Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 16:40 Սպորտ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կանգ չի առնում նոր հաջողություններ գրանցելու ճանապարհին: Մինչդեռ միայն անցած տարի քչերն էին հավանական համարում հայ ֆուտբոլիստի քիչ թե շատ տեսանելի առաջխաղացումն ու խաղային որակի կտրուկ աճը: Այն էլ, երբ խոսքը Բունդեսլիգայի մասին է, քանի որ Գերմանիայի առաջնությունն ամենաբարդերից մեկն է Եվրոպայում: Սակայն, ո՛չ Բունդեսլիգայի, ո՛չ էլ՝ ուրիշ այլ հանգամանք չխանգարեց Մխիթարյանին՝ իր խոսքն ասել Եվրոպական ֆուտբոլում: Նախ՝ հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում պաշտոնական հանդիպումներում կատարած գոլային փոխանցումների քանակով լավագույնն է Եվրոպայում՝ 34 հանդիպումներում իր կատարած 18 գոլային փոխանցումներով: Եվ չմոռանանք, որ կիսապաշտպանի հիմնական ֆունկցիաներից մեկը հենց դա է՝ լավ փոխանցումներ հասցնել հարձակվողներին: Այսինքն` որպես կիսապաշտպան, Մխիթարյանը Եվրոպայում բոլորից առաջ է անցել: Եվ պակաս ուշագրավ չէ, որ նա իր ցուցանիշով շրջանցել է այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են, ասենք, «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի եւ մինչեւ իսկ՝ «Բարսելոնայի» մեծահռչակ կիսապաշտպաններից:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 16:02 Մշակույթ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԴԵՐԸ

Картинки по запросу hovhannes tumanyanԱրդեն 8 տարի ամենայն հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան օրը յուրահատուկ տոնի է վերածվում. այդ օրը հռչակվել է գիրք նվիրելու օր:
Ուստի այդ առթիվ ներկայացնում ենք բանաստեղծի կյանքից համեղ պատառիկ` նրա դստեր` Նվարդ Թումանյանի «Թումանյանի մանկությունը» գրքից: Պարզվում է, ամենայն հայոց բանաստեղծը «չստացված» դերասան է:
1890 ական թվականներին Ներսիսյան դպրոցի խիստ ռեժիմը աշակերտներին արգելել է թատրոն հաճախելը, բայց նրանք գաղտնի են ներկայացումներ դիտել: Աշակերտութունն առանձնապես ոգեւորված է եղել Պետրոս Ադամյանի խաղով: Ինչպես ռուս գրող Մ. Լերմոնտովն է դրամատուգիական փորձեր արել` թատրոն հաճախելուց եւ Մոչալովի խաղը տեսնելուց հետո, այնպես էլ` Թումանյանը պատանի հասակում ոգեւորվել է Պետորս Ադամյանի խաղով եւ պիես գրելու փորձեր արել:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:59 Ձեր իրավունքները

 

ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ` ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոն

ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորներն օրեր առաջ բարձր ամբիոնից հայտարարեցին, որ առաջարկում են չեղարկել Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 16.03.1921 թվականին կնքված պայմանագիրը, որի ուժով Թուրքիային եւ Ադրբեջանին են բռնակցվել Հայաստանի պատմական տարածքների մեծ մասը: Որքանով է այդ հայտարարությունն արդիական եւ ինչ իրավական հենք կարող է ունենալ:Կարծում եմ, այն ավելի շատ քաղաքական հարթության վրա արված հայտարարություն էր: Նմանօրինակ հայտարարություններ արվում են այն երկրներում, որոնք ինչ-որ պահի խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ: Այդպիսի թարմ օրինակներ ոչ վաղ անցյալում եղել են Եվրոպայում, Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում… Չպետք է գայթակղվել, անհրաժեշտ է մտապահել հայտնի ռուսական առածը` ձրի պանրի եւ թակարդի մասին:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:57 Հանրություն

 

«ՀՀ-ՈՒՄ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՑ ԾՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 800 ԵՐԵԽԱ»

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում փոխնակ ¥սուրոգատ¤ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել 2002 թվականից: ՀՀ առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում 4 բժշկական կենտրոններ են մատուցում փոխնակ մոր բժշկական ծառայություններ: Իսկ թե ի՞նչպես է կարգավորվում փոխնակ մայրերի իրավունքներն ու պարտականությունները, եւ առհասարակ՝ դիմելիության առումով ի՞նչ միտում է նկատվում մեզ մոտ, մեր զրուցակիցը պարզաբանեց.-Դիմելիության առումով կարող եմ նշել, որ վերջին տարիներին փոխնակ մայրերի ծառայություններից օգտվողների թիվը բավական աճել է, բայց կոնկրետ թվերով կդժվարանամ ասել:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:53 Տնտեսություն

 

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

(«Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեությունը 2016թ. հունվար)

Հաշվետու ամսին «Երեւան Ջուր» ՓԲԸ համակարգում` ցրտերի հետ կապված վթարներ ու, առավել եւս, արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Գրեթե չեն գրանցվել ահազանգեր` բազմաբնակարան շենքերից ու անհատական տնատիրություններից: Ասել է թե` ջրամատակարարումն իրականացվել է կայուն ռեժիմով: Ինչ վերաբերում է շինարարական եռուզեռին, ապա ինչպես եւ պետք էր սպասել, այս առումով հունվարն աշխուժությամբ աչքի չընկավ: Եղանակային առանձնահատկություններից ելնելով` ժամանակավորապես դադարեցվել է մի քանի շինարարական աշխատանք:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:43 Հանդիպում

ԱՌԱՋԻԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Հայաստանյան սոցիալական խնդիրների մասին մշտապես աղաղակող «Օրինաց երկիր» կուսակցությունը, պարզվում է, ֆինանսական միջոցներից ամենեւին էլ չի նեղվում: Ավելին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մի ճոխ համագումար արեց` ազդարարելով ՕԵԿ-ի անժամանակ մահվան եւ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադրման մասին: Ի դեպ, վերացավ ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախկին գաղափարները: ՆԱՏՕ-ի նկատմամբ մշտապես դրական վերաբերմունք տածող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից անգլիական շպիոնի պիտակ ստացած նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը հիմա էլ ռուսասիրությամբ է փորձում աչքի ընկնել: Ավելին` պատրաստ է անգամ ռուս-թուրքական լարված հարաբերությունների մեջ նետվել ու կրծքով պաշտպանել Ռուսաստանին: Այս, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընթացի եւ ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 00:49 )

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:38 Զարմանք

 

ԶԱՐՄԱՆՔ

23 փետրվարի` ԽՍՀՄ-ում ապրածները լավ են հիշում, թե ինչպես էր այդ օրը նշվում` որպես տղամարդկանց տոն, այդ թվում եւ դպրոցական տարիքին: Սակայն այժմ հայտնվել են սովետական անցյալն այն աստիճանի ատող գործիչներ, ովքեր դրանից զարմանալիորեն խրտնում են: Այսպես, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ հայտարարել է, որ եթե որեւէ մեկն իրեն շնորհավորի, ապա դա կընկալի որպես անձնական վիրավորանք: Ինչեւէ, այնուամենայնիվ, շնորհավորում ենք արական սեռի մեր բոլոր ընթերցողներին, բացառությամբ պարոն Մեհրաբյանի, եւ պետք է մատնանշենք մի զարմանալի հանգամանք: Այսպես, միանգամայն սովետական մարտի 8-ի պաշտոնականացումից հետո ունեցանք կանանց միամսյակ` Մարտի 8-ից ապրիլի 7: Բայց, գրողը տանի, ինչու չունենանք նաեւ տղամարդկանց միամսյակ` հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:36 Քաղաքական

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎԵՐԸՆՏՐՎԱԾ

Երեկ ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն էին ուղղում ՄԻՊ միակ թեկնածու Արման Թաթոյանին, ով պատրաստակամ պատասխանում էր բոլորի հարցերին: Բայց պարզվում է պատգամավորների շրջանակում` մասնավորապես ընդդիմադիր, տեղյակ չեն, որ նախ` Ա. Թաթոյանը առաջին անգամ է ներկայացված որպես ՄԻՊ, եւ որ նա չի կարող վերընտրվել, քանի որ նախկինում որեւէ առնչություն չի ունեցել այս կառույցի վերին օղակի հետ:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:34 Քաղաքական

«ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԵՏ ՉԵՆ ՏԱ»


Վերջերս ՌԴ Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավորները դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության ընդգծված հակահայկական պայմանագիրը: Սակայն, այս ամենն անհասկանալի պատճառներով որեւէ արձագանք չունեցավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից, ինչի պատճառը «Իրավունքը» պարզեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Ըստ պատմագիտական հարցերից քաջատեղյակ պատգամավորի` այս նախաձեռնության առթիվ բոլորովին կարիք չկա ոգեւորվելու.


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 00:13 )

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:31 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Շարունակում է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ Սիրիայում պատերազմական իրավիճակի զարգացման թեման: Եվ դա հասկանալի է. ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհի քաղաքական կառուցվածքը հիմնվելու է հենց այս սխեմաների վրա, որոնք այսօր ձեւավորվում են Սիրիայում:ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:31 Արտաքին Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Շարունակում է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ Սիրիայում պատերազմական իրավիճակի զարգացման թեման: Եվ դա հասկանալի է. ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհի քաղաքական կառուցվածքը հիմնվելու է հենց այս սխեմաների վրա, որոնք այսօր ձեւավորվում են Սիրիայում:ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:24 Քաղաքական

 

ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ` ՀԱՄԲԱՎԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Եվ այսպես, ՕԵԿ-ը մեծ շուքով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրեց «Հայկական վերածնունդի» համագումարը: Ե՛վ ինքը` ՕԵԿ-ը, ե՛ւ մի շարք կուսակցություններ ու ՀԿ-ներ ինքնալուծարվեցին եւ վերակազմակերպման ձեւով հիմնադրեցին «նոր» կուսակցություն: Առաջին հայացքից թվում է, որ հսկայական, սուպերմիավորում է տեղի ունեցել, բայց... «ՌԵԲՐԵՆԴԻՆԳ» Է ԱՐՎԵԼ

 

Մանրամասն...