Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:24 Սպորտ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Այս օրերին ձմեռային մարզաձեւերը շարունակում են մնալ ակտիվ շրջափուլում: Մարզասերների հիմնական ուշադրությունն ուղղված է դեպի Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքը, որտեղ օրեր առաջ մեկնարկել են ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը: Լիլեհամերը երկրորդ անգամն է օլիմպիական քաղաքի կարգավիճակում. առաջին անգամ այստեղ անցկացվել են 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը՝ 1994 թվականին:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:19 Մշակույթ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ


«Իրավունք» թերթն օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրն էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը թերթի խմբագրակազմի հետ ցերեկույթ-հանդիպման ընթացքում ծանոթացավ Իսահակյանի անվան գրադարանի անցյալին ու ընթերցողի համար գերժամանակակից, հարմարավետ պայմաններով ներկային:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 00:35 )

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:17 Մշակույթ

«ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ Է»


Հայկական բալետային արվեստի երախտավոր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ դարձավ 75 տարեկան, ինչի առթիվ փետրվարի 13-ին կայացած գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվեց հենց հոբելյարին: Մինչ արվեստասեր հանրությունը կվայելեր «Գայանե» բալետը, տեղի ունեցավ ծննդյան տարեդարձի պաշտոնական հատվածը:


«ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՊԱՐԱԾ ՉԼԻՆԵՄ»

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 00:47 )

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:14 Ձեր իրավունքները

ԿՈԼԽՈԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԵՂ Է

- Ես դեռեւս 1989 թվականից, ներքին առուվաճառքի միջոցով` վավերացված թաղային կոմիտեի կնիքով, հարեւանների ստորագրությամբ գնել եմ 1300քմ հողատարածք, որի վրա ինքնակամ կառուցված էր երկու սենյակ եւ կոմունալ հարմարություններ: Ումից որ գնել եմ այդ հողամասն ու տունը, նրան այն փոխանցվել էր Ներքին Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ժողովի որոշմամբ, որպես` տնամերձ: Դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ շինությունն օրինականացվի, սակայն քաղաքապետարանից մերժում եմ ստացել, որ ժամանակին Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:00 Սպառողի անկյուն

ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ

Աշխատանքային շաբաթվա ավարտին տողերիս հեղինակը որոշեց մի փոքր հանգստանալ Երեւանից դուրս: Այնքան կարեւոր չէ տվյալ դեպքում, թե ուր մեկնեցինք, կարեւորն այն է, որ հանգիստը վերածվեց իսկական քաոսի, երբ պարզվեց, որ «Վիվասելի» հեռախոսահամարի վերալիցքավորման ժամկետը է լրանում եւ ստիպված պետք է այն կայծակնային արագությամբ լիցքավորել, որպեսզի ոչ միայն չկորցնեմ հաշվիս վրա գտնվող 800 դրամը, այլեւ կապ ունենամ: Սկզբում, երբ փետրվարի 12-ին ստացա հաղորդագրություն ¥որտեղ նշված է, որ մինչեւ 13.02.16 թվականի 01:45 եթե չվերալիցքավորեք ձեր հաշիվը, այն կզրոյանա¤, թվում էր, թե դա խնդիր չէ: Թեեւ գտնվում էի մի վայրում, որտեղ լիցքավորման քարտ գտնել պարզապես հնարավոր չէր, զանգահարեցի ընկերոջս՝ խնդրեցի իր հաշվից իմ համարին վերալիցքավորի համապատասխան գումարը:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:57 Քաղաքական

ԻՆՉՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՅԴ-Ն ՀՐԱԺԱՐՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԵՎ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՑ


Իշխանության «անառակ որդին»` ՀՅԴ-ն, կրկին կոալիցիա է կազմում քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի հետ: Մինչդեռ նախկինում բացառում էր դա, ավելին` ազատվում էին այն ՀՅԴ-ականներից, ովքեր կոալիցիոն կառավարման մեջ էին տեսնում ինչպես երկրի, այնպես էլ Դաշնակցության ապագան: Նրանց թվում էր նաեւ անվանի բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, ով այս հարցում տարբերվող կարծիք արտահայտեց ու չներվեց հարազատ կուսակցության կողմից: Իսկ թե ինչ էր եղել իրականում, «Իրավունքը», հետաքրքրվեց հենց նախկին դաշնակցական Ռ. Դավոյանից.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 22:52 )

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:54 Հանդիպում

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»


Ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված իրավիճակը շարունակվում է նոր թափով` որպես բախման կիզակետ դարձնելով Սիրիան: Եվ եթե մինչ այդ Թուրքիան փորձում էր այդ տարածքում հնարավորինս աննկատ գործել, ապա այժմ բացահայտ քայլերի է դիմում: Իսկ միջազգային կառույցներում շարունակվում են միմյանց սպառնալու, աջակցելու կամ դատապարտելու մասին գերտերությունների ելույթները, որոնք ամենեւին էլ ազդեցություն չեն ունենում ռազմադաշտում տիրող դրության վրա: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ` անդրադառնալով ինչպես Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրներին, այնպես էլ օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով 51-րդ համաժողովին հնչած հայտարարություններին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 00:26 )

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:52 Բամբասանք

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` Բրիտանական դեսպանատանը հույժ դժգոհ են Հայաստանի ֆեմինիստական ՀԿ-ներից, քանի որ համարում են, որ ստացված վիթխարի ֆինանսավորման դիմաց վերջիններս չնչին արդյունք են ապահովել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի լոբբինգի ուղղությամբ: Մեր աղբյուրի վկայությամբ` Հյուսիսային պողոտայում այդ նույն թեմայով պար-ֆլեշմոբ ապահովելու հարցում թեեւ բավականին մեծ ջանքեր են գործադրվել, սակայն ֆեմինիստուհիները կարողացան դրան մասնակից դարձնել ընդամենը երկու տասնյակ աղջիկների:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:47 Զարմանք

 

ԶԱՐՄԱՆՔ

Լենին պապին վաղուց մեռել է, սակայն մեր ընդդիմադիրների մեջ կան այնպիսի միամիտներ, որ մինչեւ հիմա հավատում են նրա «կայծից բոց կբռնկվի» կարգախոսին: Սարեցու միամտությամբ այդ կարգախոսին զարմանալիորեն հավատում է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Իսկապես, հասարակության կողմից մեծ ակտիվություն չկա: Բայց քաղաքական գործընթացն առանց բողոքի ակցիաների հնարավոր չէ առաջ շարժել, հասարակությունն ավելի խոր ապատիայի մեջ կընկնի, եթե տեսնի, որ նույնիսկ մի քանի հոգի բողոքող չկա: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ ամեն ինչ հարաբերական է` քաղաքական իրավիճակը շատ արագ կարող է փոխվել: Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ պետություններում քիչ չեն դեպքերը, երբ մի քանի հոգով նստել են, բայց հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմել»: Դե ինչ ասես, մեր երկրում նույնիսկ մանկապարտեզների սաները չեն հավատում հրաշքների, սակայն պարոն Մարտիրոսյանը հավատում է:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:45 Քաղաքական

 

«ԵԹԵ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻՆԵՐ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԷԻՆ ԴԻՄԻ ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ նամակ է հղել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովին` մասնավորապես ողջունելով ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինի ու Սերգեյ Օբուխովի նախաձեռնությունը, որոնք առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:35 Արտաքին Քաղաքականություն

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՑ ԱՐԴԻ «ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԸ»

Մի քանի տարի առաջ Վատիկանի եւ ռուսական եկեղեցու մերձեցումը ֆանտաստիկայի ժանրից կհամարվեր: Մի քիչ էլ հետ գնանք. պատմականորեն չնչին ժամանակահատված՝ մի 30 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ կգա մի օր, երբ Հռոմի պապը կխոսի Ռուսաստանում քրիստոնեության աննախադեպ ծաղկման եւ Վատիկանի հիմք հանդիսացող եվրոպական կաթոլիկության դառը վիճակի մասին:ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՆՑ


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:41 )

Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:24 Քաղաքական

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

Այս բանաձեւը հնչեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` իր նստավայրում հյուրընկալելով  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Երկրի ղեկավարը պնդել է, որ դա տեղի է ունենալու «կարճ ժամկետում»: Սահմանադրական փոփոխությունների կենսագործմանը նվիրված իր ելույթում ՀՀ նախագահը անդրադարձել է բոլոր ոլորտներին, շատ դեպքերում` բավականին կտրուկ: Ուշագրավ է եւ ելույթի օրը` փետրվարի 12, այսինքն` ուղիղ մեկ տարի այն օրվանից, երբ երկրի ղեկավարի կտրուկ սաստող խոսքը բավարար եղավ, որպեսզի դադարեցվեն երկիրը դեպի ապակայունացման անդունդ տանող վտանգավոր խաղերը:


Մանրամասն...