Շաբաթ, 30 Հունվար 2016
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:46
Սպորտ
|
ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԷԻ ԽԱՂՈՒՄ, ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՂԹԵԼ»
Երեւանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության չեմպիոն հռչակվեց Զավեն Անդրեասյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Երկրորդ տեղը 7.5 միավորով զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 3-4-րդ տեղերը բաժանեցին Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը` 6.5-ական միավորով: «Իրավունքի» հարցերին պատասխանեց նորընծա չեմպիոն ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Երկուշաբաթի, 01 Փետրվար 2016 18:39 )
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:34
Առողջապահություն
|
ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՇԿԸ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՑ
- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս պահպանել մաշկը ձմռան ցրտից: Ինչպե՞ս խնամել շրթունքները. կա չորություն: Ի՞նչ տեսակի քսուքներ խորհուրդ կտաք կիրառել:
Հարցին պատասխանել է մաշկավեներաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ.
- Ձմռանը մաշկը առանձնահատուկ խնամքի կարիք ունի: Այն ենթարկվում է մի շարք կլիմայական բացասական ազդակների` առաջին հերթին ցածր ջերմաստիճանի, խոնավության եւ մթնոլորտային ճնշման փոփոխությունների:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 20:01 )
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:10
Աստղագուշակ
|
«ԱԶԳՈՎԻ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՀԱՎՈՐ ՕՏԱՐԱՄՈԼ»]
Թեեւ, սկսած հունվարի 1-ից՝ համարում էինք, թե մտել ենք Կապիկի տարի, բայց իրականում մոտ 10 օր էլ կա դրան հասնելու համար: Կապիկի տարի ասվածը դա չինական օրացույցով է, մինչդեռ Չինաստանը փետրվարի 8-ին է պատրաստվում նշել Ամանորը:Այլ հարց է, թե ինչու հանկարծ չինական այդ կենդանակերպը մտավ հայաստանյան կենցաղ: Նախ այն առումով, որ եթե անպայման պետք է տարվա նման խորհրդանիշ, ապա կա նաեւ մեր ավանդականը: Այսինքն՝ չինական կապիկի փոխարեն 2016թ.-ը մեզ համար Կարիճի տարի է: Ուրեմն՝ ինչո՞ւ ենք մեր հին ավանդական տոմարի փոխարեն առաջնորդվում չինականով: Եվ ահա պարզվում է այդ հարցի պատասխանը, անգամ՝ հին կենդանակերպեր ունենալ-չունենալու փաստի մասին դժվարացան մեկնաբանություն տալ մեր շատ ազգագրագետներ:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 14:29 )
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:01
Հանրություն
|
«ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՎՏԱՆԳԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆԱԼ»
Տարաբնույթ միջազգային հիշատակման օրերի շարքում կա բավականին անսովոր մի «տոն»` «Առանց ինտերնետի միջազգային օրը»: Այն, որ նշվում է հունվարի վերջին կիրակի օրը ¥այս տարի` հունվարի 31-ին¤, ենթադրաբար, ավելի շատ ուղղված է համաշխարհային ինտերնետամոլներին կամ առնվազն նրանց, ովքեր ժամերով համակարգչի առաջ են:
Մանրամասն...
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:58
Սպառողի անկյուն
|
ՀԱՎԻ ՄԵՋ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԸ ՈՐԴԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇՆՉԱՓՈՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ
Արդեն մի քանի օր է, սուր քննարկման առարկա է դարձել «Նոր Զովք» սուպերմարկետից սպառողներից մեկի գնած հավը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 37-ամյա կինը Երեւանի Քաջազնունի փողոցի «Զովք» սուպերմարկետից գնել է տեղական չսառեցված հավ եւ տուն տանելուց հետո ապշել` հավը մաքրելու ժամանակ փորի մեջ հայտնաբերել է մոտավորապես 15 սմ երկարությամբ որդ, որը կնոջ խոսքով` կենդանի է եղել:Նման դեպքերում սովորաբար սպառողներից շատերը նկարում են սննդի մեջ հայտնաբերված «գտածոն» եւ տեղադրում համացանցում:
Մանրամասն...
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:38
Զարկերակ
|
ՈՒՆԵ՞ՆՔ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿ
1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում, որով էլ ազդարարվեց հայկական կանոնավոր բանակ ստեղծելու սկիզբը: Նույն թվականի մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց` բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին: 1992 թվականին Հանրապետության հրապարակում` հանդիսավոր պայմաններում, առաջին ժամկետային զինծառայողները տվեցին զինվորական երդում:
Այսօր արդեն Հայոց բանակը 24 տարեկան է:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 13:42 )
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:26
Բամբասանք
|
Ըստ վստահելի տեղեկությունների` առայժմ վիրտուալ տիրույթի մակարդակով փորձ է արվում Հայաստանում ձեւավորել պացիֆիստական, ավելի ճիշտ` դավաճանական շարժում, որի գաղափարախոսությունն է Ադրբեջանի հետ խաղաղության ձգտելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելուց հրաժարվելը: Այստեղի այդ խմբի համար մեթոդական նյութեր են ծառայում Իսրայելի պացիֆիստների փաստաթղթերը, ովքեր հրաժարվում են զորակոչից եւ չեն ուզում կռվել պաղեստինցիների դեմ:
Մանրամասն...
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:11
Եղանակի տեսություն
|
Вс
31.01
|
 |
Ясно |
−2 |
 |
Ясно |
+6 |
Пн
1.02
|
 |
Ясно |
−2 |
 |
Ясно |
+6 |
Вт
2.02
|
 |
Малооблачно |
+1 |
 |
Пасмурно, небольшой дождь |
+4 |
Ср
3.02
|
 |
Ясно |
−5 |
 |
Ясно |
+5 |
Чт
4.02
|
 |
Ясно |
−1 |
 |
Ясно |
+8 |
Մանրամասն...
|
|
Շաբաթ, 30 Հունվար 2016 12:39
Օրացույց
|
28 ՀՈՒՆՎԱՐ 2016
Մենք նաեւ գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին` հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետեւ այդ օրերին ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է ,Ասքանազյան ազգե, իսկ Սուրբ գիրքը` ,Ասքանազյան գունդե, որ իրենից ներկայացնում է ե՛ւ երկիր, ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ զինված ուժ:
Մանրամասն...
|
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 30 Հունվար 2016 13:29 )
|
|
|