Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 05 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած տեղյակ աղբյուրի` այդտեղ սկսել են կասկածանքով վերաբերվել ՀԱԿ-ին եւ հատկապես վերջինիս առաջնորդ ԼՏՊ-ին: Անվստահությունը հատկապես նկատելի է ԲՀԿ-ի օսկանյանական թեւում, ուր անընդունելի են համարում ծերուկի անընդմեջ թունդ հավաստիացումները Եվրասիական միության անշրջելիության վերաբերյալ: Բացի այդ, այնտեղ կասկածելի են համարում եւ ՀԱԿ-ի պատգամավորների ակտիվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս աշխատանքներին: Ասում են, թե բանը հասել է նրան, որ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ-իստներին ուղղակիորեն սպառնացել է, որ լրագրողների ձեռքում կհայտնվեն վճարումների ցուցակները` անուն առ անուն, թե ԲՀԿ-ի ֆոնդից ինչքան են ստացել ոչ միայն ՀԱԿ-ի գործիչները, այլ ընդհուպ խմբագրականներ գրող քարոզիչների վարձատրությունները: