Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 19 Հունվար 2016
Երեքշաբթի, 19 Հունվար 2016 15:16 Մշակույթ

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արդեն հայտնի է, որ այս տարվա մայիսին Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը կներկայացնի երգչուհի ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, բայց, թե ինչ երգով, դեռեւս հայտնի չէ:«ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆՈՐ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ Է

ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Այնուամենայնիվ, Իվետան Eurovision.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ երգի ընտրության համար Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ ստիպված են եղել լսել աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ. «Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից` ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրին մեր մրցույթին:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:47 Հանրություն

«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԴԱ ԻՐ ԶԵՆՔՆ Է ԵՂԵԼ»

Անցյալ տարի նոյեմբերի 16-ին Հանքավանում տեղի ունեցած երեք երիտասարդների սպանության հետ կապված կրքերը վերջին օրերին նոր թափ ստացան: Հատկապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել սպանված եղբայրների հոր` Ֆրունզիկ Գալստյանի մտահոգությունը, ըստ որի՝ իր որդիների սպանության նախապատրաստմանը մասնակցել են առնվազն «տաս-տասնհինգ հոգի»:

Որդեկորույս հայրը միաժամանակ այս ողբերգության հետ կապված օրակարգ բերեց նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանի անունները: Մասնավորապես, թե սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանն իր այդ քայլից ընդամենը րոպեներ առաջ հեռախոսզանգեր է ունեցել վերոհիշյալ անձնաց հետ, որոնցից մեկը՝ Մխիթար Հարությունյանը մեղադրյալի մորեղբայրն է: Թե, իրականում ինչպես է եղել սպանությունը, ովքեր են աջակցել, հարցերի պատասխանը կտա թերեւս քննությունը: Բայց այս պատմությունը եւս մեկ անգամ առանցքային է դարձնում այն հարցը, որն առաջ էինք քաշել դեռ սպանությունից հաշված օրեր անց:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:33 Սպառողի անկյուն

 

ՈՒՐԵՄՆ, ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԻՆՉ ՈՒԶԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵ՞Լ

Ոչ մեկի համար նորություն չէ, որ ամանորյա առատ ձյան օրերին մի երկու կանգառ այն կողմ հասցնելու համար տաքսու վարորդները պահանջում էին մի քանի անգամ մեծ գումար` պատճառաբանելով, որ. «Բա, մենք մեր կյանքը վտանգելով` դուրս ենք եկել տաքսի քշենք...»: Ընդ որում` աստղաբաշխական այդ թվերի մասին տաքսու վարորդները «լավության» կարգով նախապես էին զգուշացնում օգտվել ցանկացողներին, իրենց ասելով` լավության կարգով. «Բա նախօրոք չասե՞մ, քուր ջան, մարդ ես, կարող է էդքան ձեռքդ չկա»: Ամենատխուրն այն էր, որ նման գերբարձր գներ էին պահանջում անգամ այն վարորդները, որոնց մեքենաներին հստակ ֆիքսված էր ուղեվարձը` 1 կմ-ն 100 դրամ: յդ պատմությունը թեեւ անցյալում է, սակայն մեկ հարց օրակարգից չենք կարող հանել. ի՞նչ է ստացվում, տաքսիները երբ ցանկանան, ինչ գին ցանկանան կարող են սահմանե՞լ՝ օգտվելով ամեն մի նման առիթից: Մինչդեռ նորմալ երկրներում ցանկացած ապրանք-ծառայության համար վաճառողի կողմից մի գին նշելու եւ մեկ այլ գին պահանջելու դեպքում նույնիսկ ծառայությունից չօգտվածը կարող էր հանգիստ դիմել դատարան, եւ, կոնկրետ օրինակով, վայ այդ վարորդին: Իսկ որ հայաստանյան սպառողը այդ արտոնյալ, ավելի ճիշտ` սովորական մարդկային վիճակում չէ, հայտնի բան է: Ավելին` պարզվում է, անգամ պատկան ատյաններն են անզոր: Համենայնդեպս, այդ իրավիճակի հետ կապված` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ մեզ պարզաբանում տալով, նախ նկատեց` ինքը եւս քաջատեղյակ է նման դեպքերից, բայց ոչինչ անել չեն կարող.

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:27 Քաղաքական

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է

ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»


Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 01:12 )

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:15 Քաղաքական

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԱՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


Թեպետ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել էր, որ իր հրաժարականի հետ կապված այլ մեկնաբանություններ չեն լինի, բայց երեկ, այնուամենայնիվ, կրկին հայտարարությամբ հանդես եկավ, մասնավորապես նշելով, որ քիչ անց կլինի իր երկրորդ հրաժարականի դիմումը, ինչը պահանջում է համապատասխան ընթացակարգը: Ի դեպ, Կ. Անդրեասյանն իր հերթական հայտարարության մեջ, որպես իրավաբան, շեշտել է. «Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի` որպես նոր Սահմանադրության հետեւանք, կլինեն իրապես մարդակենտրոն եւ հօգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել»: Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:42 )

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:07 Քաղաքական

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿՄՆԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրել է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը վերջնական հրաժարական է ներկայացրել, հետեւաբար կդադարեն Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպանի լիազորությունները, ինչի պատճառով այսօրվանից ՀՀ քաղաքացիներն օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն. «Քանի որ ըստ օրենքի` առանց գործող Պաշտպանի առկայության որեւէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո»:

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 13:04 Քաղաքական

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի արժեզրկման պատճառով, աննախադեպ թանկացել են բոլոր ապրանքները, այդ թվում` սննդամթերքը: Սրա հետ կապված` երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ադրբեջանական իշխանության հրաժարականը, հասել է անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Ադրեբեջանահայերի ասամբելայի միության» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ.«ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԸՆԿՆԻ»

 

Մանրամասն...

Երեքշաբթի, 19 Հունվար 2016 12:31 Քաղաքական

ՓԱՍՏԱՑԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈ՞Վ Է ՍԿՍՎՈՒՄ


Սահմանադրության հանրաքվեի «ահավոր կեղծիքների» մասին քաղաքական ուժերն ու քաղաքացիական ակտիվիստները գործնականում մոռացել են, քվեարկություն կեղծելու դրվագներով միակ զբաղվողներն այժմ միայն  իրավապահներն են: Դե, իսկ Ազատության հրապարակում շուրջօրյա գտնվող մի քանի հեղափոխական տնազների մասին անգամ լրագրողներն են մոռացել: Հասկանալի է, որ բոլորը ռեալ մտածում են արդեն 2017-ի ԱԺ ընտրությունների մասին, առավել եւս, որ պատգամավորի կշիռը նոր Սահմանադրության շնորհիվ էապես աճում է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 19 Հունվար 2016 12:47 )