Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 22 Հունվար 2016
Ուրբաթ, 22 Հունվար 2016 14:26 Քաղաքական

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Բրիտանիայի դեսպանատան առջեւ հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքականությունը` ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական  կազմակեպության» ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ հավելեց.

 

Մանրամասն...

Ուրբաթ, 22 Հունվար 2016 14:24 Քաղաքական

ՄԱՐԶՊԵՏ ԼԻՆԵԼԸ ՀԱԶԱՐ ԲԻԶՆԵՍ ԱՐԺԻ՞

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ տնից գողություն կատարելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` գողությունը տեղի էր ունեցել հունվարի 13-ին` ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի` ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հ. Աբովյանին պատկանող տուն` հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 22 Հունվար 2016 14:07 Քաղաքական

ԳԱԶԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը  դիմել է ՌԴ-ին՝ գազի գնի վերանայման հարցով, ինչը այս օրերին հանրության շրջանում լուրջ հույսեր է ներշնչել, որ հնարավոր է գազի գինը նվազի: Թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը գազի գնի էժանացման առումով, եւ որքանո՞վ է դա հնարավոր, փորձեցինք պարզել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ դեռ վաղ է խոսել ակնկալիքների մասին, բայց.
- Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, գնի վերանայման հետ կապված բանակցությունների փուլում ենք, վերջնական որոշում դեռ չկա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Մանրամասն...

Ուրբաթ, 22 Հունվար 2016 14:04 Քաղաքական

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՎ` ԱՆՄԱՀ Է»


Այլեւս գաղտնիք չէ, որ ՀԱԿԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, ստիպված է հոգալ սեփական առողջության մասին, ինչի համար էլ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Իսկ թե ի՞նչ է սպասվում «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությանը` առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ.
–Նախ ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական, գաղափարական հոսանք է, որը հայ ժողովրդի մեջ կա, երեւի, հարյուրավոր տարիներով: Դա հայ աշխարհաքաղաքացին է` կոսմոպոլիտը, որն ունի համակիրների կայուն բանակ: Այդ իմաստով նա քաղաքականությամբ կզբաղվի, նույնիսկ եթե, Աստված չանի, ինքն այլեւս չլինի:
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 22 Հունվար 2016 18:21 )

Ուրբաթ, 22 Հունվար 2016 13:39 Քաղաքական

 

ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԲԼԵՖՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՔԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՍԱՂ Ա` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԻՏԻ ՇԱՄՊԱՅՆ ԽՄԻ
Եվ այսպես, պայքարը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար կարելի է համարել մեկնարկած: Եվ այդ պայքարում յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն ռեսուրսներ ներգրավել, բայց միաժամանակ «պուպուշ» երեւալ ընտրողների աչքերին: Ուստի առաջին իսկ խորհրդարանական նիստին պոպուլիստական ելույթների պակաս չի լինի, առավել եւս, որ պիտի քննարկվի նոր Ընտրական օրենսգիրքը, որն արդեն համապատասխանում է նոր Սահմանադրությանը: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչքան ճառեր են լինելու «ընտրակեղծիքները բացառելու» թեմայով, եւ ինչպես են աշխարհիս բոլոր մեղքերի մեջ մեղադրելու ՀՀԿ-ին:

 

Մանրամասն...