Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:41 Սպորտ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Հայ մարզիկները շարունակում են ելույթները տարբեր միջազգային մրցաշարերում, որտեղ հնարավորություն ունեն ձեռք բերել վարկանիշային միավորներ: Իսկ որոշ մրցաշարեր ուղղակի նախապատրաստական են վարկանիշայիններից առաջ: Ինչպես օրինակ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին այս օրերին մասնակցում են հայ բռնցքամարտիկները: Թիմը մրցահարթակ է մեկնել ուժեղագույն կազմով՝ հավաքականի առաջին համարներով, քանի որ այս մրցաշարին հաջորդելու է Եվրոպայի առաջնությունը, որը տարվա գլխավոր ստուգատեսներից մեկն է: Սակայն օլիմպիական ուղեգրերի համար հայ բռնցքամարտիկները պայքարելու են Ստամբուլում եւ Բաքվում, ուստի մարզիկների պատրաստվածությունը պետք է գերազանցի մրցավարական «սխալներին»:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:34 Մշակույթ

 

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Լորում Համո Սահյանի տունը կառուցվել է դեռեւս 1972-73 թվականներին` Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, բայց այն այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը նախատեսված է եղել բնակելի տան համար: Նոր կառույցը, որպեսզի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, ստեղծվեց բոլորովին նոր նախագիծ` պահպանելով միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը: 2010-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոր համայնքի հարեւան` Շամբի գործարան, Լորի համայնքապետ Դավիթ Առուստամյանը խնդրանքով դիմել է նախագահին` աջակցություն ցուցաբերել` Սահյանի տունը թանգարանի վերածելու համար: Նախագահը ոչ միայն դրական պատասխան է տվել, այլեւ հետաքրքրվել է անգամ տուն-թանգարանի հետագա պահպանության հարցով, եւ նախագահականից 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացրել` թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:ՍԱՀՅԱՆՈՎ ԼԵՑՈՒՆ

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:05 Քրեական

 

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 14-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ՀԵՏ

Լոռու մարզի մեր աղբյուրների տեղեկացմամբ` օրերս հետախուզում է հայտարարվել նույն մարզի բնակիչներից մեկի նկատմամբ, ով երեք ամիս շարունակ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջնակի հետ: Վերոհիշյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` ավելացնելով.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:59 Մշակույթ

«ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ՍԵՐԻԱԼ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ` ՓՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ»


Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ:


«ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ» Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 25 Փետրվար 2016 01:31 )

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:53 Տնտեսություն

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ «ԿԵՐԵ՞Լ» ԵՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

Այն, որ «Հայբիզնեսբանկը» հաճախակի աչքի է ընկնում աղմկահարույց պատմություններով, հայտնի բան է: Բայց որ ամեն ինչ այս աստիճանի է...Դատարանում գտնվող քրեական գործով անցնում են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի  շուրջ հինգ աշխատակիցներ: Մեղադրանքը, անշուշտ, ծանր ստվեր է գցում նաեւ բանկի վրա: Այսպես` գլխավոր հերոսը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Էդիտա Ալիխանյանն է: Նա մեղադրվում է, որ` «Հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով, հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով բանկի գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի եւ սպասարկման բաժնի պետ Մարինե Սվաջյանի կողմից նույնպես` իրենց կարգադրիչ եւ այլ լիազորությունները ոչ պատշաճ կատարելու,

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:51 Քաղաքական

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:47 Զարկերակ

ԱԼԻԵՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ՞ ՎՆԱՍՈՒՄ

Փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Նախատեսված է, որ ադրբեջանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվեն ավելի քան 10 փաստաթղթեր` մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել էր, որ այցի նպատակներից մեկը Իրանի հետ  տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկումն է, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի: Դա նշանակո՞ւմ է, որ Ալիեւը թուրքերի փոխարեն պարսիկներին է փորձում «եղբայր» դառնալ: Եվ եթե հաջողվի Իրանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում Ադրբեջանն առաջ չի՞ անցնի Հայաստանից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:44 Հանդիպում

 

«ՄԵՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ»

Երեկ հայրենի խորհրդարանը երկարատեւ քննարկումներից ու բանավեճերից հետո գաղտնի քվեարկության արդյունքում 96 «կողմ» եւ 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ` արդարադատության արդեն նախկին փոխնախարար Արման Թաթոյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Այս, ինչպես նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:«ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱՆԳԱՄԻՑ

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:43 Զարմանք

 

ԶԱՐՄԱՆՔ

Ոչ մի օր առանց «Ֆեյսբուք» մտնելու չանցկացնող ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հրապարակեց 10 կետից բաղկացած մի զարմանալի ցուցակ, թե ինչ պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Պարզվում է, որ նախարարական պորտֆելը խանգարում էր երեխաներին տանել սրճարան, որեւէ քեֆում պարել, ջինս կրել, ընկերներով գարեջուր խմել, գիրք կարդալ եւ այլն: Բայց պարոն Աշոտյանի համար ամենամեծ երազանքն այդ տարիներին եղել է գրողի ծոցն ուղարկել զարթուցիչներն ու մի քանի օր արթնանալ, երբ ցանկանում է: Դե, մեկ էլ ուզում է մի որոշ ժամանակ զերծ մնալ լրագրողների հարցերից, բայց այդ մի ցանկությունը, զարմանալի է, քանզի «Ֆեյսբուքի» միջոցով լրագրողները պարոն Աշոտյանին նույնիսկ գետնի տակից կգտնեն: Չէ՞ որ «Ֆեյսբուքն» այնպիսի բան է, որ խասյաթ է դառնում` անկախ դիրքից ու պաշտոնից:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:41 Քաղաքական

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼԻ ԴԱՇՆԱԿԻ՞Ց Է ՓՆՏՐՈՒՄ

Եթե խորհրդարանական միջանցքներում շատ պատգամավորներ փնտրում են լրագրողների աչքից հեռու դեպի իրենց աշխատասենյակ տանող ուղին, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ փնտրում է ԲՀԿ-ի հետ հարաբերությունները լավացնելու ճանապարհը: Վերջին օրերին Լ. Զուրաբյանը կարճառոտ փսփսոցներ է սկսել ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ: Բայց, իհարկե, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ աչքից ու ականջից հեռու: Չէ որ, ոչ վաղ անցյալում նույն Լ. Զուրաբյանը տարբեր դեսպանների մոտ չարախնդում էր, թե ինչ է կատարվել նախորդ փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչին մի քանի անգամ անդրադարձել են ԲՀԿ-ականներն ու տվել Լ. Զուրաբյանին արժանի պատասխանը: Եվ, իհարկե, այս օրերին, երբ ԲՀԿ-ում ներկուսակցական խնդիրներ են փորձում հրահրել, կրկին հայտնվել է Լ. Զուրաբյանն ու համախոհներ է փնտրում իր նախկին հովանավոր խմբակցությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մանրամասն...

Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:36 Արտաքին Քաղաքականություն

ՈՒՄ ԿԱՅՐԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԸ

Մոտ երկու տարի առաջ՝ 2014թ. մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նման հայտարարությամբ հանդես եկավ. «Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային պետություն է, եւ ոչ թե իր ուժի, այլ՝ թուլության պատճառով է վտանգ հանդիսանում իր որոշ հարեւանների համար»: Գրեթե դրան զուգահեռ` Օբաման նորից սպառնաց. «Ռուսաստանը թանկ կվճարի իր քաղաքականության համար...»: Ապա. «ԱՄՆ-ը մեկուսացրել է Ռուսաստանին...»: Դրանից հետո արդեն Օբաման խոսում էր ԱՄՆ-ի բացառիկության մասին՝ չմոռանալով արդեն ոչ միայն Ռուսաստանին, այլ՝ գործնականում ողջ աշխարհին զգուշացնել. «Ամերիկան պետք է համաշխարհային արենայում միշտ առաջնորդ լինի... Իսկ զինված ուժերը մշտապես կլինեն մեր առաջնորդության գլխավոր հիմքը»:ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

 

Մանրամասն...