Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Նոյեմբեր 2015

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:12 Հանրություն

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ. ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Վերջերս Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում ՀԿԵ-ի հասցեին քննադատական հրապարակումների ալիք բարձրացավ. ՀԿԵ-ն մեղադրվում էր անարդյունավետ կառավարման, հսկայական պարտքեր կուտակելու, աշխատանքից մարդկանց զանգվածաբար ազատելու մեջ, եւ որ ընկերության վնասները ծածկվում է պետբյուջեի, այսինքն Հայաստանի հարկատուների հաշվին։ Բնական է, նման իրավիճակում ցանկություն առաջացավ բացատրություն ստանալու եւ բոլոր այդ մեղադրանքների հիմնավորումը ստուգելու համար ուղղակիորեն դիմել ՀԿԵ-ի ղեկավարությանը։
ՄԵնք մեր մյուս գործընկերների հետ որոշ ԶԼՄ-ներում հաճախ հնչող սուր հարցերը կետ առ կետ հասցեագրեցինք ՀԿԵ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆԻՆ` խնդրելով պատասխանը հիմնավորել միայն կոնկրետ թվերով եւ փաստերով։ Թե ով է իրավացի մի շարք հայկական լրատվամիջոցների եւ ՀԿԵ ՓԲԸ հեռակա բանավեճում, թողնում ենք ընթերցողի դատին։

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:10 Քրեական

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿՆ ԷՐ

Գյումրիում երեկ հուղարկավորեցին «Անելիք» բանկի իրավաբան Հովհաննես Աթանյանին: Վերջինս ծնունդով Գյումրիից էր, սակայն ապրում էր Երեւանում: Հովհաննեսն «Անելիք» բանկում աշխատում էր 2009 թ.-ից:
Ինչպես հայտնի է՝ սպանության գործով ձերբակալվել է Երեւան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող, նախկինում դատված 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Շրջանառվում են խոսակցություններ, թե՝ Մկրտիչը բանկի հատ կապված որոշակի խնդիրներ է ունեցել եւ դժգոհ մնալով իրավաբանից՝ Հովհաննեսից, նրա հետ վերջին հանդիպումից ժամեր անց կատարել է սպանությունը:
Դեպքի մասին որոշ մանրամասներ էլ տրամադրեց մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը: Ըստ նրա. «Հովհաննես Աթանյանը «Անելիք» բանկի ոչ թե իրավաբանն է, այլ իրավաբանական վարչության պետը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հանցագործը, ամենայն հավանականությամբ, դարանակալել է: Հովհաննեսը, դուրս գալով աշխատավայրից, նստել է մեքենան, երբ դեռ չէր հասցրել շարժվել լսել է, որ հետեւից հարվածում են կանգնած մեքենային: Դուրս է եկել, կռացել, որ տեսնի, թե ինչն է վնասվել, եւ հենց այդ պահին հանցագործը փողը կտրած որսորդական հրացանով թիկունքից մահացու կրակոցներ է արձակել»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:08 Քրեական

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՏՂԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

 

«Իրավունքը» անդրադարձել էր նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում հնչած կրակոցներին, որի  հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով` այս ամենի պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, իրենց պատկանող ծառերը կտրելու համար մեղադրվողի՝ Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են, ծեծել: Վերջինիս որդին էլ` հոր վրեժը լուծելու համար, ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են:
Եվ ահա մեր աղբյուրը տեղեկացնում է, որ. «Մեքենայի մեջ եղել են ոչ միայն երեք սպանված տղաները, այլ եւս երկուսը: Սակայն նրանք չեն իջել մեքենայից եւ այդ կերպ կարողացել են փրկել իրենց կյանքը: Իրականում հենց այդ հինգ հոգին են ծեծի ենթարկել անտառապահին, իսկ երբ տղան իմացել է, հրացանը վերցրել է եւ առանց որեւէ բան ասելու՝ կրակահերթ արձակել»: Ըստ նույն աղբյուրի. «Սեփոյանները, սակայն, այս օրերին, շրջանառում են վարկած, թե իրենց որդին` սպանվածների տղաների ձեռքից է վերցրել հրացանը եւ դրանով էլ կատարել է սպանությունը, սակայն փրկվածները պատմել են, որ նա միանգամից կրակոցներով շարժվել է զոհերի ուղղությամբ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն...

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:05 Թեմա

«ՈՎ ԿՍՊԱՍԵՐ, ՈՐ ԽԵԼՈՔ, ՀԱՄԵՍՏ ՏՂԵՐՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ»

 

ԱԱԾ-ի կողմից կալանավորված հայտնի խմբի անդամներից երեքը` Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից են:  Մեզ հետ զրույցում Արեւիկ գյուղի գյուղապետ ԳԱՌՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ պատմեց.

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:01 Թեմա

«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԵՎ ԱՅԴ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՏԵՍԱԳՐԵԼ ԷՐ ԻՆՏԻՄ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

 

«Իրավունքը» անդրադարձել է սեփական ամուսնու կողմից սեռական շահագործման ենթարկված, երկու անչափահաս երեխաների մոր պատմությանը: Ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մորը` իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Այդ ամենի մասին մեզ մանրամասները ներկայացրեց նաեւ թրաֆիքինգի զոհ ՍԻԼՎԱՆ (անունը փոխված է):

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:04 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:57 Սպառողի անկյուն

ԻՆՉ ԹՌՉՆԱՄԻՍ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ

 

Հայաստանի շատ սպառողների համար այդպես էլ առանց պատասխանի է մնում այն հարցը, թե արդյոք իրենց օգտագործած միսը կամ թռչնամիսն անվտա՞նգ է: Ստիպված են միայն տեսքից դատելով ենթադրություններ անել, թե երբ է այն հայտնվել վաճառակետում: Այն դեպքում, երբ այլ մթերքների վրա գոնե կարող է արտադրության եւ պիտանելիության ժամկետը ու ինչ-որ չափով հանգիստ լինել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 16:48 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:54 Զարկերակ

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՍՑԵՆԱՐ ԱՉՔԱԹՈՂ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

 

Օրերս Նորք-Մարաշ վարչական շրջանի սեփական տներից մեկում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերեցին հանցավոր խմբի: Այն, ըստ ԱԱԾ-ի, ձեռք էր բերել մի հսկայական զինանոց եւ պատրաստվում էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ:
Թեեւ ԱԱԾ-ն այդպես էլ ահաբեկչություն տերմինը չէր օգտագործել, սակայն սկզբնական պահին հիմնական խոսակցություններն այդ ուղղությամբ էին, ու այդ թեմայի զարգացման հիմք դարձավ փաստը, որ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանը երկար տարիներ բնակվել է արտասահմանում, միայն ամիսներ առաջ է վերադարձել` անմիջապես էլ այս գործունեությանն է անցել. այսինքն՝ կարող էր նման պատվերով եկած լինել: Այնուհետեւ շրջանառության մեջ մտավ քաղաքականության վարկածը, թե բան էլ չկա, եւ սա ընդդիմությանը հարվածելու միջոց է: Բայց այս կերպ նորից Ա. Վարդանյանի անձն առաջին պլանում է. ի՞նչ ընդդիմություն, երբ նա ողջ գիտակցական կյանքը դրսերում է եղել եւ, չգիտես ինչի համար, նոր է հետ եկել:  Ինչեւէ՝ թե այս պատմությունն ուր կգնա, փորձեցինք պարզել հայաստանյան գործիչներից:

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:49 Թեմա

ՆՈՐ ՎԱՐԿԸ ԿՄԵՂՄԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոյեմբերի 26- ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաեւ մեխանիկական ոռոգումից անցում կատարելու ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ:

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:45 Հանդիպում

«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՐՎԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՊԵՏԴՈՒՄԱՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ»

 

Տարածաշրջանային իրադարձությունների զարկերակում շարունակում է մնալ ռուս-թուրքական լարվածությունը, ինչին կամա, թե ակամա մասնակից է նաեւ Հայաստանը: Ավելին` այս հարցում մեր երկրին, կարծես թե, նշանակալի դեր է հատկացված` սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ պահանջ ՄԱԿ-ին` Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանի խախտման արձագանքի, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 23:54 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:43 Հանդիպում

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԱՌԳՐԱՎՎԱԾԸ ՏԻՐԻ ՀՐԱՑԱՆ ՉԷ»

 

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց եւ վնասազերծվեց հանցախումբ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով ու 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու տասնյակից ավելի անդամները ձերբակալված են: Բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը, քարտեզները, գրականությունը փաստում են հանցագործություններ կատարելու ուղղությամբ վերջիններիս նախապատրաստական աշխատանքները: Սակայն, հանրային արձագանքը տեղի ունեցածին բավական տարօրինակ էր, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 23:37 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:40 Զարմանք

 

 

Աչքերիս չեմ հավատում` դեպրեսիայի մեջ գտնվող եւ ամերիկաներից գրեթե դուրս չեկող ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առյուծի սիրտ է կերել: Ու ինչքան էլ զարմանալի լինի, նա հանրաքվեին բոլոր «այո» ասողներին որակում է գրեթե հանցագործ. «Այս կեղծ, իշխանությունը բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա: Իր կեղծիքն այլեւս երբեք պետք չէ փաթաթի ժողովրդի վզին: Մենք ասում ենք, որ ով «այո» նշի այդ թղթիկի վրա, ինքը մեղսակից կլինի այս վիճակի շարունակմանը: Նա կասի` «Այո» այս վարչակարգին, «այո» անարդարությանն ու աղքատությանը, «այո» բռնազավթմանը եւ մեր քաղաքացիների արհամարհանքին: ՀՀ քաղաքացին պիտի ասի, որ մենք չենք ընդունում ձեր կեղծիքը եւ ճամփու դնի այս իշխանությանը»: Զարմանալի է, «իշխանությանը ճամփու դնողիս» տես: Հավանաբար, պարոն Րաֆֆին հույս ունի, թե մոռացել ենք ինչպես էր նա, թիկունքում ունենալով կես միլիոն քվե, իր ցուցարարներին «բրախել» եւ գնացել աղոթելու` ոստիկանապետի ուղեկցությամբ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 11:30 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:09 Լուրեր

«ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ Է»

 

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ լրագրողներիս հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին արտաքին քաղաքական իրադարձություններին եւ այդ ֆոնին` հայաստանյան զարգացումներին: «Իրավունքը» նախեւառաջ պարոն փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ ռուս-թուրքական լարվածության համատեքստում ՌԴ Պետդուման օրինագիծ է մշակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 23:44 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 15:14 Լուրեր

ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞ ՉԷ. ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՄՊՊՀ-ԻՑ


Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ վստահեցրեց, որ Ամանորին ընդառաջ կվերահսկեն այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություններ` գների արհեստական աճը կանխելու համար. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 16:08 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 15:09 Լուրեր

Ո՞ՒՐ ԵՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԵՐԸ

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկարատեւ լռությունից հետո հայտարարել է, թե «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականում «դավաճանություն է եղել»: Այս մասին երեկ գործադիրի նիստից հետո հետաքրքրվեցինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ. Մանրամասն...

Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 16:20 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 15:01 Արտաքին Քաղաքականություն

ԱԲԽԱԶԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՏՎԱԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է C-400-ՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ

 

Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո անցած երկու օրերին, թեեւ վերլուծական հանրությունը կենտրոնացած է մեկ հիմնական հարցի վրա, սակայն այդպես էլ դրա համընդհանուր ընդունելի պատասխանը չի տրվել: Այսինքն՝ Թուրքիայի եւ ավելի կոնկրետացնելով՝ Էրդողանի ինչին էր պետք ՍՈՒ-24-ի վրա հարձակվել:

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 14:55 Գլխավոր Էջ

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԸ

 

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են մոլեգնում կրքերը: Մեծ թվով տարբեր տրամաչափի եւ տեսակի խաղացողներ ու քարոզիչներ ջանք ու եռանդ չեն խնայում` բորբոքելու բացասական հույզերը, ներարկելու այնպիսի թույն, ինչպիսին է ատելությունը: Կույր եւ իռացիոնալ: Անգամ առավելագույնս սեւ գույնը խտացնելու նպատակով բուն հանրաքվեն էլ պիտակել են «ուրբաթ 13-ի պրոբլեմ»` նկատի ունենալով, որ նույնականացման քարտերով քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն տվող օրենքը ստորագրվել է ուրբաթ օրը` ամսի 13-ին: Եվ եթե ուշադիր հետեւենք քարոզիչների գործողություններին, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ դրանք հստակորեն տեղավորվում են տեղեկատվական-հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 30 Նոյեմբեր 2015 14:08 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՄԻ ՔԻՉ ԵՐԵՍ Է ՏՎԵԼ»

 

Թեպետ երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ բուռն գործունեություն սկսեց ծավալել տարվա ավարտին, բայց «Իրավունքի» հետ զրույցում մինչեւ տարեվերջ խոստացավ եւս մեկ անակնկալ` երգի տեսքով, ինչն ըստ երգչուհու` կամփոփի 2015 թվականի իր գործունեությունը: Իսկ այս տարվա համերգային շրջագայությունները կավարտվեն մի քանի օր անց` Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Հինգշաբթի, 03 Դեկտեմբեր 2015 14:27 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00 Մշակույթ

«ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԿՈՉՎԻ»

 

«Սա Հայաստանն է եւ վերջ» այս խոսքերը պատկանում են ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին, ով Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին, կազմելով կամավորական ջոկատ, կյանքի գնով պահպանեց արցախյան հողը: Հերոսի համար Արցախն այն տարածքն էր, որը կորցնելուց հետո կկործանվեր ամբողջ հայությունը: Ուրեմն պետք էր պայքար, որը թշնամուց կազատագրեր Արցախը եւ կապահովեր հայության լինելիությունը: Շնորհիվ նրա եւ իր նման հայ հերոսների` այսօր Արցախն ազատագրված է, հայի տեսակը կա ու ապրում է: Լ. Ազգալդյանն ինքն իր սխրանքով բացեց հերոսական ուղին, որով դեռ երկար տարիներ կդաստիարակվեն սերունդներ եւ օրինակ կլինի նրանց համար: Իսկ ինչպե՞ս է ժողովուրդը գնահատում մեր հերոսին... Գնահատե՞լ... Մինչեւ այսօր Հայաստանում չկա նրա անունով փողոց, դպրոց, հուշամեդալ, ու այսքանից հետո հերոսը գնահատվում է...
Նոյեմբերի 22-ին Լ. Ազգալդյանը կդառնար 73 տարեկան, եւ սա առիթ դարձավ, որ կրկին բարձրացվի նրա անունով փողոց անվանելու հարցը: Լավ է, գոնե, տարին մեկ անգամ հիշվում են այն մարդիկ, որոնց շնորհիվ պահպանվեց երկրի անկախությունը:
Անդրադառնալով Լ. Ազգալդյանի անունով փողոց անվանելու կոչերին` «Իրավունքը» զրուցեց մշակույթի որոշ գործիչների հետ:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 18:37 )

Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00 Սպորտ

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ¥ՀՖՖ¤ շարունակում է, մեղմ ասած, տարօրինակ քաղաքականություն վարել: Այսպես՝ այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները դեպի ՀՖՖ երկրորդ երթն իրականացրին՝ արդեն ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջով, Ռուբեն Հայրապետյանը մեղադրանքների հերթական հեղեղը հնչեցրեց:

Մանրամասն...


Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00 Փանջունի

ՏԵՂԸ ԳՏԱՆ

 


Ըստ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` Լիսկայի որդուն անտառտնտեսությունում են տեղավորել, քանի որ կտրվելուց հետո ծառը ոչ լաց է լինում, ոչ էլ դատախազություն է դիմում:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015

Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:54 Սպորտ

ԾԱՆՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

 

Հերթական մարզական տարին մոտենում է ավարտին, իսկ 2016-ը օլիմպիական տարի է, որին սպասում է ամբողջ մարզական աշխարհը:

Մանրամասն...


Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:48 Մշակույթ

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

 


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին երեկ առավոտյան կնքեց իր մահկանացուն` մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով հայ բեմի թագուհին, շուրջ վեց տասնամյակից ավելի` իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:

Մանրամասն...


Page 1 of 9
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ > Վերջ >>