Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 25 Նոյեմբեր 2014 00:00

ԶԱԳՍ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԶՐԿԻ՞ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ


- 90-ական թվականներին փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն ԶԱԳՍ-ով այն հաստատված չի եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք մեկ տղա: Ամուսինս վերջերս հանկարծամահ եղավ: Նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը ես եւ տղաս կարո՞ղ ենք ժառանգել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի պահանջի. առաջին հերթին ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:
Ամուսին եզրույթի տակ պետք է հասկանալ օրենքի ուժով, իսկ դա մեր ներպետական իրավանորմով ամուսնության գրանցումն է պետական լիազոր մարմնի` ԶԱԳՍ-ի կողմից, որը Դուք չունեք:
Ինչ վերաբերում է Ձեր երեխայի պահով ժառանգություն ընդունելու դրվագին, ապա եթե մահացողի կողմից հայրություն չի ընդունվել, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի ուժով Դուք կարող եք դիմել Ձեր գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստըª կապված անձանց ազգակցական հարաբերությունների հետ:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ օրինական ուժ ստացած դատարանի վճիռը հիմք է հանդիսանում համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:

ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՆԱԽ ԴԻՄԵՔ ԶԱԳՍ


- Մեր հայրը ծննդականով եւ անձնագրով Մե#լումյան է, սակայն ամուսնության վկայականի մեջ գրված է Մե##լումյան ¥մեկ տառի տարբերությամբ¤: Նրա մահանալուց հետո դիմել ենք ժառանգության վկայական ստանալու, նոտարը խորհուրդ տվեց դիմենք դատարան: Դիմեցինք, սակայն դատարանը մեր պահանջը` անճշտությունն ուղղելու վերաբերյալ, ետ է վերադարձրել: Ճի՞շտ է վարվել, թե` ոչ:
Մանան, Վահագն, Թաթուլ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների անճշտությունները պարզելու գործերի վարույթը դատարանում հարուցելն ինքնանպատակ չէ:
Անհրաժեշտ է, որպեսզի մինչեւ դատական պաշտպանության դիմելը Դուք գրավոր դիմեք տվյալ քաղաքացիական կացության ակտերի բաժին` ԶԱԳՍ: Տվյալ պետական լիազոր մարմնի կողմից, եթե իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում հրաժարվել են ուղղումներ կամ փոփոխություններ մտցնել կատարված գրառման մեջ, դատարանը պարտավոր է այն ընդունել վարույթ: Դիմումում օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կատարված անճշտությունը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը եւ երբ է մերժել կատարված գրառումն ուղղելու կամ փոխելու մասին դիմումը:
Օրինական ուժ ստացած դատարանի վճռով, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կատարված գրառման անճշտությունը, հիմք է նման գրառումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am