Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2012 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ՆԱՎԹԻՑ ԷԼ ԹԱՆԿ ՋՈՒՐԸ


ՀՀ Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստում, բացի կառավարության ծրագրից, քննության առավ մի շարք այլ օրինագծեր եւս: Այդ օրենսդրական փոփոխությունների ցանկում գտնվող Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելուն եւ այդպիսով ընդհանուր ջրառն այս տարի 320 մլն խմ-ի հասցնելու թեմայի հրատապությունը, իհարկե, տեսանելի էր. մինչեւ ԱԺ-ի առաջիկա` աշնանային աշխատանքները դեռ երկու ամառային շոգ ու կրակ ամիս կա եւ, համենայնդեպս, ինչպես վստահեցնում է կառավարությունը, առանց Սեւանի լրացուցիչ ջրերի Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական հսկայական հողատարածքներ պարզապես կչորանան...

 


ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀՈՂԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Սակայն երբ խոսքը Սեւանի ջրերի մասին է, հաշվի առնելով լճի կենսական նշանակությունը Հայաստանի համար` տվյալ խնդիրը միշտ էլ պետք է գտնվի լրջագույն ուշադրության կենտրոնում: Իսկ այս անգամ մի կողմից կշեռքի նժարին էր դրված Սեւանի ջուրը, մյուս կողմից` Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական բերք լինել չլինելու, ասել է թե` տասնյակ հազարավոր մարդկանց ապրուստի, ինչպես նաեւ գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների թանկ ու էժանի հարցը: Հասկանալի է` այստեղ առանձնապես մտածելու բան էլ չկա. իհարկե մարդկանց պետք է միանշանակ ջուր տալ, առավել եւս, որ Սեւանի մակարդակն օրենքով սահմանված ծրագրով սահմանվածից շատ ավելի արագ է աճում: Փոխարենը, առաջ ընկնելով նշենք, որ այլ էր ՀՅԴ, ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ ¥չնայած հանուն արդարության նշենք, որ բուն ՙԺառանգություն՚ կուսակցությունից բացակայում էին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը, այնպես որ այս անգամ խմբակցության դիրքորոշումը դրսեւորվեց նորաթուխ ժառանգական Ռուբեն Հակոբյանի եւ նախկին ՀՀՇ-ական եւ վերջերս ազատ դեմոկրատական կաշի հագած Ալիկ Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը¤ խմբակցությունների տեսակետը, որոնք այդ դիլեման լուծեցին ի վնաս հողագործի. այս խմբակցությունները դեմ քվեարկեցին Սեւանից ջուր բաց թողնելու առաջարկին`ը չառաջարկելով որեւէ այլընտրանքային տարբերակ, թե այս պահին ինչպե±ս պետք է մարդկանց դաշտերն ու այգիներն ապահովել չորանալուց: Իսկ ահա ԲՀԿ-ն, ի տարբերություն կառավարության ծրագրի, այս անգամ արդեն ՀՀԿ-ի կողքին էր:
Ընդհանուր առմամբ այդ նիստն արդեն լայնորեն լուսաբանվել եւ մանրամասների մասին կարիք չկա կրկին խոսել:
Սակայն որոշ պահերի, այնուամենայնիվ, կցանկանայինք անդրադառնալ: Օրինակ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքում ներկայացված այս մտքի հետ չես վիճի. ՙՋուրը թանկ ռեսուրս է, աշխարհում ջրի միջին գինը գերազանցում է նավթի գնին մոտ 20 տոկոսով: Այնպես չէ, որ Հայաստանը աղքատ է Ադրբեջանից, մենք ջուր ունենք, ճիշտ տնօրինեք ջուրը: Պետք է ճիշտ ռեֆորմ անենք, այլապես անընդհատ Սեւանից ջուր կուզենք՚:

ԲԱ ՈՒՐ ՄՆԱՑ ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՙԼԵՎԻ ՀՈՍԱՆՔԻ՚ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շատ էլ ճիշտ է ասում, սակայն սա այն դեպքերից է, երբ նաեւ պետք է նայել, թե այդ ճշմարտությունն ով է ասում: Տեսնես պարոն Բագրատյանը հիշո±ւմ է իր վարչապետության օրերը. հաստատ, սակայն երբեմն նման հիշողությունները կարող են եւ ձեռք չտալ: Ուստիեւ մի փոքրիկ հիշեցում, անյուամենայնիվ, ներկայացնենք: Սեւանի մակարդակը մինչ 1933թ. գտնվում էր 1915,57 մ նիշի վրա, իսկ ծավալը կազմում էր 58,5 խկմ, հայելու մակերեսը` 1416 քկմ: Թե ինչու Խորհրդային տարիներին որոշեցին իջեցնել Սեւանի մակարդակը, նույնիսկ ցամաքեցնել այն, հայտնի պատմություն է: Ընդգծենք միայն, որ արդյունքում 1933-1991թթ. լճի մակարդակը նվազեց ավելի քան 20 մետրով: Սակայն այստեղ կա մեկ էական հանգամանք. Խորհրդային տարիներին ի վերջո հասկացան, թե Հայաստանի համար բոլոր տեսանկյուններից ինչ աղետ է Սեւանի մակարդակի անկումը:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1982-1990թթ. լճի մակարդակը  բարձրացավ 1,2 մետրով: Հետո մեյդան եկավ ՀՀՇ-ն, եւ 1991թ.-ին նորից սկսվեց լճի անխնա շահագործումը: Արդյունքում մինչեւ 2001-ը այն այն կրկին նվազեց 2,2 մետրով, ինչը լիճը գրեթե հասցրեց այն շեմին, որ արդեն սկսվում էր անշրջելի գործընթաց` լճի ճահճացում եւ էկոհամակարգի իսպառ ոչնչացում: Այս բարբարոսությունը այն ժամանակների վարչապետ Հրանտ Բագրատյանը հաստատ էլի կբացատրի պատերազմով, տնտեսական շրջափակումներով եւ այլն: Չենք ուզում վիճել, բայց... 1995թ.-ին թեեւ վերագործարկվեց ատոմակայանը, սակայն Սեւանի մակարդակը շարունակում էր նույն տեմպերով նվազել: Այդ ՙտարօրինակության՚ վրա նույնիսկ այն ժամանակներում մի պահ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած եւ ներկայումս էլ բնապահպանական հարցերով զբաղվող Կարինե Դանիելյանն էլ է զարմանում: Այսպես, անցած տարի իր հարցազրույցներից մեկում նա փաստում է. ՙ1995 թվականից հետո, երբ ատոմակայանը սկսեց աշխատել, պետք է, որ դադարեցվեր Սեւանա լճի մակարդակի անկումը: Բայց, ի զարմանս մեզ, Սեւանի մակարդակի անկումը շարունակվել է մինչեւ 2001թ.-ը՚:
Իհարկե հիմա էլ պարոն Բագրատյանը կասի, թե ես ի±նչ կապ ունեմ 1998-2001 թվականների հետ, երբ ՀՀՇ-ն իշխանության չէր: Ճիշտ է, սակայն Սեւանի ջրերով ՙլեւի՚ էլեկտրաէներգիա սարքելու ՀՀՇ-ի մոգոնած այդ բարբարոսական համակարգը մեկ օրում չէ, որ հնարավոր էր վերացնել: Էլ չասած, որ այդ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից շատերը հասցրել էին կաշիները փոխել եւ նույն տեմպերով լճի ջրերն էլեկտրաէներգիայի վերածել ու գրպանները լցնել:
Ինչեւէ, իրավիճակը սկսեց փոխվել 2001-ից հետո, եւ հենց այդ փաստով էլ պարոն Բագրատյանին ԱԺ-ում հակադարձեց բնապահպանության նախկին նախարար եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` նշելով, թե Սեւանի մակարդակը բարձրացել է միայն 2002 թվից հետո` 4 մ 12 սմ-ով, որը 5,5 մլրդ խմ ջուր է: ՙ5 մլրդ խմ ջուր տվել են, 2-րդ անգամ են ջուր ուզում` 170 մլն խմ եւ 350 մլն խմ: Տա±նք, թե± չտանք: 1 սմ-ը հավասար է 13,5 մլն խմ ջրի: Ինչի± մասին ենք խոսում: Այսինքն` հիմա գյուղացուն ջուր է պետք, մենք չտա±նք: Մայր Սեւանի գաղափարախոսությունը դրա մե±ջ է՚:
Հա, մեկ հանգամանք եւս: Ներկայացնենք գիտական ուսումնասիրությունների վրա կազմված փոքրիկ տեղեկանք` մատչելի լեզվով ասած Սեւանում սիգ ձկան միջին տարիքի հետ կապված:
Տարիներ    Միջին տարիք
1991            3,1
1998            2,1
1999            1,8
2004            1,1
2005            1,6
Կոպիտ ասած, եթե 1991թ-ին Սեւանից որսում էին միջինը 3,1 տարեկան, այսինքն` համապատասխան քաշով եւ քանիցս վերարտադրված սիգ, ապա պարոն Բագրատյանի ՙփառապանծ՚ ղեկավարման տարիներին դա կիսով չափ նվազեց: Այսինքն` ձուկն այնքան էր քչացել, որ արդեն որսում էին հիմնականում նոր-նոր վերարտադրման տարիքի հասածներին: Իսկ դա նշանակում էր ձկնապաշարների ոչնչացում: պարոն Բագրատյանից հետո եկած չինովնիկներն էլ խժռեցին այն խղճուկ պաշարները, որ ժառանգություն էին ստացել, եւ, խնդրեմ, Սեւանի սիգը պետք է ՙկարմիր գիրք՚ մտցնել:
Այնուամենայնիվ, եթե 1995թ.-ից ատոմակայան կար, էլ ո±ւմ էր պետք շարունակել Սեւանի հերն անիծել: Հենց տիկին Դանիելյանն է բացում այդ հանելուկի փակագծերը. ՙԹվերը կամ սխալ են, բայց դա քիչ հավանական է, կամ ուղղակի ՙձախ էներգիա՚ է արտադրվել, դուրս է բերվել, որովհետեւ թվային տվյալները իրար չեն համապատասխանում: Բայց Սեւանի մակարդակը շարունակել է իջնել, եւ ամենացածր մակարդակը մենք ունեցել ենք 2001 թվականի վերջին 2002 թվականի սկզբին՚: Եվ, նկատենք, որ այսօր էլ պարոն Բագրատյանը խորհուրդ է տալիս. ՙՊետք է սահմանել Սեւանի ջրի մեծածախ գին եւ ջուրը Սեւան-Հրազդան կասկադին վերավաճառել...՚: Այս ի±նչ ՙկպչուն նոստալգիա՚ է. Սեւանի ջուրը ՙբիրիքով՚ վաճառել կասկադին: Չնայած, իհարկե, ջուրը ապրանք է, իսկ կասկադն այդ 150 մլն խմ-ից փող է աշխատելու: Այս առումով ճիշտ է պարոն Բագրատյանը. նման չնախատեսված դեպքերում, երբ Սեւան-Հրազդան կասկադը պետական ջրի հաշվին կարող է ստանալ չնախատեսված մեծ եկամուտներ, պետությունը պետք է մտածի իր բաժինը ստանալու մասին: Բայց նաեւ, որ Սեւանի ջրերն էլի չվերածվեն ՙլեւի հոսանքի՚:

ԱՆԻՄԱՍՏ ԿՈՐՉՈՂ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ

Ամեն դեպքում ընդունենք, որ պարոն Բագրատյանի հիշատակված խոսքում կար ճշմարտության մեծ հատիկ. այո°, ջրի միջին գինն աշխարհում թանկ է նավթի գնից: Իսկ դա նշանակում է, որ Սեւանից բաց է թողնվում մոտ 150 մլն խմ լրացուցիչ ջուր: Իսկ 1 խմ ջուրը նավթային չափանիշով մոտ 6,3 բարել է: Ընդունելով նավթի մեկ բարելը մոտ 100 դոլար միջին գին` դժվար չէ հաշվել, թե 150 մլն խմ ջուրն ինչ գին կունենա: Նկատենք նաեւ, որ ադրբեջանյան փառապանծ Բաքու-Ջեհյան նավթամուղի առավելագույն թողունակությունը օրական 1 մլն բարելն է, թեեւ այդ ցուցանիշը երբեք չի ապահովվում եւ այդ ուղով արտահանման ծավալներն էլ գնալով պակասում են: Մի խոսքով, այստեղ էլ մաթեմաթիկական պարզ հաշվարկներով կարելի է ստանալ, թե իրականում 150 մլն խմ լրացուցիչ ջուրն ինչ արժեք ունի: Իսկ այս տեսանկյունից հարցը ոչ թե այս տարի Սեւանից հավելյալ 150 մլն խմ ջուր թողնել չթողնելուն է վերաբերում, այլ նրան, թե առհասարակ Հայաստանն ինչպե±ս է տնօրինում իր ջրային պաշարները: Բերենք ընդամենը մեկ փաստ, որը մասնավորապես Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրային պաշարների հետ կապված ԱԺ-ում հնչեցրեց Ա. Անդրեասյանը. ՙԱյս ավազանից շուրջ 1,7 մլրդ խմ ջուր ենք հանում, եւ ոռագման համակարգը եթե օգտագործում է, ապա շուրջ 100-150 մլն խմ՚:
Այսինքն` Արարատյան դաշտավայրում գետնի տակից ամեն տարի հանում են մոտ 1,7 մլրդ խմ ջուր, որից միայն 100-150 մլն խմ-ն է ծառայում ոռագման համար: Մնացած մոտ 1,5-1,6 մլրդ խմ ջուր հանում են, ձուկ աճեցնում, ապա այդպես անիմաստ այդ ջուրը գնում-լցվում է Արաքսն ու հասնում Կասպից ծով: Էլի պարզ թվաբանություն է հաշվարկելը, թե այդ ջուրը քանի բարել նավթի է համարժեք եւ աշխարհում ինչ գին ունի, եւ թե այն քանի անգամ է գերազանցում այդ ջրի միջոցով աճեցված ձկան արժեքին: Եվ ամենաահավորը. այդպես անիմաստ կորցնում ենք այս տարի Սեւանից վերցվելիք 320 մլն խմ-ից 5 անգամ ավել ջուր: Ինչու: Այս հարցին կանդրադառնանք ՙԻրավունք-Հետաքննության՚ մեր վաղվա համարում: ՀՀ Ազգային ժողովի վերջին արտահերթ նիտում Սեւանից լրացուցիչ 150 մլն խմ ջուր բաց թողնելու հարցի քննարկման ընթացքում, ինչպես արդեն ներկայացրել ենք ՙԻրավունք՚-ի երեկվա մեր համարում, հնչեց երկու բավականին ուշագրավ հայտարարություն: Դրանցից առաջինի հեղինակը ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր, իսկ երկրորդինը` ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ 30 ԱՆԳԱՄ ԹԱՆԿ

Այսպես. իր խոսքում Հ. Բագրատյանը հայտարարեց. ՙՋուրը թանկ ռեսուրս է, աշխարհում ջրի միջին գինը գերազանցում է նավթի գնին մոտ 20 տոկոսով: Այնպես չէ, որ Հայաստանը աղքատ է Ադրբեջանից, մենք ջուր ունենք, ճիշտ տնօրինեք ջուրը: Պետք է ճիշտ ռեֆորմ անենք, այլապես անընդհատ Սեւանից ջուր կուզենք՚: Այս միտքն արդեն իսկ Սեւանից ջուր բաց թողնել-չթողնելու հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն, հաշվի առնելով, որ առանց այդ լրացուցիչ 150 մլն խմ-ի էլ Հայաստանը շռայլում է իր այդքան թանկ ջրային պաշարները: Խոսքը մասնավորապես` Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրային պաշարների մասին է, ինչին ժամանակին մեր էջերում հանգամանորեն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Եվ ահա, իր հերթին, Ա. Անդրեասյանը ԱԺ-ում փաստեց, որ, իրոք, շռայլվում են այնպիսի հսկայական պաշարներ, որի հետ համեմատած` Սեւանից այս տարվա համար նախատեսված բաց թողնվելիք, ընդհանուր առմամբ, 320 մլն խմ ջուրը բավականին համեստ ծավալ է: Այսպես. Ա. Անդրեասյանի խոսքով. ՙԱյս ավազանից (Արարատյան հարթավայրի ստորգետնյա պաշարներից.- Ք. Ս.) շուրջ 1,7 մլրդ խմ ջուր ենք հանում եւ ոռոգման համակարգը, եթե օգտագործում է, ապա շուրջ 100-150 մլն խմ՚:

Այս միտքը նշանակում է մեկ բան. որ հանուն  Արարատյան դաշտավայրի հիմնականում օլիգարխիկ սեփականություն հանդիսացող ձկնաբուծարանների, Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 1,5-1,6 մլրդ խմ ջուր: Նավթային արտահայտությամբ դա 9-10 մլրդ բարել է: 1 բարել նավթն էլ, կոպիտ հաշվարկով` 100 դոլարի կարգի համարենք, եւ եթե կասկածի տակ չենք առնում պարոն Բագրատյանի այն միտքը, թե աշխարհում ջուրը նույնիսկ նավթից թանկ է, ապա դժվար չէ հաշվարկել, թե ձկնաբուծարաններում 1 անգամ օգտագործելուց հետո Արաքսը լցվող հիշատակված 1,5-1,6 մլրդ խմ ջուրը ի±նչ արժեք կարող է ունենալ համաշխարհային գներով, չնայած որ նման ստանդարտ գներ` ջրի հետ կապված, աշխարհում դեռ չկան: Եվս մեկ համեմատություն. Ներկայումս Ադրբեջանի նավթի տարեկան արտահանման ռեալ հնարավորությունները 250-300 մլն բարելի կարգի է, թեեւ նախագծային հզորությունները այդ թվից մոտ 1,5 անգամ ավելի մեծ են: Դա ծավալային արտահայտությամբ մոտավորապես 30 անգամ պակաս է Արարատյան հարթավայրից ամեն տարի կորչող 1,5-1,6 խմ ջրից: Այսինքն` եթե նույնիսկ ջուրը աշխարհում նավթից էլ թանկ չլիներ, ինչպես որ ասում է Հ. Բագրատյանը, այլ արժենար դրանից 30 անգամ պակաս, էլի դրա հաշվին Հայաստանը կարող էր աշխատել այնքան փող, ինչքան Ադրբեջանն` իր նավթի արտահանումից: Բայց, փոխարենը, այդ ջրով ստանում ենք ձկան բավականին խղճուկ ծավալ, որը Ադրբեջանի հետ համեմատած, հայաստանյան չնչին արտահանման ծավալում գրեթե տեսանելի չէ:

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՋՐԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Այլ հարց է, թե համեմատաբար մեծ ծավալներով ջուր արտահանելու հնարավորություն Հայաստանն ունի± եւ, առհասարակ, աշխարհում նման գործարքներ իրականացվո±ւմ են...
Հ. Բագրատյանն, օրինակ, այն մտքին է, թե Սեւանից բաց թողնվող ջուրը պետք է վաճառել Սեւան-Հրազդան էներգետիկ կասկադին: Միգուցե դա էլ է տարբերակ, սակայն այն ոչ մի կերպ չի կարող լուծել Արարատյան հարթավայրի կորչող 1,5 մլրդ խմ ջրի հարցը, այն պարզ պատճառով, որ այդ հատվածում հիդրոէլեկտրակայան չկա եւ, եթե նույնիսկ լիներ էլ, ՀԷԿ-երում  ջուրը ընդամենը էլեկտրաէներգիա է արտադրում` իր քանակն ու տեսքը չփոխելով: Այսինքն` նորից մնում է նույն նավթի գնին համարժեք ջուրը, ասել է թե` էլեկտրաէներգիա արտադրելով` ջուր վաճառելու հարցը չի լուծվում:
Բայց այն, որ աշխարհում ջրի մեծածախ վաճառքի նույնիսկ միջպետական գործարքներ լինում են, ու նման ծրագրերի ցանկը գնալով աճում է, փաստ է: Ուստիեւ գանք այն հարցին, թե Հայաստանը ֆիզիկապես հնարավորություն ունի± այդ կարգի գործարքների մեջ մասնակցություն ունենալ: Այստեղ, թերեւս, բերենք այն հայտարարությունը, որը ընդամենը այս ամռան սկզբներին կատարեց Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: Նախարարի խոսքով` Իրանը գրեթե ավարտին է հասցրել Տաջիկստանի հետ վարվող բանակցությունները, որը վերաբերում է այդ երկրից խմելու ջուր գնելուն: Այդ կերպ Իրանը փորձում է փակել իր որոշակի տարածքներում առկա քաղցրահամ ջրի բավականին սուր դեֆիցիտը: Ընդ որում, նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ջրի դիմաց իրենք Տաջիկստանին նավթ են մատակարարելու: Ծավալային տվյալների մասին տեղեկությունները հակասական են, սակայն հստակ է այն, որ այդ ծրագրի արդյունքում Իրանը նախատեսում է Տաջիկստանից տարեկան ձեռք բերել մոտավորապես 1 մլրդ խմ-ի կարգի ջուր: Ընդ որում, տաջիկական ջուրը Իրան է հասնելու հսկայական ճանապարհ կտրելով, մասնավորապես` հատելով ողջ Աֆղանստանի տարածքը: Ըստ ծրագրի` նախատեսվում է զուգահեռ երկու խողովակաշարերի կառուցում, որոնցից մեկով դեպի Իրան կգնա ջուրը եւ հակառակ ուղղությամբ` նավթը: Ընդ որում, իրանցի նախարարը հայտարարեց նաեւ, որ հիմնական պայմանավորվածությունները, այդ թվում` նաեւ Աֆղանստանի հետ, արդեն գործնականում ձեռք են բերված:
Այլ հարց է, թե Հայաստանը երբեւիցե նույնիսկ մտածե±լ է այս կարգի ծրագրերի մասին (եւ ոչ միայն Իրանի, այլ նաեւ դրան շրջապատող մի շարք այլ նավթային երկրների հետ, որոնք հիմնականում ունեն նույն ջրի սուր դեֆիցիտի խնդիրը, եւ այդ դեֆիցիտն էլ գնալով սրվում է): Թերեւս, ոչ, քանի որ Տաջիկստանից Իրան ջուրը հասցնելը շատ ավելի ծանր ու թանկարժեք գործ է, քան Հայաստանից Իրան, եւ ռեալ բանակցությունների պարագայում շատ հավանական է, որ մեր հարավային հարեւանն իր ջրային պահանջարկը բավարարելու հարցում կնախընտրեր օգտվել հայաստանյան ջրից: Հարց է նաեւ, թե արդյոք հայաստանյան այդ ջուրը որակական չափանիշներով կբավարարե±ր արտահանման պահանջարկներին: Այն, որ Հայաստանում բարձրորակ ջրաղբյուրների պակաս չկա, դա փաստ է: Բայց կոնկրետ դեպքում, քանի որ խոսքը Արարատյան հարթավայրի ջրերի մասին է, նկատենք նաեւ, որ այստեղ եւս խորքային հորերից ժայթքում է առավելագույն բարձր որակի ջուր: Ընդ որում, գնալով հենց այդ խորքային ջրերն են, որ ավելի ու ավելի շատ են օգտագործվում ձկնարդյունաբերության մեջ, այսինքն` հենց այդ բարձորակ ջուրն է, որ հենց այնպես գնում-լցվում է Արաքսը:

ՀԱՆՈՒՆ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՇԱՀԵՐԻ

Ի դեպ, այդ ջուրը ոչ միայն Հայաստանը չի կարողանում արտահանել, այլ նույնիսկ, ինչպես Աժ-ում ներկայացրեց Ա. Անդրեասյանը, միայն չնչին մասով է օգտագործվում ոռոգման նպատակով, եւ այդ պատճառով է, որ ստիպված են Սեւանից ջուր վերցնել:
Այդ ջրերը նման վատ ձեւով օգտագործելու փաստը Ա. Անդրեասյանը բացատրում է նրանով, որ դրանք գտնվում են ցածրադիր վայրերում. ՙՆիշերի տարբերության պատճառով միայն մեխանիկական եղանակով կարելի է այդ ջուրն օգտագործել ոռոգման նպատակով: Դա նշանակում է պոմպային ագրեգատների աշխատանք, ինչը ծախսատար է, եւ մենք սահմանափակ հնարավորություն ունենք ոռոգման նպատակով այդ պաշարներից օգտվելու հարցում...՚: Իհարկե, պարոն Անդրեասյանի այս պարզաբանումը, մեղմ ասած, անբավարար է, քանի որ խորհրդային տարիներին այդ նույն ջրերի մի քանի անգամ ավելի մեծ ծավալներ էին օգտագործվում ոռոգման նպատակով: Այսինքն` ժամանակին Արարատյան հարթավայրի համեմատաբար բարձրադիր վայրերում փորված հորերից ջրի նշանակալի պաշարներ էին դուրս գալիս, ինչը կարելի է հիմնավորել նաեւ կոնկրետ թվային տվյալներով: Եվ ահա, ժամանակի ընթացքում այդ բարձրադիր հորերի մի մեծ մասը կա°մ ցամաքեց, կա°մ դրանց ջրառը էականորեն նվազեց: Պատճառն էլ է հայտնի. ձկնաբուծարանները հիմնականում կառուցված են ցածրադիր հատվածներում, եւ դրանցից յուրաքանչյուրի ՙգլխին՚ մի քանի խորքային հոր է փորվել: Եվ ահա, եթե ցածրադիր վայրերից հանվում են ջրի նման հսկայական պաշարներ, ապա պարզ է, որ վերին հատվածներում հորերին մնում է միայն ցամաքել: Սա պարզ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը: Եվ նույնիսկ, մի քանի տարի շարունակ, մեր պատկան ատյանները խոսում են ինչպես առկա ջրային պաշարների հաշվառման, այնպես էլ` դրանց նպատակային օգտագործման համար պայմաններ ստեղծելու մասին: Եվ արդյունքում` այն ամենը, որին հասան, միայն մի քանի հորերի վրա ջրաչափեր դնելն էր: Դե, հասկանալի է, ձկնաբուծարանների տերերը հիմնականում զորեղ օլիգարխներ են, այսինքն` նրանց ե°ւ այդ բիզնեսը, ե°ւ այն ապահովող հորերից դուրս եկող ջրի հսկայական պաշարներն անձեռնմխելի են: Ուստիեւ, հանուն այդ շահերի` մեր երկիրը դեռ շարունակում է տարեկան միայն այդ հատվածից կորցնել 1,5-1,6 մլրդ խմ ջուր (իսկ իրականում այդ թիվը հասնում է մոտ 2-2,5 մլրդ խմ-ի), եւ դաշտերն էլ չորանալուց փրկելու համար ստիպված են լրացուցիչ ջուր վերցնել Սեւանից: Մինչդեռ Հրազդան գետի հունին զուգահեռ քանի¯ նման ձկնաբուծարան կարելի էր հիմնել. ե°ւ ջուրն անիմաստ չէր կորչի, ե°ւ սեփականատերը ջրի եւ հորեր փորելու մասին չէր մտածի, ե°ւ Արարատյան հարթավայրի ջրերը չէին շռայլվի, ե°ւ, վերջապես, կստացվեր Սեւանի ջրում աճեցված իշխան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

2003-2010թթ. ձկնարդյունաբերության նպատակով 468 խորքայի հորերի ¥ԽՀ¤ համար տրամատրվել է 257 ջրօգտագործման թույլտվություն ¥ՋԹ¤:

ՏԱՐԻՆ ՋԹ ԽՀ
2003թ.    4     4
2004թ.    18    57
2005թ.    17    27
2006թ.    23    35
2007թ.    59    108
2008թ.    74    112
2009թ.    74    91
2010թ.    15    34