Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 12 Փետրվար 2016
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:37 Ձեր իրավունքները

«ՀՀ-ՈՒՄ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԵԿ ԴԵՊՔ»

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել`
չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:
ԼԻԽՏԵՆԲԵՐԳ
Հաճախացել են դատական սխալի պատճառով նոր երեւան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայումը Եվրոպական երկրներում: Հայաստանն այդ հարթության վրա ետնապահների թվում է:  Չեմ կիսում նաեւ հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ վատ է աշխատում նախաքննական մարմինը, կամ միտումնավոր է շեղում իրական հանգամանքները: Սակայն պետք է փաստել. երբ տվյալ գործով նույն մարմինը գալիս է սխալ հետեւության, որի արդյունքում ենթադրյալ հանցագործություն չկատարած անձ է դատապարտվում կամ պետք է դատապարտվի, աշխատում է տվյալ մարմնում ինքնապաշտպանական բնազդը… ամեն ինչ անել` ապացուցելու, որ իրենք ճիշտ են:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:26 Հրապարակախոսություններ

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՌ ՏԱԼՈՎ` ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՇՌԱՅԼԵԼ, ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՔ

«Ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են իրենց թույլ տալ այս ամբիոնից ունենալ ռեմբոյական` սուր ճոճելու ելույթներ, մեզ վիրավորել, ահ ու սարսափ տարածել, իսկ իշխանությունը իրենց չի կարող անգամ քննադատել»,- այս խոսքերով իր ելույթը սկսեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ճանապարհաշինության համար վարկ վերցնելու հարցի շուրջ որոշ ընդդիմադիր գործիչների ճոռոմ-ճոռոմ ելույթներին: Նագտնում է, որ դա լավագույն բանավիճելու ձեւը չէ, երբ իրենց իբր ընդդիմադիրի տեղ դրած պատգամավորները նման տոնայնությունը կիրառում են բավականին լուրջ եւ կոնկրետ հարցի ժամանակ:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:16 Փանջունի

 

ՏԵՂԱՎՈՐԵՑԻՆ (ՌԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԱԹՈՒՄԻ 21 ԹՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ պայմանագրի չեղյալ հայտարարելուց հետո հաշվի առնելով Հրանուշ Հակոբյանի փորձը, Սփյուռքի հետ աշխատանքը` նրան նշանակելու են Ղարսի գուբերնատոր, իսկ Արագած Ախոյանին` Սուրմալուի քրդերի շաման:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:08 Սպորտ

 

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Անցած տարվա մի շարք ձախողումներից հետո հայ շախմատիստները տարին սկսել են բավական ակտիվ ու արդյունավետ՝ հասնելով հաջողության տարբեր մրցաշարերում: Այս օրերին հայ գրոսմայստերները հիմնականում ուժերը ներդնում են տարբեր երկրների ակումբային առաջնություններում՝ օգնելով իրենց թիմերին հասնել հաջողության: Այսպես, գրոսմայստեր Արման Փաշիկյանը իրանական «Սայպ» ակումբի կազմում դարձել է Իրանի ակումբային չեմպիոն եւ թիմի կազմում արժանացել է «Անդիշմանդանի գավաթին»: Արման Փաշիկյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության` 8 խաղերում վաստակելով 5,5 միավոր:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Փետրվար 2016 19:10 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:06 Մշակույթ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵԾՆ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ


Օրերս Լոս Անջելեսում կայացել է «Namm show» երաժշտական ցուցահանդեսը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ բասկիթառահար ԳԱԳԻԿ ԹՈՐՈՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ ցուցահանդեսը երաժշտության հետ առնչություն ունեցող մարդկանց  հնարավորություն է տվել շփվելու եւ ծանոթանալու ինչպես աշխարհահռչակ երաժիշտների, այնպես էլ` նրանց համար կերտած երաժշտական գործիքների հետ:-Կիթառի ֆրանսիացի հանրահայտ վարպետ Պաուլ Լաիրատի պաշտոնական կայքում Դուք ներկայացված եք որպես արտիստ, հետաքրքիր է ի՞նչ կապ ունի հայ բասկիթառահար Գագիկ Թորոյանը ֆրանսիացի երաժիշտների հետ:

- Ինձ համար մեծ պատիվ էր այդ ցուցահանդեսին ներկայանալ իբրեւ Պաուլ Լաիրատի բասկիթառների ցուցադրող-մեկնաբան: Իսկ ընդհանրապես, զուր չեն ասում, որ հայերը այն բացառիկ ազգերից մեկն են, ովքեր կարողանում են կապ ստեղծել եւ բարեկամանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ, որ արժանացել եմ Պաուլ Լաիրատի մասնագիտական ուշադրությանը եւ դարձել եմ բասկիթառի մեծն վարպետի պաշտոնական արտիստը: Ի դեպ, բացի նրա հետ համագործակցելուց, նաեւ Իսրայելում մասնակցություն եմ ունեցել իրենց գործունեությունը ծավալող Յոնի Էլիավի եւ Դավիդ Դավիդովի երաժշտական նախագծերում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Փետրվար 2016 14:00 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:00 Մշակույթ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ,

ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»


Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից մոտ 200 տարվա պատմություն ունեցող շենքն այլեւս հիշողություն է: Այն ապամոնտաժելուց հետո ըմբոստացած հանրությանը մեկ անգամ եւս բորբոքեց ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը` ապամոնտաժված շենքը ընդամենը «սարայ» անվանելով: Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը հանդես եկավ Լեւոն Իգիթյանին ուղղված բաց նամակով: Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 13 Փետրվար 2016 18:36 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:56 Առողջապահություն

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ


- Հարգելի բժիշկ, ո՞րն է կոչվում անպտուղ ամուսնություն: Արհեստական վիժումը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 19:42 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:40 Առողջապահություն

«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»

Այն, որ մեր երկրում գրանցվող հղիության արհեստական ընդհատումների թիվը միշտ է մտահոգությունների տեղիք  տվել, հայտնի բան է: Բայց ահա, համենայնդեպս՝ Մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոատոլոգների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով, իրավիճակի նկատելի փոփոխություն կա.-Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է հղիությունների արհեստական ընդհատումների զգալի նվազում` գրեթե երեք անգամ: Դրան զուգահեռ՝ վերջին տարիների ընթացքում մենք չենք ունեցել նաեւ մայրական մահացության դեպք՝ կապված արհեստական ընդհատման հետ այն դեպքում, երբ մայրական մահացության ցուցանիշներով Ռուսաստանի Դաշնությունը արհեստական ընդհատումների առումով գտնվում է առաջին հորիզոնականում:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:32 Հանրություն

ԱՆԴՐԾՈՎՅԱՆ ՆԱՐԻՆՋՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ Է, ՔԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐԸ

Տեղական շուկայում առկա գյուղմթերքների, մասնավորապես` տանձի ու խնձորի, լոլիկի ու վարունգի գներն Ամանորի նախաշեմին հասան ֆանտաստիկ չափերի: Հետո այդ ռեկորդները մի փոքր խամրեցին ¥օրինակ՝ 2,5-3 հազարանոց լոլիկն արդեն 1000-1200 դրամ է¤, բայց խոստովանենք, որ առնվազն տխուր է, երբ մեր տեղական խնձորը վաճառվում է 400-500 դրամով եւ ավել այնքան, որքան չգիտես որ հեռուներից Հայաստան հասած նարինջը: Թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսական մթերքների գների աճը, ովքե՞ր պետք է վերահսկեն գյուղմթերքի շուկան, եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք  ՀՀ գյուղատնտեսության փոխնախար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ նշեց.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:42 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:29 Տնտեսություն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. շատերիս համար այս բառը մեր ունեցած ամենամեծ արժեքն է, գուցե մեր ամենամեծ հպարտությունը: Այս արժեքը բաղկացած է մի շարք ենթաարժեքներից, որոնք ստանալու համար պետք է անկախություն բառից առաջ ավելացնել մասնավորեցնող բառեր, ինչպես օրինակ` գաղափարական անկախություն, հոգեւոր անկախություն, ֆիզիկական անկախություն, ֆինանսական անկախություն...Ֆինանսական անկախությունն այժմ ամբողջ աշխարհում ամենաքննարկվող երեւույթներից մեկն է:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:24 Սպառողի անկյուն

ՄԵԾ ՓՈՂԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

iՄեր ժամանակների նորամուծություններից մեկը՝ սուրճի ավտոմատացված ապարատները հատկապես վերջին տարիներին ողողել են երկիրը: Դրանք ամենուր են՝ պետական հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ նույնիսկ՝ դպրոցներում, գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ու այդպես շարունակ:Այդ ապարատները մարդկանց հրամցնում են սուրճի, թեյի, տաք շոկոլադի տարբեր տեսակներ եւ մի շարք այլ ըմպելիքներ: Միայն թե հարց է՝ ի՞նչ որակի, ո՞վ է ստուգում այդ ըմպելիքների բաղադրությունը, որ ոչ միայն սուրճը կամ թեյը համապատասխանի այն տեսակին, որի համար մարդը վճարում է, այլ, որ բաղադրությունը համապատասխանի որակական պահանջներին:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:18 Զարկերակ

«1998Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՀՅԴ-Ն ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

ՀՀԿ ԳՄ անցած նիստից հետո վերջնականապես հստակեցվեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի առնվազն նախնական համաձայնություն կա: Նախնական խոսակցություններ, անշուշտ, կան, բայց թե պաշտոնապես այդ համագործակցությունն ինչ տեսք կունենա, ՀՅԴ-ն ինչ պաշտոններ ու ֆունկցիաներ կստանձնի, եւ, ամենակարեւորը, ինչ պատասխանատվություն, վերջնական իրավիճակը կպարզվի միայն շաբաթվա վերջին:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:07 Օրացույց

 

11 ՓԵՏՐՎԱՐ 2016

Արման Թաթոյանը մրցակցային թեկնածու է, այն առումով, որ հենց մարդու իրավունքների ոլորտում աշխատելու մեծ փորձառություն ունի: Ես ոչ միայն գոհ եմ` վերին աստիճանի գոհ եմ նրա աշխատանքից:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:03 Բամբասանք

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ինչպես հայտնի է, «Ժառանգության» Վայոց ձորի կառույցը իր ղեկավարով հանդերձ որոշել է ընդգրկվել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» նախագծում, որոշակի արտահոսք կա եւ այլ կառույցներից: «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ այդ գործընթացը շատ է տագնապեցրել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ովքեր նաեւ ծայրաստիճան վրդովված են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հեչ վեջը չի:


Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:50 Քաղաքական

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ»


Գրեթե հաստատված են այն լուրերը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը չորրորդ անգամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնության արդյունքում կստանձնի ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: Թե որքանով արդյունավետ կլինի ՀՀԿ-ՀՅԴ կառավարումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով կրկին գիտության ոլորտում պետք է աշխատի դաշնակ նախարարի հետ. «Դե, այդպիսի ձեւաչափ եղել է: Այնպես որ, այսպես ասած, իրենց գնահատականներով դրական է:Երեւի թե, փորձ կա, պետք է որ լավ լինի»: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 18:32 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:41 Հանդիպում

 

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` որպես միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր,  միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնամական պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունքը» բազմիցս  անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու  համար:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:38 Քաղաքական

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, ՈՐ ԼԻՆԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԵՎ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉԼԻՆԵՆ»


«Եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահի կարգադրությունն արդեն պետք է ուժի մեջ մտած լինի, որով առաջին պատասխանատու նշվում է հենց Արդարադատության նախարարությունը, որը կառավարության կողմից նշված ժամանակահատվածում կներկայացնի «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները: Դեռ ժամանակ կա, մենք ունենք մոտավորապես 20 օր, եւ այդ ժամանակահատվածը, կարծում եմ, բավարար կլինի` որոշակի քննարկումներ անցկացնելու համար»,- երեկ կառավարության նիստից հետո այս մասին նշեց, ապա մանրամասնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 18:26 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:35 Զարմանք

 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը այնքան շատ է ադրբեջանական կայքերին հարցազրույցներ տվել, որ գործնականում նրան կարելի է համարել ադրբեջանական թղթակից: Սակայն վատ օրինակը վարակիչ է, եւ դա զարմանալիորեն հաստատեց ոչ պակաս տխրահռչակ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ` ընդարձակ հարցազրույց տալով ադրբեջանական կայքերից մեկին:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:48 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:27 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ

Բավականին ուշագրավ մեկնաբանություն է տալիս ամերիկյան հիմնական խոսափողերից մեկի համարում ունեցող «The New York Times»-ն` Սիրիայում ընթացող պատերազմի ներկայիս իրավիճակի մասին: Նախ՝ «Ռուսաստանի ռազմական գործողությունները փոխել են  հակամարտության ընթացքը, որը տարիներ շարունակ փակուղու մեջ էր: Անսպասելիորեն նախաձեռնությունն անցել է Ասադի կողմը»:ԱՄՆ-Ն ՍԿՍՈՒՄ Է

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:44 )

Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:16 Քաղաքական

 

ԶԿՈԱԼԻՑԻԱ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ...


Եվ այսպես, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման իրողությունը արդեն կայացած փաստ է: Ճիշտ է, այդ երկու կուսակցությունները պաշտոնապես դեռեւս մանրամասներ չեն հայտնում, եւ Էդուարդ Շարմազանովի խոսքով` վերջնական ճշտելու որոշակի հարցեր կան մինչեւ այս շաբաթվա վերջ, բայց, կարելի է ասել, որ Տրնդեզը դառնում է այն սահմանագիծը, որից մեկնարկում են փոփոխությունները:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:26 )