Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Չորեքշաբթի, 20 Հունվար 2016
Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 16:10 Մշակույթ

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է իր երկրում տիրող տնտեսական խորը ճգնաժամից ժողովրդի ուշադրությունը շեղել «յուրօրինակ» մեթոդով: Վերջինս հրամանագիր է ստորագրել, որով 2016 թվականը Ադրբեջանի համար հայտարարել է մուլտիկուլտուրիզմի տարի:
Ալիեւը տարիներ շարունակ բոլոր հնարավորություններն օգտագործել է, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե իբրեւ Ադրբեջանն է հենց այն երկիրը, որը կարող է մուլտիկուլտուրիզմի ոլորտում ունեցած փորձով կիսվել աշխարհի հետ: Չնայած` այստեղ կա որոշակի ճշմարտություն, Ադրբեջանից բացի կա՞ որեւէ  երկիր (չհաշված Թուրքիան), որտեղ այդքան ջանասիրաբար կարող են ոչնչացնել այլ ազգերի` հատկապես հայերի մշակույթը:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:50 Հանրություն

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՐԵՎՍ ԿՓՐԿԵՐ 26-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին մահացած ծննդկանի ամուսինը ոստիկանություն հայց է ներկայացրել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանի դեմ: Նշենք, որ մահացած կնոջ հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են վերոնշյալ բժշկին`  մասնավորապես ասելով, որ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է: Մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով հղի կինը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, թոքաբորբ է ախտորոշել: Դրանից հետո էլ՝ «Արմավիր» ԲԿ-ից Երեւան հղի կնոջը հարազատները իրենց մեքենայով են հասցրել, քանի որ «Արմավիր» ԲԿ-ի «Շտապօգնության» ավտոմեքենայի մեջ վառելիք չի եղել:

Թեինչն է պատճառը, «Արմավիր» ԲԿ-ում իրո՞ք նման, մեղմ ասած, անփույթ բարքեր են տիրում (նաեւ նկատի ունենք, որ նույն հիվանդանոցի բժիշկներից մեկն էլ այժմ նստած է ամբաստանյալի աթոռին` 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրանքով): Այս անգամ իրականում ի՞նչ է եղել՝ փորձեցինք պարզել 26-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվող բժիշկ-թերապեւտ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ, ով նշեց.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:47 Հանրություն

 

ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` «ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ» ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ`«ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ»

Մեր աղբյուրը չի բացառում, որ Գոռը, իրոք, վարակված լինի H1N1 վիրուսով, քանի որ, ըստ աղբյուրի, նույն վիրուսով վարակված են նաեւ Գոռի երեք խցակիցները: Սակայն նույն աղբյուրը նաեւ չի բացառում, որ Գոռին հիվանդանոց տեղափոխելու պատճառը կարող է եւ մտացածին լինել: Այն առումով, որ դատավճիռը առաջիկա օրերին մտնելու է օրինական ուժի մեջ, Գոռին դրանից հետո կարող են այլ կալանավայր տեղափոխել, եւ հիմա կարող է եւ պատրվակով փորձում են նրան պահել հիվանդանոցում՝ մինչեւ տեսնեն ինչ կլինի:
Ամեն դեպքում՝ վերոհիշյալ տեղեկատվությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Կարո Կարապետյանից: Մեր զանգին պատասխանեց նրա վարորդ ներկայացած Սաքոն, ով սկզբում հետաքրքրվեց, թե ինչ հարցով ենք զանգահարում, ապա խնդրեց մի քանի րոպե հետո զանգահարենք պատգամավորին: Իսկ մի քանի րոպե հետո կրկին հեռախոսին պատասխանեց վարորդը եւ ասաց, որ ինքը կպատասխանի մեր հարցին, մասնավորապես` նշելով.

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:52 )

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:44 Հանրություն

H1N1-ԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԵ՞ՆՔ ԱԶԱՏՎԻ

Հանրապետությունում արդեն արձանագրվել են H1N1 հիվանդությունից մեկուկես տասնյակ մահվան դեպքեր, սակայն պատկան մարմիններն այդպես էլ համաճարակ տերմինը չօգտագործեցին: Այսինքն՝ ի՞նչ պետք է լինի, ինչպիսի ցուցանիշներ են պետք, որ հայտարարվի համաճարակ, իրավիճակը ներկա պահին ինչքանո՞վ է մոտ կամ հեռու դրանից:այս ամենի հետ մեկտեղ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս օրակարգում են: Համաճարակ կա, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ «խոզի գրիպ» ասվածը արդեն Հայաստանում է: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ հետայսու գրիպի ամեն սեզոնային բռնկումների ժամանակ պետք է նորից լսենք H1N1՝ դրա հասցրած մահվան դեպքերով հանդերձ: Այսինքն՝ որքանո՞վ են արդյունավետ սուր շնչառական վարակների դեմ կատարվող պատվաստումները: ՀՀ առողջապահության նախարարությունից խոստանում են, որ հիշատակվածի շուրջ պարզաբանումներ կտան միայն գրավոր հարցադրումների դեպքում, եւ հուսանք, որ առաջիկայում նախարարության պաշտոնական տեսակետը կստանանք: Իսկ մինչ այդ՝ այս ամենի շուրջ զրուցեցինք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:39 Քաղաքական

ԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐԻԿԸ ԻՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ  ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌ ԴԻՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ

ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված եւս երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Դրանք ուղարկվել են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:28 Հանրություն

 

ՆՎԱԶՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Օրերս խմբագրություն էին դիմել «Երեւան Մոլում» տարածքներ վարձակալած մի շարք առեւտրականներ, ովքեր դժգոհում էին առեւտրի կենտրոնի առաջարկած վարձակալման պայմաններից: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացիների խոսքով, «Մոլում» տարած վարձակալելու համար կնքվող պայմանագրում կա կետ, ըստ որի, եթե ժամանակից շուտ վարձակալողը ցանկանա խզի պայմանագիրը, ապա նա պետք է որպես տուգանք վճարի չորս ամսվա վարձակալման վճարի չափով: Համապատասխանո՞ւմ է ներկայացված բողոքն իրականությանը, եթե այո, ինչի՞ հիման վրա է «Երեւան Մոլը» նման պայմաններ պարտադրում առեւտրականներին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել «Երեւան Մոլի» պատասխանատուներից` Գարիկ Մկրտչյանից, ով միայն ասաց.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:13 Քաղաքական

«ԻՄ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ ԵՄ ԵԽԽՎ-Ի ԻՍԿԱՊԵՍ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ»


Ռուսական պատգամավորական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ավելին` Պետդումայի ու Դաշնային խորհրդի ռուս խորհրդարանականները շեշտել են, որ Ռուսաստանը Ստրասբուրգ կվերադառնա միայն «հավասար պայմանների դեպքում», եթե երաշխիքներ կլինեն ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունները վերադարձնելու վերաբերյալ, որոնցից վերջիններս զրկվել էին 2014-ի գարնանը` Ռուսաստանին Ղրիմի վերամիավորումից հետո: Մինչդեռ հունվարի 26-ին ԵԽԽՎ հայաստանյան պատգամավորական պատվիրակությունը կմասնակցի ստրասբուրգյան նիստին եւ կպայքարի, որպեսզի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերը կյանքի չկոչվեն: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 16:13 )

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:06 Քաղաքական

ԿՈԱԼԻՑԻԱ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ: Հարցը քննարկվում է շատ լուրջ մակարդակներում: Երեք կուսակցությունում էլ կան կոալիցիա ստեղծելու կողմնակիցներ եւ անհամաձայնություն հայտնողներ: ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու միջոցով ցանկանում են ընդլայնել քաղաքական մեծամասնության ճակատը եւ որոշ չափով կիսել պատասխանատվությունը այլ քաղաքական ուժերի հետ: Մյուս կողմից` ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում կիսվել ԲՀԿ-ականների ու դաշնակների հետ:Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանք ավելի շատ հակված են առանց պաշտոնապես հայտարարելու կոալիցիայի մասին, ստանալ ծանրակշիռ պորտֆելներ` միջինից բարձր օղակներում, ինչպես դա տեղի է ունենում վերջին շրջանում: Ձեւական ընդդիմություն  խաղալով եւ կոալիցիա չհայտարարելով` դաշնակներն ակնկալում են ավելի շատ ձայն ստանալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 14:59 Հանրություն

 

ՀՀ-ԻՑ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՌԴ ԵՆ ԳՆՈՒՄ-ԳԱԼԻՍ

Մեզ հետ զրույցում  2015թ.-ի միգրացիոն իրավիճակն այս կերպ բնութագրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար ԳԱԳԻկ ԵԳԱՆՅԱՆԸ.

 

Մանրամասն...

Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 14:34 Արտաքին Քաղաքականություն

 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը նախագահում է մշտապես Ադրբեջանի դիրքերը ատամներով պահող իսպանացի Պեդրո Ագրամունթը, քննարկման են դրվում միանգամից երկու հակահայկական փաստաթուղթ: Ու ակամա հիշում ես, որ դեռ առավել քան 100 տարի առաջ Ռուբեն Սեւակը Եվրոպային բնութագրել էր «ոսկի լափող եւ պոռնկություն տարածող»: ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ
ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ի հակահայակական բանաձեւերի կոռուպցիոն բնույթին անդրադառնում են անգամ որոշ թուրքական լրատվամիջոցներ` մատնանշելով այդտեղ ոչ միայն ադրբեջանական սեւ խավիարը, այլեւ պաշտոնական Անկարայի մի շարք քայլերը: Այսպես, հակահայկական զեկույցի հեղինակ Ռոբերտ Վոլթերի առնչությամբ թուրքական կայքերից մեկը գրում է, որ ղարաբաղյան հարցում Բաքվին աջակցող պաշտոնական Անկարան վերոհիշյալ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, ինչը պատահականություն լինել չէր կարող: Նշվում է, որ Վոլտերին Թուրքիայի Հանրապետության անձնագիրը հանձնել է անձամբ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն. «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է,- գրում է «Demokrathaber»-ը` հավելելով-

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 14:46 )