Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ եւ ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել` ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:
Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաեւ պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, "Իրավունքն" իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաեւ լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարեւորագույն եւ ամենաամուր հիմնասյուներից մեկն է:
Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում:
Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գեւորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է.

"Խոսքը զենքի պես զգո՜ւյշ գործածիր,
Երբ խառն է դարը.
Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,
Գնդակն ու... տառը":

Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, եւ տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր:
Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետեւանքներն են:
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ` վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի եւ լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների եւ լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետեւողականորեն կատարելագործվել է` հետեւելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային եւ եվրոպական լավագույն փորձին:
Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարեւորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երեւույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում:
Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել եւ զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է` ոչ միայն պահպանել եղածը, այլեւ զարգացնել այն` համադրելով բոլորիս ջանքերը:
Սիրելի՛ իրավունքցիներ,
Խոսքս ամփոփելով` կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ` ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձեւավորվում:
Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ:
Հաջողություն, արգասաբեր աշխատանք եւ, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում "Իրավունքին"` ի շահ մեր երկրի եւ հասարակության: Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը:

Շնորհակալություն: