Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

Ընտրվեցին «լավագույնները



Զարուհի ամենամյա մրցանակաբաշխությունն այս անգամ եւս հանրությանն էր ներկայացնում տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մարդկանց:
Այսօր մշակութային գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հաղորդավարները, բժիշկներն ու այլոք հավաքվել էին մեկ հարկի ներքո՝ ստանալու այդքան բաղձալի «լավագույնիե կոչումները:
Մրցանակաբաշխության ընթացքում աստղաբույլը երգում էր, իսկ կոչումներն էլ իրենց երկար սպասեցնել չէին տալիս:

Եվ այսպես՝ ներկայացնում ենք լավագույնների ցանկը.
1. Արաքս Մանսուրյան - Սփյուռքում ներդրած ավանդի համար
2. Լուիզա Ղամբարյան - լավագույն դերասանուհի
3. Արամ Հովհաննիսյան - լավագույն դերասան
4. Ալլա Գրիգորյան - լավագույն կին մոդել
5. Անահիտ Շահբազյան - լավագույն երգչուհի
6. Գրիգոր Կյոկչյան - լավագույն երգիչ
7. Նադեժդա Սարգսյան - լավագույն կին ղեկավար
8. «Թոփ մոդել Հայաստանե ազգային ասոցիացիա - լավագույն համագործակցություն
9. Զառա Հակոբյան - լավագույն Զարուհի
10. Գրետա Մենջլումյան - թատրոնում ներդրած ավանդի համար
11. U can հեռուստատեսային նախագիծ - լավագույն նախագիծ
12. Մարգարիտա Բարխոյան - լավագույն նրբագեղ վարորդ
13. Վարդանուշ Պետրոսյան - լավագույն բժշկուհի
14. Անահիտ Մովսիսյան - լավագույն քանդակագործ
15. Ռուզաննա Մուրադյան - Zaruhi.com կայքի ամենագեղեցիկ կին պաշտոնյա
16. Շուշան Պետրոսյան - բարեգործական եւ հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար
17. Հերմինե Նաղդալյան - լավագույն կին քաղաքական գործիչ
18. Վրույր Թադեւոսյան - լավագույն PR մենեջեր
19. Կարեն Մլիտվին - լավագույն հաղորդավար
20. Դիանա Մալենկո - լավագույն հաղորդավարուհի
21. Թինա Քեյ - լավագույն մայրիկ
22. Սարո Մաթեւոսյան - լավագույն մոդել
23. Վահրամ Մաթեւոսյան - լավագույն լուսանկարիչ
24. Կարեն Քոչարյան - լավագույն Exclusive հարցազրույցի համար
25. Իրինա Ծատուրյան - լավագույն հոգեբան
26. Լիանա Սարգսյան - լավագույն դիզայներ
27. Սեդա Թաջումանյան - «Զարուհիե ամսագրի «ֆիրմային ուտեստե մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը

«Հայ կնոջը, աղջկան, մորը ցանկանում եմ լինել բազմաբովանդակ, հմայիչ ու գեղեցիկե,- իր մրցանակն այսպիսի խոսքերով ստացավ լավագույն դերասան Արամ Հովհաննիսյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեց նաեւ «Ուրարտուե հավաքածուն, իսկ Մարգարիտա Բարխոյանն էլ հնչեցրեց պրեմիերա՝ «Լուսինե երգը:

Եվ այսպես՝ մրցանակներն արդեն հանձնված են, լավագույնները՝ ընտրված: Մեկ փաստ եւս. կոչումները ստանալիս շատերն ասում էին, որ արդեն տեղյակ էին դրանց մասին, գուցե չար ուժերն են մեղավոր…

Պատկերասրահ՝ «Զարուհիե մրցանակաբաշխություն - 2014


Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի