Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 04 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ` կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ "ժառանգականներ" կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ դա հայտնաբերվել է: Մեր աղբյուրի վկայությամբ` հայտնաբերվել է նաեւ այդ երիտասարդների ամենօրյա կապը ԲՀԿ երիտասարդ ակտիվիստների հետ, ու այժմ կուսակցոթյունում տարակուսանքի մեջ են, թե ինչպես վարվել "ԲՀԿ-ի շպիոն" դարձած սեփական կադրերի հետ: Պարզ է նաեւ, որ  նույն "Ժառանգությունում" ոմանց, ընդհակառակը, միայն ուրախացնել կարող է Զարուհի Փոստանջյանի վարկաբեկումը, քանի որ այդ չափազանց ժրաջան տիկինը շատերին է խանգարում ինքնադրսեւորվել եւ կուսակցությունում առաջնակարգ դեր խաղալ: