: Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` «Իրավունքը» խորհրդարանում հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցը սկսեց պատմական էքսկուրսով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 23:20 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:14 Զարմանք

 

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են եռում ընդդիմամոլների կրքերը: Ճիշտն ասած, երբ օրեր առաջ իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ թասիբն ու պատվախնդրությունը հռչակեց կեղծ կատեգորիա, զարմացանք, թե ծերուկի ինչին էր դա պետք: Սակայն լսելով երեկվա հանրահավաքային ելույթները` ամեն ինչ ընկավ իր տեղը: Այսպես, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հարթակից կոչ հնչեցրեց. «Ասեք, որ «այո» եք քվեարկում, սակայն հետո գնացեք «ոչ» քվեարկեք»: Դե ինչ, եթե մեծն առաջնորդը թասիբը կեղծ կատեգորիա է համարում, ապա բնական է, որ նրա թիմակիցն էլ սկսի հրապարակավ ընտրողներին ստախոսության դասեր տալ:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:10 Լուրեր

«ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 38 ՏՈԿՈՍԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»

 

Թե ընտրազանգվածի ինչ տոկոս են կազմում սահմանադրական հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասողները ու որքանով են իրազեկված սահմանադրական բարեփոխումներից, արդեն իսկ հայտնի է: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում հաղորդեց սոցհարցման նախնական տվյալները` նախեւառաջ նշելով, որ երեք մարզում «այո»-ի կողմնակիցներն են շատ, երեք մարզում` «ոչ»-ի, իսկ երեք մարզում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները հավասար են.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 23:31 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:02 Լուրեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՏԱՐՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ «ԱՅՈ»-Ի ՇՏԱԲԻ ԿՈՂՄԻՑ, ԱՅԼ «ՈՉ»-Ի

 

Երեկ գործադիրի նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում լայն արձագանք գտած այն տեղեկատվությանը, թե ուսումնական հաստատություններում ակտիվ քարոզարշավ է իրականացվում: Ըստ նախարարի` արդեն որերոդ անգամ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը ուսումնական հաստատություններում.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2015 03:03 )

Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 15:55 Արտաքին Քաղաքականություն

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԴԵՌ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

 

Այն, որ գերսրված ռուս-թուրքական հարաբերությունների հիմնական կիզակետերից մեկն էլ լինելու է Հայաստանը, ավելի կոնկրետ՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, ակնհայտ էր դեռ այն պահին, երբ Էրդողանը խոստովանեց, որ իրենք են խփել ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռը: Բայց նաեւ նկատենք, որ այդ լարվածության շունչը էլ ավելի վաղ էր զգացվում:

Մանրամասն...


Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 15:49 Գլխավոր Էջ

ԱՍՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԱՂԿԵՓՆՋԻ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

 

Երեկ Լյովիկ Զուրաբյանի հանրահավաքային ելույթը լսելով արձանագրեցի, որ էժան պրծանք: Նա ընդամենը իր ստանդարտ «փաստարկներով» հանդես եկավ: Թեեւ պարզ է, որ օրեր անց «մահ ռեժիմին» գոռացողները ասելու են, որ ձյուն տեղալը խանգարեց շարժման ծավալմանը, բայց, այնուամենայնիվ, ՀԱԿ խմբակցության ղեկավարի շուրթերից չլսեցինք պնդում, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Բարձրյալին, որպեսզի ցուցարարների գլխին ձյուն գա: Թե չէ, Լյովիկից սպասելի է` այն բանից հետո, որ ՍԴ նախագահին մեղադրեց Վենետիկյան հանձնաժողովին կաշառելու մեջ:

Մանրամասն...