Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 15 Հունվար 2016
Ուրբաթ, 15 Հունվար 2016 16:48 Մշակույթ
«ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼԻՆԵԼ»

Պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար Հրաչյա Պողոսյանը, ով հայկական խաչքարեր եւ հուշարձաններ է կանգնեցրել տարբեր երկրներում, մտադրվել է մի հուշակոթող էլ կանգնեցնել ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որը կլինի Ցեղասպանության սրբադասված զոհերի խորհրդանիշը: Վերոնշյալ նախաձեռնության մասին «Իրավունքը» պարզեց շահագրգիռ եւ մերժող կողմերի տեսակետները: Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 16 Հունվար 2016 01:32 )

Ուրբաթ, 15 Հունվար 2016 16:42 Հանրություն
ՊԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԴՐԵՆԱԼԻՆ` ՀԱՃՈՒՅՔԻ ՖԵՐՄԵՆՏ

- Արդյո՞ք պարային շարժումները կարող են պատմել մարդու բնավորության մասին, բացահայտել, թե ո՞վ է նա:

Հարցին պատասխանել է հոգեբան
ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.

-Որոշ չափով` այո:  Երբեմն պարում անկաշկանդ շարժումներ դրսեւորող մարդուն բնորոշում են որպես ինքնավստահ անձնավորություն: Բայց եւ այնպես, այս բնորոշումը հնարավոր է լինի խաբուսիկ: Կան մարդիկ, որոնք կյանքում բարդույթավորված են, իսկ պարում համարձակ են եւ անկաշկանդ: Պատահում են նաեւ մարդիկ, որոնք հրաժարվում են պարելուց: Սրա հիմքում հնարավոր է մի քանի պատճառ լինի: Առաջինը` մարդու մոտ բացակայում է ռիթմի եւ լսողության զգացողությունը: Երկրորդը` դուր չի գալիս միջավայրը: Երրորդը` պարզապես չի ցանկանում բացվել ուրիշների մոտ: Այնպես որ, պետք չէ շտապել այդ կարգի մարդկանց պիտակավորել բարդույթավորված անձ: Ընդհակառակը, ինձ ամենեւին վստահություն չի ներշնչի այն անձը, որ անկախ միջավայրից` ծանոթ-անծանոթ, լինի այն կորպորատիվ հավաքույթ, ակումբ, թե հարսանիք` միշտ պատրաստ է պարի: Կասկածի տեղիք է տալիս: Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 15 Հունվար 2016 21:21 )

Ուրբաթ, 15 Հունվար 2016 16:15 Սպառողի անկյուն

 

ԵՐԲ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐՆ ԱՖՐԻԿԱՆԵՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՆԱՐՆՋԻՑ ԹԱՆԿ Է
Այս Ամանորը թեեւ հաճելիորեն զարմացրեց նրանով, որ ամեն տարվա պես գները մինչեւ երկինք չթռցրեցին եւ շատ ապրանքների գծով նույնիսկ մի բան էլ էժանացրեցին: Բայց էլի որոշակի «տարօրինակ» երանգներ նկատվեց: Օրինակ՝ դեկտեմբերի վերջին երկու օրերին որոշ ապրանքատեսակների գներ, այնուամենայնիվ, բազմապատկվեցին, եւ տխուրն այն է, որ  խոսքը հիմնականում մեր տեղականի մասին է:
Նախ՝ ինչպե՞ս հասկանալ, որ, օրինակ, մեր հայրենական խնձորը վաճառվում է նկատելիորեն թանկ, քան չգիտես որ էկզոտիկ երկրներից մի քանի սահմաններով եւ մաքսատուրքերով Հայաստան հասած նարինջը: Կամ՝ այդ ինչպե՞ս նույն այդ օրերին հայաստանյան լոլիկ-պոմիդորի գները թռան երկինք եւ մի քանի օրից կրկին նկատելիորեն իջան: Մինչդեռ մեր պետական այրերը հորդորում են՝ նախապատվություն տալ տեղական արտադրողին: Որ ի՞նչ, վերջին պահին թալանե՞ն: Բայց չէ՞ որ այդ դեպքում նախապատվելին կմնա դրսից բերվածը՝ ի վնաս մեր տեղական արտադրողի, ասել է, թե հենց մեզ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ:
- Ամանորի նախաշեմին հայկական շուկայում թուրքական լոլիկն ավելի մատչելի էր սպառողի համար, քան տեղականը. վերջինս մինչեւիսկ կրկնակի թանկ էր թուրքականից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի եւ ի՞նչ է արվում այժմ այդ տխուր իրողության դեմ:
- Հայաստանը լինելով ԱՀԿ անդամ երկիր չի կարող սահմանափակել այլ երկրներից, այդ թվում` Թուրքիայից գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` լոլիկի ներմուծումը: 2015 թվականին ՀՀ է ներմուծվել ընդամենը 52 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 187 տոննայի դիմաց: Իսկ դեկտեմբեր ամսին ներմուծվել է ընդամենը 25 տոննա լոլիկ, որից 19 տոննան Թուրքիայից, հետեւաբար Ամանորի նախաշեմին հայկական շուկան չէր կարող ողողված լինել թուրքական լոլիկով ¥եւ երեւում է, որ դրանից օգտվելով էլ մեր տեղական չարչիները գները երկինք հասցրեցին- Հեղ.¤:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 15 Հունվար 2016 16:07 Սպառողի անկյուն

 

ԱՅՍՊԻՍՈՎ՝ ԲԵՆԶԻՆՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է 8 ՏՈԿՈՍ ՆԱՎԹԻՑ ԵՎ 92 ՏՈԿՈՍ ՀԱՐԿԵՐԻՑ

Ամբողջ աշխարհում նավթի գները ռեկորդային անկումներ են արձանագրում: Բայց մեկ է՝ դա այդպես էլ գրեթե չի նկատվում Հայաստանում: Եվ ինչպես նկատվի, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, ով պետք է մի քիչ սպառողների մասին մտածեր, նորից լծվել է բենզինավաճառներին արդարացնելու գործին, թե՝ ի՞նչ էժանացում, Հայաստանում վաճառվող բենզինում նավթի բաժինը միայն 7-8 տոկոս է կազմում:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 15 Հունվար 2016 16:10 )

Ուրբաթ, 15 Հունվար 2016 15:45 Քաղաքական

 

«ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ» ԸՍՏ ԱԱԾ-Ի  ԵՎ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

Ընդհանրապես, պետությունում ունենալ անկախ մի հաստատություն, որը կզբաղվի քաղաքացիների իրավունքներով, ունենալով իր անկախության եւ բարձր հեղինակության սահմանադրական երաշխիքներ, ճիշտ բան է: Սակայն շատ ու շատ երկրներում օմբուդսմենի ինստիտուտը, որպես այդպիսին, արգասիք է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հենվում է այդ կոնվենցիայի գաղափարախոսության վրա, համաձայն որի` մարդու իրավունքները գերագույն արժեք են: Հաճախ այդ «գերագույն արժեքի» գաղափարական դրույթները որեւէ կապ չունեն իրական մարդկանց իրական իրավունքների եւ խնդիրների հետ եւ անգամ էապես հակասում են դրանց, իսկ այդ դրույթների անառարկելիությունը հասցված է մի տեսակ կրոնական դոգմաների անսասանության աստիճանի:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 15 Հունվար 2016 15:36 Քաղաքական

 

ԶԱՐՄԱՆՔ


Թե ինչ է ներկայացնում թուրքը եւ Թուրքիայի նախագահ ԷՐԴՈՂԱՆԸ, բոլորս շատ լավ գիտենք: Պարզվում է, որ նա մաֆիոզ ընկեր ունի` Սեդաթ Փեքեր անունով, ով ի ցույց հանեց այն, ինչը Էրդողանը մի փոքր քողարկում է: Թուրքիայի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերը հայտարարել է, թե կոտորելու է Էրդողանին խաղաղության կոչ անող բոլոր գիտնականներին ու մտավորականներին: Նա ասել է. «Այսպես ասած գիտնականներ, զանգերը ձեր համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, հարկ է նշել, որ այդ վիժվածքի խոսքը նաեւ օգտակար է` միգուցե սթափեցնի նրանց, ովքեր բարբաջում են տարատեսակ հայ-թուրքական պլատֆորմներից եւ զառանցում իբր այսօրվա թուրքը 1915-ի յաթաղանով թուրքը չէ: Չնայած այդ բարբաջողների մի մասը դա անում են միանգամայն վճարովի հիմքերով, եւ դրանց բան հասկացնելը կլինի գելի գլխին ավետարան կարդալ:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 15 Հունվար 2016 15:20 Արտաքին Քաղաքականություն

ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱԾ ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ «ՎԱ ԲԱՆԿ» ԳՆԱԼ

 


Այստեղ է, որ նախ՝ կանգնած ենք հարյուրամյակներ անց մեր առաջին տարածքային ձեռքբերումը պահպանելու, իրավիճակի բարեհաջող ընթացքի դեպքում ավելացնելու եւ վատթարագույն սցենարների դեպքում՝ կորցնելու վտանգի առաջ: Եվ հենց այս ուղղությամբ է, որ ընդհանրականից զատ ունենք կոնկրետ կորուստներ՝ սահմաններին մեր զինվորների զոհվելու եւ սահմանամերձ բնակավայրերին հասցված հարվածների տեսքով: Իհարկե՝ հուսադրող է, որ մի բան էլ ավել պատասխանում ենք, բայց դրանից հետո անգամ կորուստը մնում է կորուստ. գնա ու զոհված զինվորի մորն ասա, թե՝ որդուդ վրեժը լուծված է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 15 Հունվար 2016 15:31 )