Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Գլխավոր Էջ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԸ

 

Չոփը մտցնենք պատի մեջ` վերջապես «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը մի ճիշտ միտք ասաց: Անդրադառնալով իր իսկ նախաձեռնած «շուրջօրյա անհնազանդության» հանրահավաքների պերճախոս սակավամարդությանը` նա հայտարարեց, որ չի կարելի արդարանալ, թե ժողովուրդը չեկավ, այդ պատճառով չստացվեց, որ մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ` «Նոր Հայաստանի» եւ ընդհանրապես ընդդիմության սխալ մարտավարությունը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 17 Դեկտեմբեր 2015 18:23 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԻ ՁԵՌՔԻՑ ԱԼԻԵՎԻՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱՆԵԼ

 

Երեկ Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այդ սպասված այցի իմաստն առավել քան պարզ էր: Երկու երկրները` նախագահների մակարդակով սեպտեմբերի վերջերից սկսած երեք հանդիպումներից հետո, հայտնի առանցքային ուղղություններով մի շարք տեսանելի եւ ավելի աննկատ մնացած հարվածներ փոխանակեցին, ֆիքսեցին սիրիական հատվածում եւ դրա շուրջ ռազմաքաղաքական դիրքերը: Եվ ահա, այդ նոր իրավիճակից ելնելով պետք է քննարկել՝ շարունակո՞ւմ են հակամարտությունը, թե արդեն հնարավոր է որոշակի հարցերում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 17 Դեկտեմբեր 2015 18:23 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Լուրեր

ԶԱՐՈՒՀԻ + ԹԵՎԱՆ` ԸՆԴԴԵՄ ՐԱՖՖՈՒ


Ինչ եք կարծում, բացի նույն խմբակցության անդամ լինելուց, կա որեւէ բան, որը կմիավորեր «Ժառանգություն» խմբակցության ինքնահռչակ ղեկավար Զարուհի Փոստանջյանին եւ նույն խմբակցության նոմինալ քարտուղար Թեւան Պողոսյանին: Առավել եւս, որ Զառան «ոչ»-ի կողմնակից էր, իսկ Թեւանը` «այո»-ի:
Պարզվում Է, որ այդպիսի միավորող բան կա` թունդ հակակրանքը «Ժառանգության» ձախողակ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Բավական եղավ, որ Րաֆֆին Ազատության հրապարակի հերթական «բացօթյա» ասուլիսին հայտարարի, որ «Ժառանգությունը» թեեւ ողջունում է ՀԱԿ-ի ստորագրահավաքը` ՍԴ դիմելու նպատակով, սակայն չի միանում դրան, քանզի «ոչ»-ի քվեները ՀԱԿ-ն իր մենաշնորհն է դարձրել, որպեսզի Զարուհի Փոստանջյանն ու Թեւան Պողոսյանը տեղնուտեղը նրա ուզածի թարսն անեն: Մեր ունեցած տեղեկություններով` նրանք երկուսն էլ ստորագրել են ՀԱԿ-ի դիմումի տակ, պայմանավորված լինելով ցցել այն հանգամանքը, որ «Ժառանգություն» խմբակցությունը, մեղմ ասած, բանի տեղ չի դնում «Ժառանգության» առաջնորդին:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Լուրեր

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԽՈՍՆԱԿԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈ՞Ւ Է ԱՆՑԵԼ

 

Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու այն խոսակցություններին, որ «Ժառանգության» երիտասարդությունը չի վստահում Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ այդ տրամադրություններին տոն տվողներից մեկը կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն է: Եվ ահա այդ իրողության հաստատումը գտանք Սանասարյանի ֆեյսբուքյան էջում, ուր արդեն մեկ շաբաթ է, ինչ դրված է եւ ակտիվ քննարկվում է երիտասարդ ակտիվիստուհի Նարինե Վարդանյանի տեքստը, որով նա ասում է, որ իր «ոչ»-ը չի վստահում Րաֆֆուն եւ հարթակում կանգնած այլ քաղգործիչներին, առաջարկելով նրանց իջնել հարթակից եւ դառնալ շարքային միտինգավոր.

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Լուրեր

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԱՅԴ ՈՒԺԵՐԻՆ ԱՋԱԿՑԵՆ ԶԱՆԱԶԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԳԵՆՏՆԵՐ»

 

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը անդրադարձ կատարեց արտաքին ուժերի պատվեր կատարող «նարնջագույն» ընդդիմադիրներին, որոնք այդ նպատակով վերջերս հաճախ օգտագործում են ԱԺ ամբիոնը: Ակնարկն ակնհայտորեն վերաբերում էր նախեւառաջ Զարուհի Փոստանջյանին: Պատգամավորը բավականին մանրամասն թվարկեց օտար ուժերի կողմից կիրառվող հակապետական հեղաշրջման տեխնոլոգիաները, այդ թվում` տեղեկատվական-քարոզչական դաշտում երկրի ղեկավարի անձի «նպատակային թիրախավորումը»:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Լուրեր

ՕԵԿ-Ը ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ «ՔԸ՞Խ» ՉԻ

 

ՕԵԿ-ի հասցեին ժամանակին ՀԱԿ-ի կողմից հնչած վիրավորանքները, այլեւս անցյալում են: ՀԱԿ-ՕԵԿ հարաբերությունները քաղցրացել են: Իսկ նպատակը պարզից էլ պարզ է` ՀԱԿ-ին պետք են ՕԵԿ-ական պատգամավորների ստորագրությունները, որ կարողանա վիճարկել սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները: Միայն թե, ՀԱԿ-ը էլի լավ հաշվարկ չի կատարել, որովհետեւ անհրաժեշտ 27 ստորագրություն ՕԵԿ-ն իր 5 պատգամավորով դժվար թե կարողանա ապահովել, եթե, իհարկե, հույսներն ամանորյա հրաշքները չեն: Ինչեւէ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ «Օրինաց երկիրը» դարձավ ՀԱԿ-ի դիմումի միակ «վավերագիրը», փորձեցինք պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՑ, սակայն ապարդյուն: Նույն կերպ մեր հարցերից խուսափեց նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ի դեպ, դեռ չէր հասցրել իր ստորագրությունը դնել Հ. Բիշարյանի եւ ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանի ստորագրության կողքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Զարմանք

 

 

Ինչ կարծիքի եք, ով է մեր երկրում ամենաքաջատեղյակ մարդը: Չզարմանաք` ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է, ով ճշգրիտ կարողացել է իմանալ, որ հանրաքվեի ընթացքում կեղծվել է ուղիղ 485 հազար քվե: Ուշադրություն դարձրեք` ոչ թե «չոբանահաշվով» կես միլիոն, այլ ուղիղ 485 հազար: Դրան շատ տրամաբանորեն առարկել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ես այն կարծիքին չեմ, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել: Սակայն հարցնում եմ` ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվել փաստարկներ ներկայացնել: Ես եւս մեկ անգամ ասում եմ` հայտարարելով չի, չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ: Դա անլուրջ է, ես չեմ ցանկանում, որ մենք այդ անլուրջ հայտարարության վրա այդքան ծանրանանք: Կա՞ն փաստեր, եթե կան, թող ներկայացնեն: Ես փաստեր չեմ տեսել եւ, կարծում եմ, հանրությունն էլ չի տեսել»:Բայց հետաքրքիր մարդ է պարոն Շարմազանովը, ասում է` փաստերը, փաստերը: Բայց մի՞թե ՀՀԿ մամլո խոսնակը չգիտի, որ եթե փաստերը հակասում են Լյովիկի ասածին, ապա ավելի վատ` փաստերի համար: Չէ՞ որ ՀԱԿ-ը դարձել է մոգերի կուսակցություն` Արամ Մանուկյանը հմուտ ձեւով թուղթուգիր է անում իշխանության վրա, իսկ Լ. Զուրաբյանն էլ հմուտ գուշակ է եւ սուրճի մրուրով կամ այլ մոգական միջոցներով ճշգրտորեն թվեր է գուշակում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

 

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում` մեկ տարի դադարից հետո, կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Իսկ թե ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա հանդիպումից` հատկապես սահմանային լարվածության ֆոնին, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:21 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԵՌԱՍՏԻՃԱՆ ԵՐԵՍՊԱՇՏԱԿԱՆ ԲԱՆԵՐ Է ԽՈՍՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ ընտրակեղծարարներին հայտնաբերելու պահանջով` ակնարկելով մինչեւ իսկ պատժամիջոցներ կիրառելու մասին: Լավ էլ արեց, կեղծարարներին պետք է պատժել: Միայն թե... Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք անգամ արեւմտյան բազում կառույցներ դեռ նույնիսկ նախընտրական փուլում որակեցին` անգամ  ադրբեջանական կտրվածքով, աննախադեպ խայտառակ: Բայց ահա նույն ԱՄՆ-ի արդեն ադրբեջանական դեսպանը, էլ չասած` շատ ավելի բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներ, ձեւի համար հազիվ մի թեթեւ կնճռոտվեցին` Բաքվին առաջարկելով ջերմ համագործակցություն: Եվ դրանից հետո, ինչքան էլ համաշխարհային դեմոկրատիայից խոսես, մեկ է` երկակի ստանդարտներն ակնհայտ են: Ուրեմն` ինչո՞վ է սա բացատրվում: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց մի շարք ճանաչված գործիչների հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:20 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Տնտեսություն

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՉԻ ԼԻՆԻ»

 

 

Նավթի գների շարունակական գերանկումներին` ռուսական շուկան շարունակում է արձագանքել ռուբլու նույնքան հաստատուն արժեզրկմամբ: Բայց թեեւ անցած տարվա դեկտեմբերի օրինակով 1 դոլարը նորից անցավ 70-71 ռուբլու սահմանագծից այն կողմ, սակայն նույն խուճապային տրամադրություններն այս անգամ չկան: Դա հասկանալի է. եթե անցած տարի դոլարը մոտ 35 ռուբլու սահմաններից հասավ 70-ի, ապա այս տարի աճը մոտավորապես 65-ից էր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:49 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿԱ՞, ԹԵ ՉԷ

 

Օրերս խորհրդարանում «ժառանգական» Զարուհի Փոստանջյանը բողոքում էր, թե էլեկտրական էներգիայի դիմաց կառավարության փոխհատուցումները բաժանորդներին չի հասնում: Տիկին Զառայի հաճախակի ոչ ադեկվատ պահվածքը հաշվի առնելով՝ կարելի էր եւ ուշադրություն չդարձնել: Բայց ահա վերջին ժամանակներս քիչ չեն նման բողոքներ հայտնող քաղաքացիները, եւ դա արդեն լուրջ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջ բերում: Ուստիեւ՝ դիմեցինք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որի լրատվական ծառայությունից ի պատասխան ասացին.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:21 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Քրեական

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԻՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՏՈՒՆ

 

Արարատի մարզի Նոր կյանք գյուղում դեկտեմբերի 14-ին, գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան միակ վարկածը, որ շրջանառվում է գյուղում, ինքնասպանությունն է: Տղամարդու հարազատներից մեկը, ով հասկանալի պատճառներով  չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգությանը՝ նկատեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 19 Դեկտեմբեր 2015 13:24 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

ՄԻ ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄՆԱՑ ԱՆՀԱՅՏ

 

Երեկ Վանաձորում թունավորում ախտանշանով բուժկենտրոն էին տեղափոխել մի ամբողջ ընտանիքի` երեք մեծահասակներ եւ երկու մանկահասակ երեխաներ: Մեր տվյալներով՝ թունավորվածներին պատահաբար էին հայտնաբերել՝ տանն անօգնական վիճակում ընկած էին եղել գետնին: Թե ի՞նչն է եղել թունավորման պատճառը, եւ ինչպես է գնահատվում նրանց վիճակը, փորձեցինք պարզել «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանից, ով նկատեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:22 )

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Թեմա

«ՄԻ ԲԱՆ ՄՈՒԹ Է ԷՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

 

Փաստ է, որ սահմանային այս շիկացած վիճակում ցավալիորեն հաճախակի ենք լսում մահացու դեպքերի մասին: Ծանր է, բայց դե, նույնիսկ զոհված զինվորականների հարազատներն են փորձում հույս գտնել՝ դիմացը կատաղած թշնամին է, զոհեր էլ կլինեն: Բայց այս վիճակում ի՞նչ ասես, երբ բախվում ենք նաեւ բանակային ինքնասպանությունների թեմային: Առավել եւս, որ ամեն նման դեպքի հետ կապված` նույն հարցերն են՝ ինքնասպանությա՞ն հասցրին, կամ իրոք ինքնասպանությո՞ւն էր...

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ԲԵՄԸ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԵՋ ԷՐ, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՄԱՏՉԵԼԻ

 

Օրերես Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Խաղաղություն մոլորակին» հատուկ համերգային նախագիծը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը, որը միտված էր սեր, խաղաղություն եւ համերաշխություն քարոզելու առաքելությանը, իր շուրջն էր համախմբել մեծ թվով հանդիսատեսի: Առաջին հայացքից հաճելի էր տեսնել, որ համերգն այդքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել մարդկանց մոտ, բայց ամեն ինչ սկսենք սկզբից:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՍԻՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

Ռուս դաշնակահար, հայ ժողովրդի լավագույն բարեկամ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ օրերս կրկին անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Նա հայտարարել է, որ Թուրքիայում ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կառավարությունը 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները չի ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Դաշնակահարը Թուրքիայի կողմից համերգային ծրագրերի բոլոր հրավերները մերժում է. «Իմ անձնական համոզմունքն է, եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից` ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,- ասել է դաշնակահարը: Նա նաեւ նշել է, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում եւ  հնարավոր է, որ սպասված ելույթը տեղի ունենա  2017թ.-ին:
Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում երկու անգամ հանդես է եկել մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաեւ խոշոր բարեգործական ձեռնարկներով:
Նշենք, որ 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանով Ե. Կիսինը պարգեւատրվել է «Պատվո» շքանշանով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մանրամասն...

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԵՄ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Ըստ 2014 թվականի հունիսի 4-ի ՀՀ կառավարության նիստի որոշման` այս տարվա սեպտեմբերից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքները: Այսօր դեռեւս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների` կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին, որին կհաջորդի մոնտաժման աշխատանքները, որոնք էլ կավարտվեն հունիս-հուլիս ամիսներին: Մասնագետները խոստանում են, որ վերազինումից հետո մայր թատրոնը կունենա ժամանակակից բեմ եւ հարմարավետ պայմաններ: Իսկ արդեն թատերաշրջանը նախատեսվում է 2016 թվականի հոկտեմբեր ամսին` «Պեպո» ներկայացման բեմադրությամբ, ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ` 1922 թվականին:
Թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց, որ վերազինման արդյունքում անցած դարի 60-ական թվականներից ժառանգած բեմական համակարգի եւ դահլիճի հնամաշ նստարանների փոխարեն կունենան ժամանակակից բեմ, իսկ հանդիսատեսն առավել հարմարավետ պայմաններում կդիտի մայր թատրոնի ներկայացումները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:

Մանրամասն...

Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ ԹԱՆԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԾ 21 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ

 

Գերմանական Բունդեսլիգան պատրաստվում է արձակուրդի, եւ կարելի է վերջնականապես ֆիքսել, որ այս մրցաշրջանի առաջին փուլը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ֆանտաստիկ արդյունքներով է ավարտում: Համենայնդեպս՝ Մխիթարյանի ցուցադրած խաղն անտարբեր չի թողնում ո՛չ երկպագուներին եւ ո՛չ էլ ֆուտբոլային մասնագետներին: Ընդ որում՝ ոչ միայն Գերմանիայի սահմաններում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2015 00:00 Փանջունի

ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄ

 


Հայկական էլեկտրացանցեր ընկերությունից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանի խոսափողը անջատում են հովհարային անջատման շրջանակներում, քանի որ կառավարությունը նրա խոսելու ժամանակ հոսանքի գումարը չի սուբսիդավորում:

Մանրամասն...