Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:32 Սպորտ

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ

 


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործերը նոր ակումբում՝ ամերիկյան «Ռեալ Սոլտ Լեյքում» միանշանակ ընթացք չունեն: Հայ ֆուտբոլիստը թեեւ արդեն հասցրել է հարմարվել ակումբին, որտեղ նախկինում խաղացել է, կարողացել է նաեւ հեղինակել գոլ (կորեական «Սյոննամի» դարպասը), ինչի շնորհիվ թիմը հաղթանակ է տարել, բայց հասցրել է նաեւ հանդիպման ժամանակ վիճաբանության մեջ ընկնել ու հեռացվել խաղադաշտից («Պորտլենդի» դեմ ստուգողական խաղում): Իհարկե՝ խաղադաշտից հեռացվելը մի արտասովոր բան չէ, եւ Մովսիսյանի հեռացումն էլ մի կողմ թողնենք: Չնայած դրան, դեռ խաղային առումով դժվար է գնահատական տալ Մովսիսյանի ներկայիս մարզավիճակին: Թեեւ զգացվում է, որ հայ ֆուտբոլիստը քիչ-քիչ դուրս է գալիս այն վիճակից, որում հայտնվել էր Մոսկվայի «Սպարտակում» հանդես գալու վերջին շրջանում, որտեղ արդեն պիտակավորվում էր որպես ոչինչ չանող, բայց գումար վաստակող ֆուտբոլիստ: Եվ նույն «Սպարտակի» ներկայիս վերաբերմունքն էլ հուշում է, որ նոր թիմում Մովսիսյանն անհամեմատ ավելի լավ տեսք ունի:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 22:42 )

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:29 Մշակույթ

 

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որը հանդիսատեսին ներկայացվեց անցյալ տարեվերջին, մինչեւ այսօր էլ դեռ շարունակում է իր ճանապարհը ե՛ւ համացանցում, ե՛ւ փոքրիկ ցուցադրությունների շնորհիվ: «Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի բեմադրիչ, հեռուստահաղորդավար ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆՆ ասաց, որ ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել ու բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը: Դրա համար անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի այն փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են: Ըստ մեր զրուցակցի` սա հարյուրամյա կարոտի ու կորստի ճանապարհն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին: «Չարտասանված Նոբելյան ճառեր» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է եղեռնազոհ չորս արեւմտահայ գրողների` Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի այն երեւակայական Նոբելյան ճառերը, որ նրանք կարող էին ասել Ստոկհոլմի բեմում` Նոբելյան մրցանակ ստանալիս, սակայն չկարողացան, որովհետեւ չարաբաստիկ 1915 թվականն ընդհատեց նրանց կյանքը:«ԿԱՐԾԵՍ, ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՐԿՆՎԱԾ ԼԻՆԵԻՆ»

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:01 Հանրություն

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Այն, որ համատիրություններ կոչվածը հասարակության կողմից ընկալվում է որպես անիմաստ տեղը փող հավաքող կառույց, նոր բան չէ: Հայտնի փաստ է, որ մարդիկ հիմնականում այդպես էլ չեն հասկանում, թե` ի վերջո, ո՞ւր են գնում իրենց վճարած գումարները, քանի որ առավելագույնը, որ ստանում են իրենց վճարումների դիմաց, մեկ-երկու դուռ-պատուհան ներկելն է:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:59 Հանդիպում

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԴՐՍԵՎՈՐԻ, Ո՞Վ Է ՆՐԱՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԱՅՆ ՀՈՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ»


Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ աշխարհի ուշադրությունը մնում է սեւեռված Սիրիայում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների վրա, որի ֆոնին էլ հասունանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բախման հավանականությունը: Այս, ինչպես նաեւ պատմական իրադարձությունների վերանայման ու Հայաստանին առնչվող արտաքին ազդակների մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՌԻԼՈՎԻ հետ:


«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՎԵՆ»

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 18 Փետրվար 2016 00:29 )

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:57 Զարմանք

 

ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ եթե որեւէ բանի չհակառակվի, երեւի թե կպայթի: Զարմանալիորեն, նա որոշել է Գեորգի Կուտոյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում հռչակել ապօրինի եւ հիմիկվանից պայքարել այդ նշանակման դեմ: Ինչեւէ, օրինականի եւ ապօրինիի հարցում երեւի թե արժե, որ տիկին Զարուհին մոտենա հայելուն: Չէ՞ որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ պարզվեց, որ նրա իրավաբանի դիպլոմը պետական նմուշի դիպլոմ չէ, նա ավարտել է «ՄՅՈՒԴ» անունով ինչ-որ «կոոպերատիվ» բուհ, ու, խոշոր հաշվով, պետք է գոհ լինի, եթե ապօրինի չճանաչվի նրան տրված փաստաբանական լիցենզիան: Բայց... Զարուհին մնում է Զարուհի, եթե ասել է, որ մածունը սեւ է, ուրեմն սեւ է:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:54 Քաղաքական

 

ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Իրավունքն» արդեն գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած եւ ընտրություններում ամենաքիչ ձայն հավաքած «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը վարում է արծաթագույն «պռադո», 09OL169 համարներով, որի արժեքն է մոտ 50 հազար դոլար:Այնուհետ գլամուրային տեսքով նախագահի նախկին թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր. «2007-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»: Իսկ թե ինչ միջոցներով եւ ինչ աշխատանքի շնորհիվ` նա չի մանրամասնել եւ միայն ասել է, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հավելել, որ եկամուտների չափը բավարարում է նման ճոխ մեքենա գնելու համար:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:52 Քաղաքական

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՆՅԱՐԴԱՆՈ՞ՒՄ» Է

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են` ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:56 )

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 16:49 Քաղաքական

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Քաղաքական շախմատի տեսակետից նա հաճախ անում է քայլեր, որոնք մյուս խաղացողները չեն հասցնում նախօրոք հաշվարկել: Այդպիսի քայլեր են ե՛ւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, ե՛ւ փետրվարի 12-ի ելույթը: Այն, որ իշխանության ճյուղերի ներկայացուցիչների համար էլ ՀՀ նախագահի ելույթը անակնկալներ էր պարունակում, անուղղակիորեն երեւում է նրանից, որ այդ մարդիկ Բաղրամյան 26-ից դուրս գալու պահին խուսափում էին լրագրողների հետ շփումից: Այսինքն` դեռ պետք է մարսեին այն, ինչ լսել էին մի քիչ առաջ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:40 )

Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 16:41 Արտաքին Քաղաքականություն

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՀԻՃԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՉԻ ՉՈՐԱՆԱ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթում նման միտք կար. «Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից` արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ

 

Մանրամասն...