Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:31 Սպառողի անկյուն

ՀԷՑ-ԻՑ ՀԱՍՏԱՏ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

Չեն դադարում հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիների դժգոհություններն ու բողոքներն այն մասին, որ դեկտեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բավական մեծ հաշիվներ են ներկայացվում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Մենք այսօր հանդես կգանք հայտարարությամբ` այդ թեմայով:
- Բայց մինչ հայտարարությունը, մեզ չե՞ք կարող պատասխանել:
- Ոչ, որովհետեւ դեռ աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, դեռ պատասխան չունենք այս պահին:
- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող կտրոնների մասին, որոնց վրա մի ամբողջ պատմություն է գրված, եւ հասարակ քաղաքացին չի կարողանում գլուխ բերել այդ խճճված կտրոններից:
- Դուք փոստով ուղարկեք մեզ, խնդրում եմ  այդ կտրոնը, մենք Ձեզ կբացատրենք, որն ինչ է նշանակում:
- Բայց մեզ բացատրելուց զատ, անհրաժեշտ է, որ դա հասկանալի լինի շարքային քաղաքացուն:
- Դուք ուղարկեք` տեսնենք:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 28 Հունվար 2016 16:30 )

Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:26 Զարկերակ

ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՈՐՈՇԵՑ ՍԴ ԴԻՄԵԼ

 

Սահմանադրական բարեփումների հանրաքվեից հետո ՀԱԿ խմբակցությունը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը մերժվեց: Որից հետո խմբակցությունը որոշեց բախտը փորձել Սահմանադրական դատարանում եւ ստորագրահավաք սկսեց` հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար: Դա առնվազն տարօրինակ է նրանով, որ թեեւ հանրաքվեի ժամանակ խախտումների մասին մի գլուխ խոսում են, սակայն միայն համեստ թվով դեպքեր են ներկայացվել իրավապահներին: Մինչդեռ՝ ՍԴ-ն այն կառույցն է, որտեղ պետք է ներկայանալ առավել քան համոզիչ փաստաթղթային բազայով: Հակառակ դեպքում, եթե ձեռքի տակ նման բազա չկա, ուրեմն որն է դատարան դիմելու իմաստը: Եվ, առհասարակ, ՍԴ հասնելու համար կհաջողվի արդյո՞ք ՀԱԿ-ին հավաքել անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական գործիչների հետ:

Մանրամասն...


Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:39 Արտաքին Քաղաքականություն

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

Թեեւ այս մասին խոսակցություններ կային արդեն մի քանի ամիս, բայց միայն վերջին պահին հաստատ դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա: Այսպիսով՝ ԼՂՀ-ի շուրջ բազմամյա բանակցային գործընթացին կարելի է եւս մեկ տող ավելացնել՝ Շվեյցարիա, Բեռն, 19.12.2015թ.:

Մանրամասն...


Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:34 Գլխավոր Էջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՐԱԽ, ԲԱՅՑ ՈՉ ՀՆԱՐԱՄԻՏ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

 

Ճիշտն ասած, մտքովս երբեք չէր անցնի, որ ՀԱԿ-ն իր հավերժական անհաջողակ Լյովիկ Զուրաբյանով կհամարեմ ավելի ծանրակշիռ, քան մեկ այլ կոնկրետ քաղաքական ուժ: Բայց ամեն ինչ համեմատության մեջ է: «Ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ «Նոր Հայաստանի» «փրկչիստների», եւ հատկապես Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կլոունադան հատել է երեւակայության բոլոր սահմանները: Նրանց համեմատ` նույնիսկ Լյովիկ Զուրաբյանը կարող է քչից-շատից լուրջ թվալ:

Մանրամասն...


Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ՊԵՊՈՅՈՎ»

 

2014 թվականի հունիսի 4-ի ՀՀ կառավարության նիստի որոշմամբ` սեպտեմբերից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքները: Այսօր դեռեւս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին, որին կհաջորդի մոնտաժման աշխատանքները, որոնք էլ կավարտվեն հունիս-հուլիս ամիսներին: Դրան էլ կհաջորդի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, ինչի համար հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 20 միլիոն դրամ հատկացնել թատրոնին:

Մանրամասն...


Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

 

Դեկտեմբերի 7-ին Սպիտակում բացվեց 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած` զինվորականներին նվիրված հուշարձան: Ճարտարապետ Վ. Ֆրոլովի եւ քանդակագործ Ա. Միրոնովի կերտած հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` «Սպիտակի մեմորեալ» ՀԿ նախագահ Նորայր Գրիգորի Սուրադյանի նախաձեռնությամբ եւ Ռուսական Ռազմապատմական միության աջակցությամբ:
Սպիտակի մեմորեալը մարմնավորում է հայ ժողովրդի սգո եւ հավերժ հիշատակի գաղափարը: Դրա ստեղծումը բարձր մարդասիրության եւ միջազգային պարտքի ցուցաբերում է: Այն կամուրջ է ներկայի եւ անցյալի միջեւ` հիշեցնելով մարդկությանը դարերով ստեղծված հերոսական պատմության, պայքարողների եւ հաղթանակողների մասին: Նրանց, ովքեր անցել են Օսմանյան լծի եւ սարսափահար տարերային աղետի միջով, մասնակցել են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներին, ով մեղմել է հայ ժողովրդի ցավը եւ կիսել համամարդկային վիշտը: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել` սա է մեմորեալի խորհրդանիշը:
Սպիտակի մեմորեալը հոգեւոր եւ բարոյապես մաքրման ուղի է, համամարդկային հիշատակի ճանապարհ` յուրաքանչյուրի համար: Եվ հպվելով հայ ժողովրդի սրբությանը` լրջամիտ կմտածեն սեփական կյանքի եւ հետնորդներին հավիտենական հարստություն թողնելու մասին: Սպիտակը ոչ միայն սգո եւ քաջ անցյալի, այլեւ ներկայի եւ ապագայի հիմնաքարն է: Եվ որքան շուտ հասկանանք այս ճշմարտությունը, այնքան շուտ մեր հանրապետությունը Փյունիկի նմամ կհառնի մոխիրից, եւ կվերածնվի մեր հինավուրց ազգը:
Սպիտակն այն վայրն է, որտեղ ռուս զինվորը սխրանքներ է գործել, իսկ երիտասարդ սերունդը շարունակում է այդ ուղին:

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐԻ ՍՈՒՐԱԴՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ՈՉ ԹԵ ՏՈՆԱԾԱՌ, ԱՅԼ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌ»

 

Ամանորին մնացել են հաշված օրեր, եւ մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները ստացել են տոնական տեսք` ազդարարելով, որ ժամանակն է, որպեսզի բնակիչներն էլ զարդարեն իրենց բնակարանները: Էլ ի՞նչ Ամանոր` առանց շքեղ եւ լուսավոր տոնական եղեւնու: Շատերն են մտահոգված` ինչպես զարդարել տոնածառը, որպեսզի տոնը խորհրդանշող գեղեցկուհին հաղորդի տոնական տեսք ու տրամադրություն:
Ամանորյա տոնածառը զարդարելու հաճելի հոգսը թեթեւացնելու համար «Իրավունքը» զրուցեց ազգագրագետի եւ դիզայների հետ, որոնց տված հետաքրքիր խորհուրդներն անշուշտ կօգնեն բոլորին` յուրահատուկ տոնածառ, իսկ նրանց բարեմաղթանքները` հաճելի տրամադրություն ունենալու համար:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 19 Դեկտեմբեր 2015 13:23 )

Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00 Սպորտ

ՕԶԲԻԼՍԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ

Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխությամբ հայտնվեց բուռն քննադատությունների կիզակետում: Եվ այս ամենից զատ, առաջ է գալիս Հայաստանի ազգային հավաքականում Օզբիլիսի խաղալ-չխաղալու հարցը: Շատերի կարծիքով` թուրքական ակումբ ներկայացնող ֆուտբոլիստը չի կարող կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Նաեւ այդ ենթադրությամբ, որ Օզբիլիսը կարիերան շարունակելու այլ հնարավորություններ ուներ: Բայց այդ տարբերակները դիտարկելիս՝ հասկանում ենք, որ դրանք բանակցությունների փուլ անգամ չհասած խոսակցություններ էին: «Բեշիկթաշն» էլ որոշել է Օզբիլիսին վարձավճարով տրամադրել իսպանական «Ռայո Վալեկանոյին», ու թեեւ հայտարարում է, որ մրցաշրջանի ավարտից հետո լուրջ նպատակներ ունի` հայ ֆուտբոլիստի հետ կապված, սակայն ֆուտբոլում շատ դժվար է կանխատեսումներ անել: Ուստի, հստակ ասել, որ Օզբիլիսը կդառնա «Բեշիկթաշի» առանցքային ֆուտբոլիստ եւ կներկայացնի ակումբի շահերը, դեռ չի կարելի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 28 Հունվար 2016 16:08 )