Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2015
Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2015 19:08 Լուրեր

ԿՈՄԱՆԴՈՍՆ ՈՒ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

 

«Վահանը շատ խելացի, կազմակերպչական մեծ ջիղ ունեցող անձնավորություն է, ինձ համար զարմանալի, միեւնույն ժամանակ հանելուկային է թվում նրա կալանավորումը, չեմ պատկերացնում ինչ է կատարվում` ոնց կարող էր Վահանը խառը լիներ նման բաներում, չեմ հավատում»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից` Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալված, ապա նաեւ կալանավորված պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանավորմանը` ասաց նրա ընկերը` գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Պարզվում է` Շիրխանյանն ու Կոմանդոսը մեկ շաբաթ առաջ էին հանդիպել եւ լրիվ այլ ծրագրեր ունեին. «Կալանավորումից մեկ շաբաթ առաջ էինք հանդիպել Վահանի հետ, ծրագրում էինք սպայական միություն հիմնադրել` կապված սահմանային լարվածության հետ: Էդ ուղղությամբ էինք աշխատում, մտքեր փոխանակում, ո՞վ կիմանար, որ նման բան կարող է պատահել, որ Վահանին կմեղադրեն նման հանցանքի մեջ»:
Շիրխանյանի ընկերը շատ ծանր է տարել նրա կալանավորումը. «Էդ օրվանից տեղս չեմ գտնում, բայց... Եթե հնարավորություն ընձեռվի եւ թույլ տան այցելեմ ընկերոջս, անպայման կգնամ, կտեսնեմ նրան, կզրուցեմ` փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2015 00:00 Գլխավոր Էջ

ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հարգելի ընթերցող, մի քանի օրից հրաժեշտ կտանք բուռն, լարված, մարտահրավերներով լեցուն 2015 թվականին: Այդ տարվա ընթացքում տեղի ունեցան հսկայական փոփոխություններ: Տարին սկսեցինք որպես Եվրասիական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Տարին ավարտում ենք` երկրի կառավարման ձեւը փոխած, նոր Սահմանադրությամբ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 13 Հունվար 2016 18:20 )