Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015
Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 19:08 Առողջապահություն

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻԱԿ ԵՒ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՄԵԹՈԴԸ ԴՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՆԽԵԼՆ Է` ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՆՑՆԵԼՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության աճ: Ինչպես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն են փաստում, մեր երկրում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, բնակչության առողջության պահպանման եւ մահացության նվազեցման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր: Դրանց թվում են «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագիրը:
Մեզ հետ զրույցում` Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԸ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների ընթացքը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:44 )

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 19:05 Թեմա

«2016Թ.-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԻՆԵԼՈՒ Է ՎՃՌԱԿԱՆ ՏԱՐԻ»

 

Ավարտին է մոտենում է 2015 թվականը, եւ ամեն տարեմուտի օրինակով՝ սկսում են կամաց-կամաց կանխատեսումներ, մասնագիտական, վերլուծական գնահատականներ, եւ, պարզապես, գուշակություններ հնչել, թե ի՞նչ պետք է սպասել գալիք տարում: Սակայն մեր օրերում ապագան այնքան մշուշոտ է, որ ամենավստահելի փորձագետների մոտ անգամ սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Ուստիեւ՝ այս անգամ որոշեցինք դիմել, այսպես ասած, ոչ ավանդական մասնագետի:

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:53 Թեմա

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱՄ ԵՎ ԹԵԿՈՒԶ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՏԵՍՆԵՄ ՏՂԱՅԻՍ»

 

Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքին դաժան սպանդի ենթարկած ոճրագործ Վալերի Պերմյակովի գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին: Նիստը տեղի կունենա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Թե որո՞նք են ի վերջո Պերմյակովի այդչափ դաժան սպանությունների դրդապատճառները, ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել նախաքննության ընթացքում, Ավետիսյանների ներկայացուցիչները դեռեւս չեն ցանկանում հրապարակել, նշելով, որ դատական նիստի օրը հանդես կգան հայտարարությամբ: Իսկ մինչ այդ, մենք փորձեցինք կապվել յոթ հոգու սպանության մեջ մեղադրվողի հոր` Պավել Պերմյակովի հետ, պարզելու` արդյո՞ք վերջինս ներկա կգտնվի որդու դատական նիստերին: Մեզ հետ զրույցում ոճրագործի հայրը չցանկացավ շատ խոսել` նշելով.

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:44 Զարմանք

 

 

«Թող Աստված էլ իրա պատիժը տա, թող ինչ արել են մեր ժողովրդի գլխին` նրանց գլխին գա: Իսկապես հայհոյանքը վերածվել է անեծքի, Աստված պատժի այն մարդուն, ով ինչ անում է ուրիշի երեխու համար` թող իր գլխին գա, թող իրա ապագային գա, թող իրա կերածը պայթի, մեջը պայթի»,- ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդ ճոխ նզովքի հեղինակը: Ինչ-որ հեռավոր գյուղից մի ջադու պառա՞վ` ահա եւ սխալվեցիք, դա ԱԺ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է: Այդ մակարդակի իջնելը ցույց է տալիս, որ 1990 թվականին, երբ Արամ Մանուկյանին զուտ անուն-ազգանվան համար վստահվեց ընթերցել Անկախության հռչակագիրը, նա բացի այդ անուն-ազգանունից այլ քաղաքական կամ գաղափարական արժանիքներ չի ունեցել: Սակայն այդ զարմանալի փաստը նաեւ որոշակի լավատեսության հիմք է տալիս` քանզի հայոց աշխարհի բոլոր ջադու պառավները նախանձից կանաչեցին` լսելով պատգամավորի ճոխ անեծքները, միգուցե նրան հորդորենք, որ մասնագիտությո՞ւնը փոխի: Ախր, գրբացության ու թուղթուգրի այնպիսի լավ մարզիչ կստացվի Արամ Մանուկյանից, պարզապես ափսոս է, որ այն կորչում է հրապարակներում:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:42 Լուրեր

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԱԿԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

 

Երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ խորհրդարանական նիստը ընդմիջել կես ժամով, քանի որ արդեն անտանելի ու անկառավարելի էր դառնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պահվածքը: Սադրանքների սիրահար պատգամավորուհին այս անգամ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ բովանդակային ելույթի փոխարեն, սկսեց անհնազանդության կոչեր անել: Տեղի ունեցած միջադեպի մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ, ով այն քիչ պատգամավորներից էր, որն այդ ժամանակ ներկա էր նիստերի դահլիճում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 02:03 )

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:39 Լուրեր

Ո՞ՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

 

Խորհրդարանում օրհասական խնդիր է դարձել «ուրիշ մասնագետի» անհրաժեշտությունը: Կատակով, հորդորով, խորհուրդներով կամ նախազգուշացումներով այլեւս հնարավոր չէ նիստերի դահլիճում հանդուրժել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ով անվրդով շարունակում է սղոցել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների նյարդերը: Երեկ բանը հասավ անգամ նրան, որ առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 45-րդ կետով` ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ կես ժամով ընդմիջեց խորհրդարանական նիստի բնականոն ընթացքը: Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նիստը վարող Է. Շարմազանովից.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 01:43 )

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:35 Լուրեր

ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ

 

Մինչ քաղաքական որոշ շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ՀՅԴ-ի հասցեին, թե քաղաքական «խաղեր» են տալիս, պարզվում է, որ, իրոք, վերջիններս զբաղված են խաղերով, բայց դրանք քաղաքականության հետ որեւէ կապ չունեն: Երեկ ԱԺ նիստերի դահլիճում հետաքրքիր տեսարան է ֆիքսել «Իրավունքի» տեսախցիկը` ՀՅԴ ակտիվը գերզբաղված «աշխատում էր».

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 01:57 )

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:30 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹԱԿԱՐԴԻՑ ԵԼՔ ՉԻ ԳՏՆՈՒՄ

 

Վերջին օրերին Սիրիայի՝ Լաթալիայի տարածաշրջանի հյուսիսում ռուսական ավիացիայի հետ համատեղ՝ սիրիական կառավարական զորքերի հաջողությունները նշանակալից էին նաեւ հայության համար: Այն առումով, որ վերջապես ամբողջովին ազատագրվեց Լաթակիայի հյուսիսային՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող հայկական Քեսաբը, երկրի կենտրոնական հատվածների եւ նույնպես հայաշատ Լաթակիա քաղաքին կապող հիմնական ավտոմայրուղին: Այսպիսով՝  կարելի է հուսալ, որ այն դրամատիկ իրավիճակը, որն առաջացավ Թուրքիայի ամենաուղղակի աջակցությամբ` ահաբեկիչների կողմից ժամանակին Քեսաբը գրավելուց, հայ բնակչության մասամբ կոտորվելուց եւ մասամբ՝ քաղաքը լքելուց, Ասադի զորքերի կողմից այն ազատագրելուց եւ մինչ օրս՝ կիսաշրջափակված վիճակում մնալու արդյունքում:

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:23 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

 

Լուսանցքում հայտնված մեր հեղափոխականները որդեգրել են կատարյալ անարժանապատիվ գործելակերպ` հրապարակային անեծքներ եւ «թուղթուգիր», հրապարակային հորդորներ հանրությանը, որն իրենց նկատմամբ լրիվ անտարբեր է, եւ հրապարակային բողոքներ ուղղված բոլոր տեսակի միջազգային ատյաններին: Կարճ ասած` կատարյալ քաղաքական մուրացկանություն:

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԴԱՍԱԿԱՆԸ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՄՂԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

 

Անցնող տարին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար բուռն էր ու հագեցած: Նախ` տարեսկզբին սկսվեց համերգասրահի վերանորոգումն ու վերազինումը, իսկ նվագախումբը համերգային հյուրախաղերով եղավ աշխարհի տարբեր երկրներում` համերգները նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում համերգասրահի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ամփոփելով տարին` կարեւորեց նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակով:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:17 )

Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԵՂԱՆ ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉՈՂՋՈՒՆՎԵՑԻՆ

 

2015-ն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Տարվա ընթացքում կայացան նաեւ ֆիլմերի պրեմիերաներ` 100-րդ տարելիցին նվիրված, սակայն դրանց մի մասը բոյկոտվեցին, մի մասն էլ` ընդունվեցին հասարակության եւ կինոոլորտի ներկայացուցիչների կողմից:

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԻ ԽԱՂԸ ԿՍԿՍԻ՞ ԿԱՅՈՒՆԱՆԱԼ

 

Grand Chess Tour-ի շրջանակներում կայացան երեք սուպերմրցաշարեր, որոնցում միմյանց դեմ պայքարում էին աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստները: Նրանց թվում էր նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Մանրամասն...


Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 00:00 Փանջունի

ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

(ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋԻՆԻՍ ԲԵՐԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Մի՛ դատիր, որ չդատվես:

Մանրամասն...