Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մարտ 2012 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

 

«Իրավունք»-ի 25 ամյակի հանդիսությունը 25.10.2014թ.

««Իրավունք»-ի 25 ամյակը» տեսաֆիլմ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ

 

Պետական տուրքի հարցը համարել լուծված: Հիշեցնենք` հայցվորները դիմել էին դատարան, իբրեւ թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը": Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Ինչեւէ, դատարանի վճռով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր երկրում դեռեւս բարոյական արժեքները վերջնականապես կորած չեն, քանի որ հանուն ավանդական ընտանիքի, հանուն պետության, հանուն իրական արժանապատվության կան պայքարող առաջամարտիկներ` ի դեմս "Իրավունք" թերթի եւ թերթի խմբագիր Հ. Գալաջյանի եւ "Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարանի, ով պաշտպանեց պատասխանողի շահերը: Հավելենք, որ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի` 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձրատրության գումար:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ

 

 

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի`  «Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին  ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, մշակույթի ասպարեզը ներկայացնող հարգարժան անձինք:

Ներկայացնելով գիրքը` Հ. Բաբուխանյանը նշեց, որ այն նվիրված է Հայաստանի` ԵՏՄ-ի մեջ անդամագրվելուն եւ  գրքում մանրամասն ներկայացված են անվտանգության, տնտեսական  եւ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանի ԵՏՄ անդամագրվելուց օգուտները: Հեղինակը նշեց, որ հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մոտենում էր 1915 թվականին` սարսափելի մթնոլորտում եւ ապրեց իր հազարամյա պատմության մեջ ամենադաժան էջը: Իսկ այսօր` Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Հայաստանը մոտենում է 2015 թվականին` ապագայի հանդեպ լավատեսությամբ, քանի որ հունվարի 1-ից անդամագրվելու է Եվրասիական միությանը:

Այնուհետեւ, գրքի վերաբերյալ խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, որը նախ շնորհավորեց գրքի հեղինակին` 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ապա ասաց. «Եզակի ազնվություն է զետեղված գրքում: Ամենասուր հարցերին տրվում են յուրովի մեկնաբանություն եւ պատասխան: Ի տարբերություն որոշ այլ հեղինակների, Հայկ Բաբուխանյանի հոդվածներն ունեն համամարդկային նշանակություն: Գրված են քրիստոնեական համակարգում: Կազմված են պահպանողական համախոհության հենքի վրա»:

Իր խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Ա. Իվանովը դեսպանի անունից Հ. Բաբուխանյանին հանձնեց շնորհակալագիր. «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ երկարամյա եւ ծանրակշիռ ներդրման համար»:

Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անունից սիրված դերասան, ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը նշեց. «Հ. Բաբուխանյանի գործը միշտ էլ եղել է պայքարը չարի դեմ եւ բարի գործերի խրախուսանքը: Այդ իսկ պատճառով Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիան այօր որոշել է պարոն Բաբուխանյանին պարգեւատրել  Շիլլերի անվան մեդալով, քանի որ Շիլլերը միշտ ներկայացրել է բարու եւ չարի պայքարը, որն ավարտվել է առաջինի հաղթանակով: Եվ կցանկանայինք, որ Հ. Բաբուխանյանը միշտ հաղթեր չարին եւ լիներ հաղթանակով իր բարդ գործում»:


 

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

25.10.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ


Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Բոլորիս «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս: «Իրավունք»-ը, փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունք»-ի նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:

Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:

Մենք՝ բոլորս միասին, որևէ դժվարության առջև չընկրկեցինք: Ընդհակառակը՝ մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:

Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ և ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:

Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաև լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարևորագույն և ամենաամուր հիմնասյուներից մեկն է:

Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում:

Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գևորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է.

«Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,

Երբ խառն է դարը.

Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,

Գնդակն ու ... տառը»:

Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, և տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր:

Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետևանքներն են:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի և լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետևողականորեն կատարելագործվել է՝ հետևելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային և եվրոպական լավագույն փորձին:

Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարևորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երևույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում:

Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է, ոչ միայն պահպանել եղածը, այլև զարգացնել այն՝ համադրելով բոլորիս ջանքերը:

Սիրելի՛ իրավունքցիներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ՝ ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձևավորվում:

Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ:

Հաջողություն, արգասաբեր աշխատանք և, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում «Իրավունք»-ին՝ ի շահ մեր երկրի և հասարակության: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը:

Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը

«Իրավունք» թերթի 25-ամյակի առթիվ

 

«Իրավունք» թերթի հարգելի խմբագրակազմ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում «Իրավունքը» մշտապես բարձրաձայնել է մեր երկրի և հասարակությանը հուզող առանցքային խնդիրները՝ հետամուտ լինելով դրանց լուծմանը:

Միաժամանակ, ցանկանում եմշնորհակալական խոսքս ուղղե լ բոլոր նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել «Իրավունքի» հիմնադրման ու կայացման գործում:

Համոզված եղեք, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել մամուլի միջոցով բարձրաձայնվող բոլոր հարցերին՝ գտնելու դրանց լուծման արդյունավետ ուղիներ:

Խոսքի և մամուլիա զատությունը մեզ համար ունի առաջնային նշանակություն, քանզի այն ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման կարևոր ատրիբուտներից է:

«Իրավունքի» հարգելիներ կայացուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորելով թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ երկարամյա գործունեություն և նորանոր հաջողություններ մասնագիտական ասպարեզում:

Վստահեմ,այսուհետ ևս, դուք կկատարեք մամուլի ներկայացուցիչներին վերապահված բարձր և պատասխանատու դերակատարությունը: