Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ուրբաթ, 29 Հունվար 2016
Ուրբաթ, 29 Հունվար 2016 22:09 Մշակույթ

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՌԻՎ ԳՑԵՑ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 

1987 թվականին Դավիթ Զալյանը հիմնադրել է Երեւանի պետական մանկական երաժշտական թատրոնը եւ նշանակվել նրա գեղարվեստական ղեկավար: Համաձայն ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հրամանի /տրվ. 21.07.97 թիվ 255/` Պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է Երաժշտական կամերային պետական թատրոնի եւ դարձել է նրա իրավահաջորդը: 1997-2006 թթ. թատրոնը ղեկավարել է ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, ով այդ ընթացքում մոտ 8 տնօրեն է փոխել: 2006 թվականին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից ելնելով` միայն տնօրեններից մեկին` Լեւոն Աբրահամյանին հաջողվեց Մելիքսեթյանին ազատել աշխատանքից: Դրանից հետո Մելիքսեթյանը թատրոնում ավելի թեժացրեց իրավիճակը: Արդյունքում` ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` տնօրենը նույնպես ազատվեց աշատանքից: Լ. Աբրահամյանը բացատրում էր, որ Մելիքսեթյանի «կլյաուզաների» ու բամբասանքների հիման վրա են իրեն ազատել աշխատանքից: Ինչեւէ, կրքերն այդ թատրոնում հանդարտվեցին, երբ ղեկավար նշանակվեց բեմադրիչ, դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մինչեւ այժմ համարվում է թատրոնի երկարամյա ղեկավար: Իսկ արդեն 2014 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ազատվելով իր պաշտոնից` նշանակվեց թատրոնի նոր տնօրեն: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 1-ից թատրոնի նոր ռեժիսոր նշանակվեց կրկին Արմեն Մելիքսեթյանը:

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 14:44 )

Ուրբաթ, 29 Հունվար 2016 17:46 Հրապարակախոսություններ

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

2015թ. Արդարադատության նախարարության կազմում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է 893222 կատարողական վարույթ: Դա կրկնակի շատ է 2014թ. ցուցանիշներից: Արդյունքում ազգաբնակչությունից բռնագանձվել է 25 մլրդ դրամ:Այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս` ոչ միայն այն առումով, որ բռնագանձված գումարը ահռելի է, այլեւ նրանով, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը նախորդ տարվա ընթացքում առնչվել է հարկադիր բռնագանձումների հետ: Հարուցված վարույթների մեկ տարվա ընթացքում կրկնակի աճը դժվար թե վկայի բնակչության կողմից իրավախախտումների կրկնակի աճի մասին: Սակայն վստահելիորեն կարելի է ասել, որ այդ ամենի հետեւանքով կրկնակի աճել է բնակչության դժգոհությունը, սակայն ոչ թե ԴԱՀԿ-ից, այլ հենց պետությունից:

 

Մանրամասն...

Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:30 Հանդիպում

«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի քվեարկության ժամանակ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը զրո աջակցություն ցուցաբերեց Հայաստանին` երկու բանաձեւերին էլ «կողմ» քվեարկելով ու, ըստ էության, սատարելով ադրբեջանական լոբբինգին: Սա Վրաստանում ՀՀ դեսպանության, թե՞ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի թերացման արդյունքն էր, «Իրավունքը» հետաքրքրվեց սույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ.

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 13:43 )

Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:19 Զարմանք

 


«Առաջին անգամ միջազգային պրակտիկայում ընդունվել է ձեւակերպում, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ տարածքները»,- ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ նստաշրջանի առնչությամբ ո՞վ է այդ «հանճարագույն» մտքի հեղինակը: Անշուշտ, ընթերցողը կռահեց, որ դա ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:25 )

Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:10 Լուրեր

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՃՆՇՄԱՆԸ

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով բանաձեւի նախագծերի քվեարկության ժամանակ երկուսին էլ «կողմ» էր քվեարկել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ:


Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 18:52 )

Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:03 Արտաքին Քաղաքականություն

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Մեր վերջին համարում առիթ էինք ունեցել ենթադրություն ներկայացնել, որ Թուրքիան սիրիական մեծ խաղի առնչությամբ գտնվում է աշխարհաքաղաքական ծանր պարտության շեմին: Եվ ահա` նախօրեին Անկարան ստացավ հերթական ծանր հարվածը:

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՉՔԻՆ ԷԼ Է ԷՐԴՈՂԱՆՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ


Ուրբաթ, 29 Հունվար 2016 15:58 Արտաքին Քաղաքականություն

ԵԽԽՎ ԴԱՍԵՐԸ, ԿԱՄ ԵՐԲ ԵՆՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼՈՒ

Ստրասբուրգում տեղի ունեցածի մասին հնչում են ամենատարբեր գնահատականները` սկսած նրանից, որ Ադրբեջանի հետ խաղացինք «ոչ-ոքի» հաշվով, վերջացրած նրանով, որ անսահման գովք է հնչում մեր պատվիրակության եւ դիվանագիտական կորպուսի աշխատանքի վերաբերյալ: Հնչում է նաեւ լրիվ հակառակ տեսակետը` որ ԵԽԽՎ-ում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել:

 

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:07 )