Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015
Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 19:06 Փանջունի

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
(ԳԻՇԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՍՈՒԼԵԼ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դուք հաստատ շվացրիք:

Մանրամասն...

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 19:01 Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը այս օրերին Լոնդոնում մասնակցում է London Chess Classic մրցաշարին, որտեղ հայ գրոսմայստերի 9 մրցակիցներն էլ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է առաջնության փոխչեմպիոն, ուստի հայ շախմատիստի լավ մարզավիճակի հետ կապված հարցեր առաջանալ չեն կարող:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:55 Մշակույթ

«ՈՒԶՈՒՄ ԷԻ ԻՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆԱԼ ԲՈԼՈՐ «ԱՅՈ» ԱՍՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ»

 

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշխարհահռչակ կինոռեժիսոր-վավերագրող ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ դեկտեմբերի 6-ին դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Սահամանդրական հանրաքվեին մասնակցելու համար, սակայն նրան մերժել են` ելնելով օրենքից: Լուրի իսկությունը պարզելու համար, մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Փելեշյանի հետ, ով հավատարիմ մնալով իր սկզբունքին, թեպետ հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն հաստատեց տեղեկատվությունն ու ընդգծեց. «Ես ուզում էի  մասնակցել հանրաքվեին, ինչի համար զանգահարեցի Մոսկվայում գտնվող ՀՀ դեսպանատուն, բայց ասացին, որ դեսպանատանը չի անցկացվում հանրաքվե, այլ միայն Հայաստանում է: Շատ ափսոսեցի ու զարմացա, թե ինչու դեսպանատանն ընտրություն չկա: Հարգարժան ընկերներ ունեմ Երեւանում, որոնք «այո»-ի կողմնակիցներ են, եւ ես վստահում եմ նրանց, հարգում նրանց կարծիքը: Ես ուզում էի իմ քվեարկությամբ միանալ բոլոր «այո» ասողների կարծիքներին»: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2015 02:37 )

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:51 Մշակույթ

«ԿԳՆԱՆՔ ՕՏԱՐԱՑՄԱՆ, ԵԹԵ ՉՓՈՐՁԵՆՔ ԱՊՐԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՊՐԱԾՈՎ»

 

Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական երգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ողջ երեկոյի ընթացքում բեմում էին Հ. Բադալյանի սաները, որոնց մի մասն այսօր հայ երգարվեստում ունեն իրենց ուրույն տեղն ու երկրպագուների բանակը: Իսկ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ, ով ի դեպ, հոբելյանական համերգ անցկացնելու նախաձեռնողն է եղել, նվագակցում էր երեկոյի ընթացքում հանդես եկող արտիստներին, ովքեր Հ. Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը` «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե, մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երեւանի ջուրը» կատարելով` հանդիսականին գցեցին կարոտախտի գիրկը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 10 Դեկտեմբեր 2015 17:17 )

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:49 Թեմա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ` դեկտեմբերի 3-ին տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալը եւ ծանոթացան օբյեկտի տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորություններին: Հյուրերին ուղեկցում էր «Մանանա գրեյն» եւ «Մանանա Սթոուն» ընկերությունների («Արմաշ» տերմինալի սեփականատերեր) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:46 Թեմա

«ԱՆԿԱԽ ՏԱՐԻՆԵՐԻՑ, ԱՅԴ ՎԻՇՏՆ ԱՆՀՆԱՐ Է ՄՈՌԱՆԱԼ»

 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ: Պաշտոնական տվյալներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել 1 հաշմանդամ, 530 հազար բնակիչ անօթեւան էր մնացել: Երկրաշարժը ոչնչացրեց Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային եւ արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Քաղաքի շուրջ 250 հազար բնակիչներից այսօր մնացել է 100 հազարից մի փոքր ավելին: Եվ այսօր, ավերիչ երկրաշարժից 27 տարի անց, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ` գյումրեցիների հոգեբանության, հիշողության մեջ դեռ թարմ են 1988-ի դեպքերը.

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:43 Թեմա

ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ ԿՈՒՇՏ Է ՀՐԻՑ, ՄԱՀԻՑ, ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ.ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՑԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ

 

Ահա արդեն տասն օր է` աշխարհի զանգվածային լրատվամիջոցների ամենաքննարկվող թեման այն հարցերն են, որոնք կապված են թուրքական ղեկավարության արկածախնդրության հետ, որն իր ՌՕՈւ-ին ս.թ. նոյեմբերի 24-ին հրամայել էր խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի օդային տարածքում: Եթե որեւէ մեկի համար դա անսպասելի էր, ապա, հավատացեք, բնավ ոչ հայ ժողովրդի, որը լսածով չէ, որ գիտի թուրք սուլթանների, նրանց փոխարինած երիտթուրքերի, նրանց հաջորդած` հայ ժողովրդի ոչ պակաս արհեստավարժ դահիճ Մուստաֆա Քեմալի նենգության եւ երկերեսանիության մասին... Էլ չեմ ասում արդի Թուրքիայի նեոօսմանական ղեկավարության մասին` հանձինս Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի: Որպեսզի պնդումներս սոսկ հույզերի դրսեւորում չլինեն` չամրագրված փաստերով, դիմեմ վերջին շրջանի պատմությանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:38 Հանդիպում

«ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԵԿԱՎ, ԷԼԻ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ, ԱՓՌ-ՑՓՌ ԽՈՍԵՑ»

 

Սահմանային լարվածությունը վերջին օրերին աճել է, ինչի հետեւանքով հայկական կողմը 3 վիրավոր ունի: Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար: Ըստ նախարարի. «Կրակոցներ են հնչում ոչ միայն հրաձգային զենքից, այլեւ ականանետից` ընդհուպ մինչեւ 120 միլիմետրանոց»:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 10 Դեկտեմբեր 2015 17:44 )

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:35 Զարմանք

 

Այս քառօրյայի առաջին օրը Զարուհի Փոստանջյանը շատերի նյարդերը կերավ, իսկ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ զարմանալիորեն դրդեց դաժան գնահատականների: Սակայն բաժին հասավ ոչ միայն տիկին Փոստանջյանին, ում վարքագիծը պարոն Աշոտյանը համեմատեց ուկրաինական «Ֆեմենի» եւ ռուսական «Պուսի Ռայոտի» հետ, այլ ընդդիմության մի մեծ հատվածին. «Մեր երկրի պրոբլեմը հանրապետականը չի, կարծում եմ` հանրաքվեն էլ ցույց տվեց, որ երկրի պրոբլեմը ընդդիմությունն է»: Ավելին, նա իրավիճակը գնահատեց այսպես. «Երբ որ ընդդիմությունը իշխանությունից ավելի վատն է», եւ վերջում ճշտեց. «Այն ընդդիմությունը, որ փորձում էր խոչընդոտել «Այո»-ի քարոզարշավը, այն ընդդիմությունը, որ երկրի ապագան չէր տեսնում»: Ինչեւէ, թեեւ ասվածը հիմնականում արդարացի է, սակայն առանց այդ էլ, արմատական ընդդիմադիրները լրիվ դեպրեսիայի մեջ են:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:31 Լուրեր

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

 

 

Այն, որ Սիրիայում ամերիկացիները եւ իրենց ռազմավարական դաշնակից թուրքերը աջակցում են ահաբեկիչներին` անվանելով դրանց «չափավոր ընդդիմություն», կարծես թե ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Հերթական ապացույցը դարձավ` արեւմտյան կոալիցիայի կողմից սիրիական բանակի զորամասը ռմբակոծելու սադրիչ դեպքը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:29 Լուրեր

ՕԵԿ-Ի ԱՄՈԹԽԱԾ «ՈՉ»-Ը


Երեկ խորհրդարանում լրագրողների կողմից ամենապահանջված պատգամավորները ՕԵԿ-ականներն էին, որոնք ինչպես նախորդ օրը` սահմանադրական հանրաքվեի ժամանակ որեւէ կերպ աչքի չընկան, այնպես էլ ԱԺ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի երկուշաբթի օրվա աշխատանքներում: Այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ հանրաքվեի մասին մի հայտարարություն տարածելով` ավարտվեց ՕԵԿ-ի «ոչ»-ը, եւ նրանք չհայտնվեցին տարբեր ընդդիմադիր հարթակներում, մինչդեռ ՀԱԿ-ում ու «Ժառանգությունում» մնացած պատգամավորները փողոցում «Նոր Հայաստան» են փնտրում, բայց գտել են այնպիսի հին քաղաքական գործիչների, ինչպիսիք են Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու վաստակավոր հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2015 04:22 )

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:28 Լուրեր

«ԵԽԽՎ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄՏԱԾԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, որոնք դրական գնահատական էին տվել դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական հանրաքվեին, պարզվում է` ադրբեջանական խավիարի սիրահար ԵԽԽՎ դիտորդներն այդքան էլ գոհ չէին արդյունքներից, ինչի մասին ներկայացրել են իրենց ամփոփ մամլո հաղորդագրության մեջ` ընտրությունների վերաբերյալ հնարավոր բոլոր մեղքերի մեջ մեղադրելով ՀՀ իշխանություններին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2015 03:32 )

Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:20 Արտաքին Քաղաքականություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՍԵՎԱՆՈՒՄ Է

 

Անցած շաբաթվա վերջերին ահաբեկչությունը հասավ Միացյալ Նահանգներ եւ Մեծ Բրիտանիա: Ճիշտ է՝ մասնավորապես ԱՄՆ-ում սկզբում փորձեցին զերծ մնալ ահաբեկչություն տերմինից, բայց ի վերջո ստիպված էին փաստն ընդունել:

Մանրամասն...


Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:16 Գլխավոր Էջ

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Եվ այսպես, հանրաքվեի արդյունքներով կարելի է ասել, որ կատարել ենք անցում դեպի խորհրդարանական հանրապետություն: Այս հանրաքվեի տարբերությունը նախորդ երկուսից առավել քան էական է: Եթե 1995-ի հանրաքվեի պարագայում այն տեղի է ունեցել ԱԺ առաջին, եւ կոպտագույն ընտրահանցագործությունների պայմաններում, ապա 2005-ի հանրաքվեն անցել էր գործնականում աննկատ, առանց էական հանրային քննարկման ու հանրության փաստացի անտարբերության պայմաններում: Իսկ այս հանրաքվեին նախորդել էր լուրջ եւ բազմակողմանի քննարկում, ակտիվ քարոզարշավ, եւ քաղաքացիների մասնակցությունն էլ արձանագրեց բարձր ցուցանիշ` ընտրողների ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելին:

Մանրամասն...