Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015
Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:43 Լուրեր

«ԷՐԵՍ-ԲԵՐԵՍ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ


Երեկ գործադիրի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ հայտարարեց դեղերի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ Ա. Շաբոյանի. «Հանձնաժողովն ուսումնասիրել է հինգ խոշոր դեղ ներկրողների գործունեությունը, որոնցից գների բարձրացում է արձանագրվել «Նատալի ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» ընկերություններում»: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 22:47 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:42 Լուրեր

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԵՅ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»


Ազատության հրապարակում երեկ ՀԱԿ-ն ու քաղաքական լուսանցքում հայտնված գործիչներից կազմված «Նոր Հայաստան» ճակատը փորձում էին տեղավորվել վրաններով, բայց էլի ապարդյուն: Իսկ երեկոյան, ինչպես նախորդ օրը, մնացել էր մի սեղան, որտեղ թեյ էին բաժանում: Ուշագրավ էր նաեւ այն, որ այդ թեյն էլ առանձնապես չէր գրավում մարդկանց, ու հրապարակի դատարկության մեջ լսվում էր միայն ռազմահայրենասիրական երգերի սկավառակի ձայնը, ով դատապարտված էր մնալ այնտեղ եւ հարակից արձանների հետ շարունակել «ընդդիմադիր մշտական շտաբի» գործունեությունը: Այս ամենը հաշվի առնելով` պետք է փաստենք, որ ճիշտ կլիներ Ազատության հրապարակից հնչեր համապատասխան երգ` նվիրված ընդդիմադիր ծայրահեղականներին. «Ո՞ւր եք, տղանե՛ր, որ ելաք մարտի...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:41 Լուրեր

ԴԲԱ ՎԱ՞ՏԸ...

 

Ընդդիմության տունը կամաց-կամաց կռիվ է ընկնում: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մոտ 420 հազար քաղաքացիների քվեարկած «ոչ»-ի համար այսօր կենաց-մահու պայքար են մղելու ընդդիմադիր քաղաքական ուժերը: Իհարկե, հաշվի առնելով, որ ժողովուրդը նոր չէ հիասթափվել ավանդական ընդդիմադիր քաղաքական ուժերից` ՀԱԿԿ-ից եւ «Ժառանգությունից»` կարծես թե բացվում է նոր ձեւավորվող քաղաքական ուժերի բախտը: «Իրավունքը» տեսնելով, որ Ազատության հրապարակում` «Նոր Հայաստան» փրկության ճակատում էլ մարդ չի մնացել, փորձեց պարզել, թե հնարավո՞ր է` «ոչ»-ականները տեղափոխվել են «Լուսավոր Հայաստան»:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 13:25 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:35 Քաղաքական

«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

 

Իրավիճակը սահմանագոտում բավականին տագնապալի է: Արցախյան ուղղությամբ այլ զինատեսակներին թշնամին հավելել է եւ տանկերից կրակ արձակելը, գումարած դրան` Բաքուն ակնարկել է, թե շուտով մտադիր է հարվածներ հասցնել Տավուշի ուղղությամբ, մոգոնելով ստեր, իբր այդտեղից մերոնք խփել են իրենց քաղաքացիական բնակչությանը: Պարզ է, որ նման իրավիճակում երկրի ներսում պահանջվում է մեկ բան` համախմբում, համախմբում եւ կրկին համախմբում, ու քաղաքական կրքերը պետք է մղվեն երկրորդ պլան: Բայց արի ու տես, բավականին ակտիվ է այն կոնտինգենտը, որին կարելի է կոչել «քաղաքացի» խառնակիչ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:28 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:30 Գլխավոր Էջ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՏԱՆԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

 

Դեռ ամռան վերջերին մեր էջերում նման կարծիք հայտնելու առիթ էինք ունեցել. «Սահմանային զինադադարի ռեժիմը խախտվել է ոչ միայն 60 եւ 82, այլեւ՝ 120 միլիմետրանոց ականանետերով... Եթե ընդամենը հաշված ամիսներ առաջ` հրադադարը խախտվում էր հիմնականում հրաձգային զենքի կիրառմամբ, ապա` հետո դրան գումարվեցին նաեւ նռնականետերն ու 60 միլիմետրանոց ականանետերը, շատ չանցած՝ 82 միլիմետրանոցները: Եվ հիմա էլ արդեն կիրառման մեջ են մտնում ականանետային պրակտիկ ամենախոշոր տրամաչափը՝ 120-ը, եւ դրան էլ սկսում է գումարվել փոքր տրամաչափի հրետանին... Հաշվի առնելով, թե ազերիները ինչ արագությամբ 60 միլիմետրանոց ականանետերից հասան 120-ի, կարելի է ենթադրել, որ առկա իրավիճակի պահպանման դեպքում արագորեն կաճի նաեւ հրետանու տրամաչափը: Եվ հետո հերթը կհասնի հրթիռային համակարգերին եւ ծանր հրետանուն»:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Զարմանք

 

 

Վերջերս ԱԱԾ-ն մեզ բավականին հաճախ հաճելիորեն զարմացնում է: Մեծ զինյալ հանցախմբի վնասազերծմանը հաջորդել է վտանգավոր դավաճանի բացահայտումը:   ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին ձերբակալել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Բայց, նաեւ հետաքրքիր է դրդապատճառների պահը, եւ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ շատ պարզ բնորոշեց  այդ կերպարանքին` որպես սովորական «աբիժնիկ». «Նա իրեն չի կարողացել գրագետ դրսեւորել եւ դրա համար նա իր անձնական կամքով զորացրվել է»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է գործնական եզրակացություն անել` եթե ձեր շրջապատում կան «աբիժնիկներ», ապա աչալուրջ եւ ուշադիր եղեք, նրանցից սպասելի է ցանկացած վատ բան` կենցաղային սրիկայությունով սկսած` հայրենիքի դավաճանությունով վերջացրած:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Հանդիպում

«ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ ԱՆՏԵՂԻ ՈՒ ԱՆՀԻՄՆ ՄԻ՛ ՍՏՎԵՐԵՔ»

 

Որքան էլ հանրաքվեի արդյունքները խոսուն են` եւ սահմանադրական բարեփոխումները` այլեւս ընդունված փաստաթուղթ, այնուամենայնիվ, այս օրերին շարունակվում է հետընտրական դեպրեսիան: «Ոչ»-ի ճակատը կրկին փողոց է ձգտում, մինչդեռ հանրությունը նախընտրում է շարունակել իր բնականոն կյանքը` փոփոխված սահմանադրությամբ: Ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Կիրակի, 13 Դեկտեմբեր 2015 01:09 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Հանդիպում

«ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻ ՏԵՂԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է»

 

Երեկ խորհրդարանում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվեց Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի` կոնվենցիային միանալու նպատակն է կանխել հանրային առողջությանը սպառնացող վտանգները եւ պայքարել դրանց դեմ` սահմանելով քրեական պատասխանատվություն` մի շարք գործողությունների նկատմամբ, ինչպիսիք են` կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, տարածումը, մատակարարումը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը եւ այլն:Բարձրացված հարցը դարձավ պատգավորների թեժ քննարկման առարկա: Մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց հետեւյալը.

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

 

Երեկ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը քննարկել է շուրջ հինգ տասնյակ հարց:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Զարկերակ

«ԱՅՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԾՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

 

Հայ-ադրբեջանական սահմաններին եկավ տանկային կրակոցների հերթը: Սա 1994թ.-ից ի վեր չտեսնված երեւույթ է, եւ, հազիվ թե, ինչ-որ շարքային տանկիստ ինքնագլուխ որոշեր՝ մեկ-երկու անգամ զվարճանալու համար կրակել: Ուրեմն՝ այս քայլով ի՞նչ է ցանկանում ցույց տալ կամ ապացուցել Ադրբեջանը: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Շաբաթ, 12 Դեկտեմբեր 2015 11:41 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Սպառողի անկյուն

ՕՐԵՆՔԸ ԿԱ, ԲԱՅՑ ՍՊԱՌՈՂԻՆ Ի՞ՆՉ

 

Այսօր Երեւան քաղաքում յուրաքանչյուր քայլափոխի կարող ես հանդիպել, այսպես ասած, բրենդային խանութների, որտեղից որեւէ իր ձեռք բերելու համար պարզապես պետք է ունենալ աստղաբաշխական գումար: Փաստ է, որ նման բրենդային խանութներն իրենց գնային քաղաքականությամբ սպասարկում են միայն հասարակության փոքր հատվածին, սակայն այս իրավիճակում եւ հսկայական շահույթներով հանդեձ՝ առիթը բաց չեն թողնում խախատելու սպառողների իրավունքները:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Քրեական

«ԽԵՂՃ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»

 

Դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը, ով, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի՝ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

«ԴԱ ՍԵՓԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ Է»

 

«Իրականում ՔԿՀ-ներում դատապարտյալների ինքնավնասման պատճառները տարբեր են` ե՛ւ քրեական գործից կարող են դժգոհ լինել, ե՛ւ կարող են պայմաններից դժգոհ լինել»: Մեր այն հարցին ինչո՞վ են պայմանավորված ՔԿՀ-ներում դատապարտյալների ինքնավնասման, ինքնասպանության փորձերի պատճառները, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նախարարի խոսքով.

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

«ԹՇՆԱՄՈՒ ԱՅՍ ՔԱՅԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԻՐԵՆ»

 

Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով նաեւ TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից` նկատելով. «Դեկտեմբերի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց»:


Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Հանրություն

ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԵՍՏ ԲՅՈՒՋԵՆ

 

Եվ այսպես՝ նախօրեին խորհրդարանը 97 կողմ ձայնով հաստատեց Հայաստանի գալիք տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը՝ 2016թ. պետական բյուջեն: Նկատենք, որ այս անգամ չկար անցած տարիների բուռն կռիվ-ղալմաղալը, թեեւ ասել, թե պատճառն այն է, որ բյուջեում ներառված ցուցանիշները բոլորին էլ բավարարում էին, միամտություն կլինի: Ավելին՝ կարելի է ասել, որ մինչեւիսկ հեղինակը՝ կառավարությունը ոգեւորված չէր նախագծով:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ

 

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ բյուջեի նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին` ասելով. «Նայում եմ առաջարկներին, ոնց որ քառասուն կիլիոմետրանոց ասֆալտ անենք, որից երեսուն կիլոմետրը դուք եք անում, մյուսը տասը բաժանել եք հանրապետականների մեջ` մարդա մի կիլոմետր ասֆալտ անի: Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. իրենք են, չէ՞ հիմնականում ասֆալտ անում: Որպես ընդդիմություն` մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք»:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Առողջապահություն

ՀԵՂՈՒԿԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՔԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՂԻՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

 

-  Հարգելի բժիշկ,  ի՞նչ է անհրաժեշտ իմունային համակարգի ամրապնդման համար:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 12 Դեկտեմբեր 2015 16:17 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

«100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

 

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում եւ ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին: Տեղի ունեցան նաեւ բազմաթիվ ցուցահանդեսներ, գրքերի թարգամանություններ, Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մտավորականների նամակների ցուցադրություն եւ հրատարակություն: Կարեւոր միջոցառումներից մեկն էլ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքն էր, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն: Որքանո՞վ այդ միջոցառումները նպաստեցին Հայոց ցեղասպանության փաստի ավելի շատ տարածմանն ու դատապարտմանը. «Իրավունքի» հետ զրույցում հարցին անդրադարձան որոշ մտավորականներ:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ՀՕԳՈՒՏ ՀՖՖ-Ի

 

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հետ կապված գրեթե ոչ մի հարց առ այսօր չուներ իր հստակ պատասխանը: Չնայած, որ այդ անորոշությունը կրքերը բորբոքեց այնքան, որ գործը հասավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնանկության պահանջին եւ նրա կողմից հավաքականի երկրպագուների եւ խաղացողների հասցեին հնչեցված մեղադրանքներին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 12 Դեկտեմբեր 2015 21:12 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»

 

Իտալացի հայտնի դիրիժորի հետ «Իրավունքի» զրույցը կայացավ համերգին նախորդող օրը` գլխավոր փորձին, որի ընթացքում նախ խոսեց օրվա խորհրդի` երկրաշարժի 27-րդ տարելիցի մասին, ապա Հայաստանի ու Արցախի ջերմության, ինչպես նաեւ հայաստանյան արտիստների ու հանդիսատեսի պրոֆեսիոնալության մասին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 14:26 )

Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆԻՑ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

 

Երեկ ՀՀ նկարիչերի միությունում ՀՀ ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:

Մանրամասն...


Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 00:00 Փանջունի

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 

(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԵՂԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Чья бы корова мычала, твоя бы молчала.

Մանրամասն...