Երկուշաբաթի, 08 Փետրվար 2016
Երկուշաբաթի, 08 Փետրվար 2016 16:07
Արտաքին Քաղաքականություն
|
ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱԼԵՊՈՒՄ ՄԻ ՇՈՒՆ ՏԱՃԻԿ...
Մոտ 10 օր առաջ, անդրադառնալով Սիրիայում շարունակվող պատերազմի ներկայիս վիճակին եւ դրա ընթացքից ակնկալվող քաղաքական հետեւանքներին` ¥«Իրավունք», 27 հունվար, «Թուրքիան՝ վերջնական պատերազմի շեմին»¤ եզրակացություն էինք ներկայացրել, որ սիրիական բանակը ¥բնականաբար՝ ռուսների եւ պարսիկներ ծանրակշիռ աջակցությամբ¤ կհարձակվի երկու առանցքային ուղղություններով: Ինչպես նաեւ, որ այդ հարձակումների հաջող ավարտի դեպքում` գործնականում կդրվի սիրիական պատերազմի վերջակետը:
Մանրամասն...
|
|
Երկուշաբաթի, 08 Փետրվար 2016 15:54
Քաղաքական
|
ՈՐ ՋՐԵՐՈՒՄ Է ԼՈՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԿԸ

ԱԺ այս քառօրյան ցույց տվեց հետեւյալ իրողությունը` ընդդիմադիր պատգամավորները հերոսական կեցվածք ընդունելով` ամբիոնից հնչեցնում էին իրենց երազանքները` իշխանությանը ու մասնավորապես կառավարող ՀՀԿ-ին կտոր-կտոր անելու վերաբերյալ: Սակայն ելույթներում որոշակի տարբերություն կար` անցյալ տարվա համեմատ, եւ այժմ ոչ թե հենց այնպես էին աքլորանում, այլ ակնհայտորեն ձգտում էին շահել բողոքավոր ընտրազանգվածի համակրանքը: Դե պարզ է, մի տարուց մի քիչ ավելին է մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, եւ ընտրողի սիրտը շահելու համար բոլոր միջոցներն էլ պիտանի են:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 08 Փետրվար 2016 16:38 )
|
|
|