Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015
Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:35 Քաղաքական

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ.
ՀԵՖԵՐՆԻ "ԲԵԹԱՐ" ՏԵՍԱ՞ԿԸ

Երեկ ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, որ առաջիկա մի քանի շաբաթում Երեւան կժամանի եւ իր պաշտոնը կստանձնի ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նոր դեսպանը ԱՄՆ դեպարտամենտում աշխատում է 1988-ից: 1990-ականներին նա ղեկավարում էր Հայաստանով եւ Ադրբեջանով զբաղվող բաժինը, այնուհետ աշխատում էր ԱՄՆ հյուպատոսարանում Սանկտ Պետերբուրգում: Աշխատել է Ամերիկյան դեսպանատներում Իռլանդիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Մեծ Բրիտանիայում, Իրաքում, եղել է դեսպանի պաշտոնակատար Մալթայում, ինչպես նաեւ ԱՄՆ փոխդեսպան Լիբանանում: Տիրապետում է նաեւ ֆրանսերենի եւ ռուսերենի:
Դեռեւս աշնանից հայտնի է Սենատում իր սկանդալային ելույթով, ուր կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանին` Ղրիմի հարցում Ռուսաստանին պաշտպանելու, ԵՏՄ-ին անդամակցելու համար: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:00 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:25 Քաղաքական

ՎԱՆՈՅԻ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Թեեւ վաղուց որեւէ ռեալ լուր չկա միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանից, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ նրա անունն ի հայտ է գալիս տարատեսակ քաղաքականամերձ պատմություններում: Որոշ քաղաքական գործիչներ լալահառաչ շնորհավորանքներ են հրապարակում նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ժամանակ առ ժամանակ էլ ինչ-ինչ ստորագրահավաքներ են կազմակերպում` Վանոյին հայրենիք վերադարձնելու կամ նրա նկատմամբ համաներում կիրառելու առաջարկությամբ:
Բայց լրիվ անսպասելի էր, որ Վանոյի անունը նորից ջրի երես դուրս կգա սովորական դատական քրեական գործի շրջանակներում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:58 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:20 Քաղաքական

"ՍԵՎ" ՑՈՒՑԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ

Գառնիկ  Մարգարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե երբ է, ի վերջո, կուսակցությունը  հրապարակելու իր կազմած "սեւ" ցուցակը, որի մասին ժամանակին շատ խոսվեց եւ որը գլխավորում է  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք` երեք տարի առաջ  կուսակցության անդամները հիմնադրել են "Հակակրիմինալ" հասարակական շարժումը, որի նպատակն է լինելու բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային, իշխանությունը մաքրել կրիմինալներից: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:56 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:15 Քաղաքական

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՄԱՐՏԻՄԵ՞Կ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՆՈՐԻՑ ԶՈՀԵ՞Ր"


"Հայրենիք եւ պատիվ" կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ "Իրավունքը" խնդրեց անդրադառնալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ նրա մեջ պարունակող մեսիջներին:
Հիշեցնենք` Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում խոսել էր Գյումրիի դեպքերի ու Հայաստանի տնտեսական վիճակի մասին:
Գառնիկ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք փաստերով անդրադարձել են` ինչպես է թալանվել մեր տնտեսությունը Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին. "Ինտերնետային կայքերում տպագրված կա Քոչարյանին պատկանող հանքերի, խանութների ու ունեցվածքի մասին, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված: Այսքանից հետո մեղադրել ուրիշին, դա առնվազն անհեթեթություն է": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:44 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:10 Քաղաքական

ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ «ՍՐԲԱԳՐՈՒՄ» Է ԻՐ ՎՃԻՌԸ

2015 թվականի հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանի եւ այլոց հայցերը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 29 Հունվար 2015 00:52 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:05 Քաղաքական

ՀԱԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ

Նման է, որ ՀԱԿ-ի գործերը լրիվ ՀԱԿմեջ են լինում: Այժմ այդ կուսակցությանը եւ վերջինիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարվածում են գործնականում բոլոր կողմերից: Մի կողմից` ԼՏՊ-ի մերկացումներով զբաղվում են Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով, մյուս կողմից` անհետեւանք չի մնացել նաեւ ՀԱԿ-ի հրաժարումին մասնակցելու այդպես էլ չկայացած "ԲՀԿ+" խորհրդաժողովին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:40 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:00 Քաղաքական

"ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ Է"


Օրեր առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով կրկին լարված էր, Ադրբեջանի նախագահը մեկնեց Գերմանիաª կանցլեր Անգելա Մերկելին տեսակցելու: Հանդիպումից հետո շրջանառության մեջ հայտնվեց տիկին Մերկելին վերագրվող հայտարարությունն այն մասին, թե Գերմանիան ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր Ֆրանսիան փոխարինել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 30 Հունվար 2015 20:56 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 15:00 Քաղաքական

ԾՈԾՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ, ԱՐՑԱԽԸ ՉԵՔ ՏԵՍՆԻ


Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-ամյակն է: Մի պատկառելի տարիք, որի ընթացքում մեր բանակը դարձել է լավագույնը տարածաշրջանում եւ իր պատրաստվածությամբ ու մարտական ոգով գերազանցում է շատ ու շատ բանակների: Եվ պատահական չէ, որ բանակը մեր երկրի առավելագույն վստահությունը վայելող կառույցն է, որի շնորհիվ բոլորն իրենց ապահով են զգում` անգամ սահմանային լարվածության շրջանում:

"ԱՐՏԱՔԻՆ ՄԱՅԴԱՆՆԵՐԸ" ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԵՆ

Արդեն ծանոթ ձեռագիր է` հենց որ ներսում լինում է ապակայունացման որեւէ փորձ, "Բրիթիշ Պետրոլիումի" կցորդ քվազիպետություն Ադրբեջանը ստանում է առաջադրանք` սահմանագծում դիվերսիաներ իրականացնել:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 30 Հունվար 2015 20:55 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 14:14 Քրեական

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ ԴԻԱԿԻՆ

ԱՄՆ Դենվեր քաղաքի ոստիկանները սկզբից սպանում են կասկածյալին, հետո ձեռնաշղթաներ հագցնում սպանվածի ձեռքերին: "Ձերբակալվածը" 16-ամյա Ջեսիկա Էրնանդեսն էր: Ըստ պաշտոնական վարկածի` աղջնակը գտնվել էր առեւանգված ավտոմեքենայում, երբ նրան էին մոտեցել ոստիկանները: Ջեսիկան հարվածել եւ վնասվածք էր պատճառել իրավապահներից մեկին, որին հետեւել էին ոստիկանների կրակոցները: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:29 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:35 Մշակույթ

«ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՍՐՏՈՒՄ ԹՈՂ ԱՀ ՉԼԻՆԻ,

ԵԹԵ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ»


Հայոց բանակում ծառայած եւ ծառայող բոլոր զինվորների համար այս օրը տոն է, կրկնակի տոն նաեւ ծառայող զինվորների ծնողների համար, որոնք առիթի դեպքում հպարտությամբ են խոսում, որ յուրաքանչյուրիս խաղաղ կյանքը ապահովում են իրենց հերոս որդիները: Այդ ամենից հեռու չեն նաեւ հայ անվանի մարդիկ, որոնց որդիները նույնպես սահմաններում անառիկ են պահում մեր երկիրը:



«ԵՐԲ ՔՈ 18-ԱՄՅԱ ՈՐԴԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԵՆ ԻՍԿԱԿԱՆ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ Է ՊԱՀՈՒՄ»


Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ում որդին` Վարդանը, Եղնիկներում ծառայությունից, Աստծո հաջողությամբ, տուն կվերադառնա վեց ամիս անց, դրսում զինվոր տեսնելիս, ինչպես ինքն է ասում.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 30 Հունվար 2015 16:53 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:35 Մշակույթ

ԱՐԴՅՈ՞Ք ԻՐԱԿԱՆԱՑԱՎ
ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ


Օրերս Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած եռյակի հայրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆՆ է:
Նրա կինը` դերասանուհի ՄԱԳԴԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ, դերասանին պարգեւել է միանգամից երեք երեխա` երկու աղջիկ եւ մեկ տղա: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:39 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:35 Մշակույթ

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ "ՇԽՈՆՑ ՄԻՀՐԱՆԸ"` ԱՄՆ-ՈՒՄ

Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում եւ Կանադայում: Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն "Շխոնց Միհրան", "44 աստիճանի վրա", "Փրկության կղզի" եւ "Ամենալավ տունը" ներկայացումները:
Այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ. "Փետրվարի 3-8-ը Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում հայկական շնչով հագեցած թատերական փառատոն է սպասվում: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:40 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:20 Հանրություն

"ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԿՐԵՄԼԸ ՄԻ ՔԻՉ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻՆ"


Այս օրերին Հայաստանում է գտնվում "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթի սեփական թղթակից ՎԼԱԴԻՄԻՐ ՎՈՐՍՈԲԻՆԸ, ում այցի նպատակն է լուսաբանել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը: Լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սարսափելի է, որը սակայն որեւէ քաղաքական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Եթե հաշվի առնենք այն, թե ինչ կերպ է ՀՀ Ազգային ժողովը քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն, ապա ես չեմ կարծում, որ հայաստանյան վերնախավը սկսի այլ կերպ մտածել կամ փոխել իր որոշումը: Այլ բան, եթե խնդիրներ առաջանան տնտեսական կամ ռազմական համագործակցության ոլորտում, եթե հանկարծ լինեն հիասթափություններ: Ի դեպ, ռազմական առումով, հենց այս պահին, Հայաստանը  ՌԴ-ից սպասում է դիվանագիտական օգնություն:
Ինչ վերաբերում է Գյումրիի միջադեպին, ապա այն ավելի շատ հետք է թողել հանրային կարծիքի վրա: Հիմա դեռ վաղ է ինչ-որ տեսակետներ հայտնել, սակայն, կարծում եմ, որ շատ բան կախված է ձեր իշխանություններից, իրավապահներից, եւ մեր երկու երկրների քաղաքականությունից:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 19:11 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:20 Հանրություն

ՈՃՐԱԳՈՐԾԻ ՀԱՅՐՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Չնայած արդեն երկու շաբաթ է անցել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի կալանավորումից, ով, ի դեպ, չհերքեց էլ, որ հենց ինքն է ոճրագործը, բայց վերջինիս աղանդավոր հայրըª Պավել Պերմյակովը շարունակում է որդու կատարած սպանդի վերաբերյալ հնչեցվող հարցերին չեզոք պատասխաններ տալ: Երբ հերթական անգամ հաջողվեց կապվել ոճրագործի հոր հետ, վերջինս մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որդու կատարած արարքին` ասաց. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:23 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:20 Հանրություն

ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ՕԳՏՎԵ՞Լ Է ՏԱՔՍՈՒՑ

Գյումրեցի տաքսու վարորդների շրջանակներում այս օրերին հետաքրքիր խոսակցություններ են պտտվում: Ըստ այդմª հունվարի 12-ին, այսինքնª ոճրագործության գիշերը զորամասից դուրս եկած մարդասպան Վալերի Պերմյակովը տաքսի ավտոմեքենա է նստել: Ըստ նշված խոսակցություններիª իր գործընկերներին ոճրագործության հենց հաջորդ օրը պատմել է այդ տաքսու վարորդըª ասելով նաեւ, որ մինչ այդ, տվյալ զինվորականն էլի է օգտվել իր ծառայություններից: Բայց այլ մանրամասներ այդ մասին տաքսու վարորդներն այլեւս չեն կարողացել պարզել, քանի որ դրանից հետո իրենց գործընկերոջը, որ մինչ այդ, ամեն օր իրենց հետ էր, այդպես էլ չեն տեսել: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:25 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 13:20 Հանրություն

"ՇԱՏ "ՏԱՔԳԼՈՒԽՆԵՐ" ԿՑԱՆԿԱՆԱՆ
ՇԱՀԱՐԿԵԼ ԱՅԴ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ"


Զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում իրականացված սպանդը, թեեւ ցնցեց ողջ Հայաստանը, սակայն գաղտնիք չէ, որ ոմանք փորձում են օգտագործել` հայ-ռուսական հարաբերություններում ճեղքեր առաջացնելու համար: Վերոնշյալի հետ կապվածª մեկնաբանություններ խնդրեցինք ՌԴ Պետդումայի պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր ՎԱՍԻԼԻ ԼԻԽԱՉՅՈՎԻՑ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:27 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Բամբասանք

Ինչպես հայտնի է, հունվարի 26-ին Ղրիմի իրավապահ կառույցները սկսեցին խուզարկությունը Ղրիմի թաթարների հեռուստաընկերությունում, որը մեծամասամբ զբաղված է թուրքական քարոզչությամբ: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:01 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Զարմանք

Մեր ժողովուրդը դիպուկ ասացվածք ունի` "Դուզ խոսքը հո շանտղություն չի՞": Եվ զարմանալին այն է, որ դա վերաբերում է նաեւ այնպիսի ոչ այնքան համակրելի կերպարին, ինչպիսին է ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Ինչ ճիշտն է ճիշտը` տիկինը ժամանակին անկեղծորեն բացատրել է հայ հանրությանը, որ "քաղաքացիական հասարակությունը" բաղկացած է գրանտածիծ ՀԿ-ների հանրագումարից, ու նրանց խնդիրը "սարեր շուռ տալն է": Սակայն հիմա Վիկիլիքսի շնորհիվ հայտնի է դարձել, թե ինչպիսի զեկուցագրեր է գրել տիկին դեսպանը իր վերադասին, մասնավորապես տարբեր քաղաքական ուժերի մասին: Այսպես նա ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մասին զեկուցել է հետեւյալը. "Հայկական քաղաքականության քամելեոն` պատրաստակամ վաճառելու իր կուսակցությունը ամենաբարձր գնով": Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:03 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Օրացույց



Ամենաթույլ հաջողության դեպքում Ադրբեջանն ավելի լուրջ քայլերի կգնար: Բայց նրանք լուրջ հաջողության չեն հասել: Պարտություն կրելով` Ադրբեջանն այս տարի սկսեց ավելի հանդուգն ու լկտի պահվածք դրսեւորել, բայց  այս անգամ էլ նրանք պարտվեցին, որովհետեւ հայ զինվորն իր տունն է պաշտպանում: Մենք չենք  կորցրել, մենք գտել ենք մեր իրական հերոսներին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:04 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Արտաքին Քաղաքականություն

ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ Է


Արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր հարավային հարեւանըª Իրանը, որոշել է իր արտաքին առեւտուրը տարանջատել ամերիկյան դոլարից: Այդ մասին Իրանի Կենտրոնական բանկի հայտարարութան մեջ մատնանշվում է. "Արտաքին առեւտրային պայմանագրեր կնքելիս այսուհետեւ կօգտագործվեն այլ վալյուտաներ, այդ թվումª չինական յուան, ռուսական ռուբլի, եվրո, թուրքական լիրա եւ այլն":

ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆՑՆԵ՞Ն ԱՌԱՆՑ ԴՈԼԱՐԻ ԱՌԵՎՏՐԻ

Թեհրանի այս քայլը, իհարկե, անսպասելի չէր: Այս առումով կարելի է հիշեցնել, որ վերջերս, երբ Իրանն ու Ռուսաստանը բանակցում էին առեւտրային մեկ բավականին խոշոր պայմանագրի շուրջ, որի մեջ ներառված է ապրանքների բավականին լայն տեսականի, այդ թվումª նավթ, արդեն իսկ խոսվում էր դոլարի փոխարեն սեփական վալյուտաներն օգտագործելու գաղափարի մասին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 16:07 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Հանդիպում

«ԵՐԿՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԵՆ»


Երկրի կարեւոր հարցը շարունակում է մնալ սահմանադրական բարեփոխումները, ինչի շուրջ էլ քաղաքական ուժերը համաձայնության են գալիս կամ բաժանվում միմյանցից, իսկ ՀՀ նախկին նախագահները` տողատակերով հայտարարություններ անում: Արդյունքում կամաց-կամաց ձեւավորվում են 2015 թվականի ներքաղաքական կոնֆլիկտներն ու տարբեր ուժերի ընտրած քաղաքական պայքարի սցենարները: Հենց այս հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

ՀՅԴ-ԱԿԱՆ 10 ԿԵՏԱՆՈՑ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԲՀԿ-Ի ԴԵՄ ՉԵ՞Ն


-Պարոն Մինասյան, մոտավորապես մեկ շաբաթ առաջ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն 10 կետանոց առաջարկություններ էր ներկայացրել, որը մասնավորապես բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին էր: Կարծիք կա, որ սրանով ուղղակի կամ անուղղակի ձեւով փորձ է արվում թուլացնել մեր երկրում ամենախոշոր ֆինանսական ու տնտեսական ռեսուրս ունեցող կուսակցությանը` ԲՀԿ-ին: Ի՞նչ կասեք այս մասին:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 29 Հունվար 2015 00:44 )

Չորեքշաբթի, 28 Հունվար 2015 00:00 Լուրեր

«ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԸ ԱՅՆ ԵՐԿՈՒ ՍՅՈՒՆԵՐՆ ԵՆ,

ՈՐՈՆՑ ՎՐԱ ՊԱՀՎՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»


Զինված ուժերի կազմավորման 23-ամյակի առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ  ԶՈՒ  հոգեւոր  փոխառաջնորդ  Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Հայր Սուրբին ուղղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն  ու  ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, բանակում աղանդավորական շարժումների ներթափանցման փորձերին ու դրա հետեւանքներին, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայությանը եւ սահմանապահ զինվորի ներաշխարհին: Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 03 Փետրվար 2015 18:39 )

Page 1 of 2
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>