Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 24 Հոկտեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի շրջանակներում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված: Երիտասարդ ակտիվիստներից ոմանք հանրահավաքին նկատել են իրենց թաղերի, այսպես կոչված, որոշ "լավ տղերքի", այսինքն` ամբողջովին ապաքաղաքական կիսաքրեական կամ քրեական տարրերի: Նրանց կարծիքով` այդ տարրերին ներգրավել են ԲՀԿ-ականները, ու բավականին բուռն վեճ է եղել, թե ինչքանով է թույլատրելի կրիմինալին պայքարի մասնակից դարձնել: Ոմանք այն տեսակետի են, որ "ռեժիմը տապալելու" համար ընդունելի են բոլոր միջոցները, բայց ոմանք էլ մտավախություն ունեն, որ այդպիսի տարրերը այնուհետ շարժման մեջ առանցքային դիրքեր կարող են գրավել, ու իշխանափոխության փոխարեն կստացվի պարզապես նոր քրեապետություն: