Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2012 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական

ՙՀԻՄԱ ԷԼ ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ՍԱՀԱԿԸ

Հունիսի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Էրեբունիի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ՙՀայփոստ՚ բաժանմունքի վրա: Հարձակումից տուժել են ՙՀայփոստ՚ բաժանմունքի պետ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը եւ Մուշավան թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը:
Փորձեցինք մանրամասներ իմանալ ՙՀայփոստի՚ աշխատակիցներից, որոնք էլ պատմեցին.
- Հարձակումը տեղի է ունեցել ցերեկըª ժամը 3-ին: Հարձակվել են բաժանմունքի պետի վրա, սկոչով կապել են բերանը եւ ձեռքերը, որպեսզի ձայն չհանի: Ծեծել, հետո պահանջել են գումար, սակայն բաժանմունքի պետը չի ենթարկվել: Տեսել է, որ պետը ոչինչ չի տա, վերցրել են նրա դրամապանակը, որի մեջ կար Nokia մոդելի հեռախոս: Հետո հասել է Սվետլանան, որն էլ կասեցրել է փախուստը:
Տեղեկացանք նաեւ, որ նույն օրը գիշերը ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել եւ ձերբակալել ավազակային հարձակման մեջ կասկածվող 28-ամյա Սահակ Կարապետյանին, որը բնակվում է Բանգլադեշում: Ոստիկանությունից տեղեկացնում են նաեւ, որ ձերբակալելու ընթացքում Սահակը իր մոտ եղած 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին եւ դեն նետել դանակը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Կան տվյալներ, որ խոսքն աննշան վերքերի մասին է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ