Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 00:00

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում տարաձայնություններ կան, թե ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքին, որի նպատակն է ՀՀ նախագահի պաշտոնանկության օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը: Մեր աղբյուրի վկայությամբ` երիտասարդ ՀԱԿ-իստների զգալի մասը այն կարծիքին է, որ ՀԱԿ խմբակցությունը ոչ միայն պետք է մասնակցի ստորագրահավաքին, այլեւ դառնա դրա համանախաձեռնողը, ինչին կտրականապես դեմ է Լեւոն Զուրաբյանը, ով Նիկոլին բնութագրում է ամենակոպիտ մակդիրներով: Այնուամենայնիվ, կարծես թե, ԼՏՊ-ից եկող ընդհանուր տրամադրությունն այն է, որ պատգամավորները լինեն պասիվ ստորագրող, ու ոչ ավելին: Սակայն այդտեղ խնդրահարույց է դառնում Լեւոն Զուրաբյանի ստորագրելու հարցը, քանզի վերջինիս հակակրանքը նախկին համախոհ Փաշինյանի նկատմամբ կարծես անհաղթահարելի է: