Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. «21tv»-ի երկու հաղորդավարները՝ Դիանա Մալենկոն և Կարեն Մոլիտվինը ճանաչվել են լավագույնը


«Զարուհի» ամսագիրը Դիանա Մալենկոյին և Կարեն Մոլիտվինին մրցանակներ է շնորհել «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար» անվանակարգում։

Հեռուստատեսությունում Դիանայի և Կարենի ներկայությունն ընդամենը մի քանի տարով է հաշվվում, բայց գործը նկատելի և պահանջված է, իսկ իրենք՝ սիրված։
Դիանա Մալենկո - Սա առաջին մրցանակն է, որ ստացել եմ որպես հաղորդավարուհի։ Եվ պիտի ասեմ, որ գնահատված լինելն ընդհանրապես հաճելի է, բայց կրկնակի հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են երիտասարդ տարիքում, քանի որ հիմնականում տարիների աշխատանքն է գնահատականի և արդյունքի բերում։ «Զարուհու» մրցանակը շատ ջերմ զգացողություններ առաջացրեց։
Կարեն Մոլիտվին – Մրցանակը շնորհողներից մեկը Երգի պետական թատրոնի առաջին դասախոսներիցս է Լիլիթ Եղիազարյանը և դա կրկնակի հաճելի է։ Իմ առաջին մրցանակն է, այն գուցե շատ մեծ լսարանի ընտրություն չէ, սակայն ինձ համար շատ կարևոր է. չէ որ նկատել ու գնահատել են հիմա, երբ երիտասարդ եմ և դեռ տարիների աշխատանքային փորձ չկա կուտակված։ Հաճելի է, հուսադրող ու պարտավորեցնող։

(Լուսանկարներ)