Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 27 Հունվար 2015
Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:15 Քաղաքական

"ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ"

Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին եւ երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, այսօր "Իրավունքի" "Ուղիղ կապ" խորագրի հյուրը ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Տ. ՄՈՎՍԵՍ ԱԲԵՂԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ էր: Հայր Սուրբին ուղղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն ու ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, առաջին հերթին` հենց բանակի դեմ ուղղված աղանդավորական շարժումներին եւ, իհարկե, Սուրբ Սարգսի տոնը նշելուն ու մերօրյա հերոսների` սահմանապահների առօրյային, որոնց ամենամոտ կանգնած են ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայողները: Մինչ հնչած հարցերին անդրադառնալը, "Իրավունքը" Հայր Մովսեսից հետաքրքրվեց, թե ի՞նչ հոգեբանական վիճակում է այսօր դիրքապահ զինվորը, երբ վերջին շրջանում խիստ լարված իրավիճակ էր սահմանում: Ի պատասխան` Հայր Սուրբը նշեց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:30 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:10 Քաղաքական

ԲՀԿ-Ն ԻՐ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ՀԱՎԱՔՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Թանկարժեք հյուրանոցներում նախատեսվող անօրակարգ ժողովներին զուգահեռ` "Համաժողովրդական շարժման" շարժիչ ուժ ԲՀԿ-ն չի մոռանում նաեւ սփյուռքը, որին եւս փորձում է ներքաշել ինչ-ինչ խաղերի մեջ: Ինչպես գրվել է մամուլում, սփյուռքի հետ ԲՀԿ-ականների առաջին հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, որտեղ "հայտնի" մեթոդով մարդկանց հավաքել էին հյուրանոցի դահլիճում, որպեսզի Վարդան Օսկանյանը դասախոսի, թե ինչքան լավն է ԲՀԿ-ն: Լինելով "հմուտ" դիվանագետ, Օսկանյանն իր մոսկովյան ելույթում սահմանափակվել էր զգուշավոր ու լղոզված ձեւակերպումներով, սակայն Եվրոպայում տեղի է ունեցել լրիվ հակառակը:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:28 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:05 Քաղաքական

ԶԱՊՆ ԱԶԱ՞Տ ԿԱՐՁԱԿՎԻ

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի` Զապի  կալանքը երկու ամսով երկարացնելու` Արդարադատության նախարարության միջնորդությունը, եւ օրենքով գողը հունվարի 29-ին ազատ կարձակվի: Թե, որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել քրեական հեղինակության փաստաբան Վահագն Մարտիրոսյանից, ով հետեւյալ պատասխանը տվեց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:26 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:00 Քաղաքական

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՍԱՐՍԱՓԵՑՐԵ՞Լ Է
ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԻՆ


Կարծես թե, հայաստանյան մարզերում "համազգային շարժումներ" ստեղծելու ԲՀԿ-ական ծրագիրը չիրագործվեց, քանի որ վերջիններս հույսները հայրենիքից կտրած` փորձում են նմանատիպ շարժումներ ստեղծել Եվրոպայի հայաշատ վայրերում: "Իրավունքն" արդեն իսկ անդրադարձել էր, որ մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այժմ վերոնշյալ հանդիպման մասին "Իրավունքը" պարզեց ներկաների ստացած տպավորությունը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:24 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 17:55 Քաղաքական

ՈՍԿՈՒ ՏԵՆԴ ԿԱՄ "ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ" "ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ"


Այն, որ Գյումրիի ողբերգության արդյունքում ստեղծված լարվածության ֆոնին, այն էլ այն պահին, երբ լարվածություն էր առաջացել սահմաններում, միանգամայն սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանը կխախտի իր տեւական լռությունը: Չէ որ դա հերթական առիթն էր արտահայտվել այն ենթատեքստով, թե` ամեն ինչ վատ է, եթե ես լինեի, լավ կլիներ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:22 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 17:35 Մշակույթ

"ԿԱՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԵՇՏ ՉԷՐ,
ՈՐ ԻՐ ԴԵՐՈՒՄ ՏԵՍՆԻ ՈՒՐԻՇԻՆ"


Անցյալ տարի մայիսին դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ բեմադրեց իր իսկ հեղինակած "Վանա կատու" ներկայացումը, որտեղ հենց գլխավոր` Վանա կատվի դերում հանդես էր գալիս նրա ամուսինը, սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ: Սակայն, ցավոք, Կ. Ջանիբեկյանը այդ դերում խաղաց միայն մեկ անգամ, քանի որ չարաբաստիկ հիվանդությունը թույլ չտվեց: Այդ մասին "Իրավունքին" պատմեց Լ. Անթառանյանն ու ցավով տեղեկացրեց, որ դերասանի առողջական վիճակն օրեցօր վատանում է.

"ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՆՐԱ ՄՈՏ
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է..."


-Իսկապես, իր համար փափագ էր, որ խաղար այդ ներկայացումը: Ի դեպ, մինչեւ պիեսի ընթերցումը, նա չի իմացել` ինչ եմ գրում, բայց գիտեր, որ իր համար եմ գրում, եւ կոչվում է "Վանա կատու", որ ինքը պիտի լինի պատառոտված շորերով, բանալիները վրան կախված...

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 29 Հունվար 2015 00:17 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 17:35 Մշակույթ

ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՆ ԲԵՄԻՆ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏՎԵԼ, ՍԱԿԱՅՆ...

2012 թվականին ռուսաստանցի Էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան մենահամերգով հանդես եկավ Հայաստանում: Մինչ մենահամերգը` երգչուհին հայտարարել էր, որ տարբեր երկրներում սկսելու է համերգային շրջագայություններ, որի ընթացքում էլ հրաժեշտ կտա իր սիրելի հանդիսատեսին, քանի որ որոշել է թողնել բեմը: Այսպիսով, հայ հանդիսատեսը եւս 2012 թվականին հրաժեշտ տվեց Ի. Ալեգրովային, կարծելով, որ երգչուհուն երբեւէ չի տեսնի հայաստանյան բեմում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:53 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 13:20 Հանրություն

ԱՎՏՈԲՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ

- Արդեն քանի օր է, Աէրացիայից մինչեւ Մասիվի հիվանդանոց ուղեգծով երթեւեկող թիվ 15 երթուղու ավտոբուսը չի գործում: Ճիշտ է, դրան զուգահեռ նույն ուղղությամբ գործում է նաեւ թիվ 65 միկրովտոբուսը, բայց մենք ուզում ենք հասկանալª ավտոբուսն այլեւս չի՞ գործելու, թե դա պարզապես ժամանակավոր բնույթ է կրում, չէ՞ որ շատ ավելի հարմարավետ էր ավտոբուսից օգտվելը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:49 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Բամբասանք

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի տեղը պահպանվելու է որպես ՀՅԴ-ի քվոտա, եւ այն վստահվելու է, ամենայն հավանականությամբ, Լեւոն Մկրտչյանին: Սակայն ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, կուսակցության ներսում կան ուժեր, ովքեր ձգտում են խանգարել այդ նշանակումը, եւ Դիլիջանում տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովի ընթացքում զբաղված էին որոգայթներ լարելով: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:32 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Զարմանք

Եթե չլինեին զոհեր խլող սահմանային կրակոցները, ապա հարեւան մազութային սուլթանատը եւ դրա բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ զվարճանքի անսպառ աղբյուր կլինեին: Հունվարի 15-ին Ադրբեջանում խորհրդարանական լսումներ են անցկացվել ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների վերաբերյալ, ըստ որում ենթանիստերը ներառել են ԱՄՆ-ում էթնիկ, ռասսայական եւ կրոնական խտրականության հարցերը, ազատ մտքի ու լրատվամիջոցների ազատության խախտումները, նաեւ` թե ինչու են օրենսդիրները երկակի չափանիշներ կիրառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ: Դե ինչ ասես սրան, թեեւ ԱՄՆ-ում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարցերը, մեղմ ասած, անթերի չեն, սակայն, որ դրա մասին խոսում է Ադրբեջանը, ուր իսպառ վերացված են ցանկացած իրավունքներ, դա մոտավորապես նույնն է, որ, ասենք, սերիական մարդասպան Չիկատիլոն ինչ-որ մեկին գլխին քարոզ կարդար, թե սպանությունները մեծագույն մեղք են: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:33 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Թեմա

"ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ" 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Ազգի հավերժության խորհուրդը Հայրենիքն է


Լրացավ "Հայոց Արծիվներ" հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման եւ մեղվաջան գործունեության հինգ տարին:
Հարգարժա՛ն առաջնորդ Խաչիկ Ասրյան, սիրելի՛ "Հայոց Արծիվներ", ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ` այս նշանակալից իրադարձության կապակցությամբ եւ մաղթում նոր` պատվաբեր ու պարտավորեցնող տարեդարձներ:
Հինգ տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին, հայրենանվեր եւ հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը, Սյունիքում իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած "Սյունյաց Արծիվներ" երիտասարդական հասարակական կազմակերպության հենքի վրա, Երեւանում հիմնադրեց նոր` ավելի լայնամասշտաբ հայրենասիրական կազմակերպություն` համալրելով այն նորանոր "արծիվներով". վերածնված, հույս եւ հավատ ներշնչող կազմակերպությունը վերանվանվեց "Հայոց Արծիվներ": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:36 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Թեմա

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ...


Արդեն մեկնարկած 2015-ն օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի: Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները եւ ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի եւ սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ: Ավստրալացիների եւ նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրն է (ANZAC Day)` Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը:
100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական եւ նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա): Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 եւ նորզելանդացի 2700 զինվոր: Շատ ավստրալացիների եւ նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության եւ մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետեւանք էր: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:39 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Հանդիպում

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ


Օրերս քաղաքական անդրաշխարհից կրկին իր մասին հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով Գյումրու դեպքերին`վերջինս իրեն հատուկ հեգնանքով խոսեց, թե ով ինչ պետք է աներ ու ինչ չաներ: Ավելին` ըստ նրա, տեղի ունեցածը կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ:
-Պարոն Գիմիշյան, որպես փորձառու քաղաքական գործիչ` ըստ Ձեզ, վերոնշյալ արտահայտությամբ ի՞նչ էր ուզում իրականում ասել Ռ. Քոչարյանը:
- Գիտեք, հիմա կողքից խոսելը շատ հեշտ է, խորհուրդ տալը` նույնպես: Իհարկե, իշխանությունների կեցվածքը փայլուն չէր, բայց կայծակնային գործողություններ, թե ինչ պիտի անեին, լավ չեմ պատկերացնում, բացի ժամանակին ցավակցելուց եւ որոշակի հանդարտեցնող հարցադրումներ անելուց:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 03:16 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Հանդիպում

«ՄԻ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»


Թեպետ թվում էր, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների դաժան սպանությունից հետո գոնե այս հարցում կլինի քաղաքական անդորր եւ ազգովի կհաղթահարենք վիշտն ու ցավը, ապա կպահանջենք արդար դատաստան, սակայն այստեղ էլ եղան քաղաքական շահարկումներ: Եվ, իհարկե, այս «առիթը» չէր կարող բաց թողնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր պարտքը համարեց կրկին հարցազրույց տալ ու Գյումրու դեպքերն օգտագործել` իշխանություններին քննադատելու համար: Ուշագրավ էին հատկապես քոչարյանական հետեւյալ տողերը. «Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները»:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 03:11 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Օրացույց

26.01.2015թ

Այս դահլիճում հավաքվածների մեծ մասը, վստահ է, հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էին հղում նրանք 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սեւանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:45 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆԸ ԵՎՍ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԵՎՏՐԻՑ


Կիրակի օրը Եվրոպան առավել քան լարված հետեւում էր Հունաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին: Մտավախության առիթ Հին աշխարհամասը, եւ առաջին հերթինª նրա տնտեսական առաջնորդ Գերմանիան ուներ: Բանն այն է, որ հենց Գերմանիան է տեւական ժամանակ փորձում լուծում տալ Հունաստանի հայտնի տնտեսական ցնցումներին, որի ռեզոնանսային ալիքները լուրջ հարվածներ են հասցնում Եվրամիության հիմքերին: Եվ ահա այս ընտրություններն են, որ պետք է տային այն հարցի պատասխանը, թե այդպես էլ չհաղթահարված հունական այդ ճգնաժամը կշարունակի՞ ցնցել Եվրոպան:

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ՞ ԵՄ-Ն

Արդյունքումª կարծես թե իրականություն են դառնում Բեռլինի վատթարագույն մտավախությունները, ինչը, ի դեպ, սպասելի էր: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:47 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Սպորտ

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԸ ԼՐԱՑՐԵՑ ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ


Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess սուպերմրցաշարը, որի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Այս մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այդպես էլ չկարողացավ վերագտնել իր խաղն ու ցուցադրել լավագույն որակները:
Սուպերմրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Նախավերջին` 12-րդ տուրում նույն արդյունքն էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ խաղում: Իսկ վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Դին Լիրենին եւ 5,5 միավորով լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ տեղերը: Իսկ ահա մրցաշարի հաղթողը մրցաշարն ավարտեց 9 միավորով: Նորվեգացի գրոսմայստերին կեսական միավոր զիջեցին հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոնª բաժանելով 2-5-րդ տեղերը: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 19:07 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Մշակույտ

Ո՞ՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ "ԱՆԱՀԻՏ"
ՄՈՒԼՏՖԻԼՄԸ


Արի ու տես, որ նախորդ տարվա ամենագունեղ իրադարձությունը` "Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն" ընկերության ստեղծած "Անահիտ" մուլտֆիլմը առ այսօր շարունակում է հանգիստ չտալ մեր` այդպես էլ հարեւան չդարձած թշնամիներին` Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք հենց պրեմիերայից հետո սկսեցին իրենց մաղձը թափել` որոշակի հոդվածներով: Բայց սա բնական էր, քանի որ պարզ է` մեր անհաղթ Անահիտն ու հայկական աշխատասիրության արգասիքը պիտի ազդեր թուրք-ադրբեջանական թույլ նյարդերի վրա: Սակայն ուշագրավ էր այն, որ ձայնակցելով այս լոբբինգին` գտնվեցին հայեր, ովքեր նույնպես միացան քննադատներին: Իհարկե, առողջ քննադատությանը ոչ ոք դեմ չէ, բայց երբ հնչում են տեսակետներ` հենց թուրք-ադրբեջանական կայքերում զետեղված տողերից, սա արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ի վերջո, ո՞րն է Սահակյանցների դեմ ուղղված այս արշավը, ո՞ւմ ձեռնտու չէ հայկական հեքիաթների էկրանավորումը, ո՞ւմ չստացված հումորային ծրագրերին են խոչընդոտում այս մուլտֆիլմում տեղ գտած հումորներն ու կերպարները: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 18:55 )

Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00 Փանջունի

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ  ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻՆ
(ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ,
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԻՍ)


Алло, алло, прекрасная маркиза, все хорошо все хорошо...


ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
(ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԵՆ
ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ, ՄԻՆԱՍԻ,
ՍԵՎԱԿԻ, ԱԲՈՎՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ
ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԵՊ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ)


Թերեւս համաձայնենք, որ իր հետ կատարվածը նման է Խաչատուր Աբովյանի դեպքի հետ: Վարդան Պետրոսյանն էլ Աբովյանի նման տանից (Ֆրանսիայից) դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 27 Հունվար 2015 19:00 )