Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2014 00:00

ՀԱՅՑՎՈՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՆԱԵՎ ՎԿԱ ԼԻՆԵԼ


- Քաղաքացիական գործով հարց է քննվում, որտեղ հանդես եմ գալիս որպես պատասխանող: Հայցվորի կողմից հանդես է գալիս փաստաբան: Հայցվորն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցել, իսկ նրա փաստաբանը հայցվորի անունից խոսում է փաստացի հանգամանքների մասին, որն իրականություն չէ: Միջնորդել եմ, որպեսզի հայցվորը եւս գա դատարան, դատարանը մերժել է` պատճառաբանելով, որ հայցվորի անունից հանդես է գալիս պատշաճ ներգրավված ներկայացուցիչ, որը շատ հարցերի պատասխանը կամ չի տալիս, կամ էլ պատասխանում է, որ դա իրեն հայտնի չէ: Վերջին նիստի ժամանակ իմ փաստաբանը միջնորդեց, որպեսզի հայցվորին դատակոչեն որպես վկա, դատարանը մերժեց: Ես իրավունքից հեռու մարդ եմ, մաթեմատիկոս եմ, սակայն առանց այդ կարեւոր հարցերի պատասխանն ստանալու` ինչպե՞ս պետք է դատարանն արդարադատություն իրականացնի:
Քաղաքացիական գործերով ներպետական օրենսդրության ուժով, իսկ դա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 պրիմ հոդվածն է, որպես վկա չեն կարող հարցաքննվել ներկայացուցիչները, պաշտպանները, մասնավորապես այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին փաստաբանական ծառայություններ մատուցելիս, մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս, դատավորները, հոգեւորական-խոստովանահայրերը, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցները, ամուսինները կամ նրանց հետ արյունակցական մինչեւ երկրորդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` մինյանց դեմ ցուցմունք տալու դեպքում (դրանք են` զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները): Ինչպես տեսանք` տվյալ ցանկի մեջ հայցվորները չկան: Այո, օրենքի ուժով հայցվորին դատաքննության ընթացքում կարող է ներկայացնել ներկայացուցիչ-փաստաբանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի ուժով. վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ եւ հանգամանքներ: Տվյալ քաղաքացիական գործով, եթե կողմը գտնում է, որ անհրաժեշտ է դատապրոցեսին չմասնակցող հայցվորին ներգրավել որպես վկա, ապա պետք է դրա վերաբերյալ միջնորդություն անի դատարանին` պարտադիր նշելով այն փաստը, որը դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար ունի էական նշանակություն:
Իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված է այն թյուր կարծիքը, որ քաղաքացիական գործերով դատարանի կանչով վկան կարող է չներկայանալ դատարան, իսկ քաղաքացիական գործերով դատարանն էլ իրավունք չունի վերջինիս բերման ենթարկելու: Օրենքի ուժով, եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի հետամուտ լինել իր կայացրած որոշմանն ի կատար ածելուն եւ կարող է որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու վերաբերյալ, որը ենթակա է անհապաղ ի կատար ածվելու` դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է նաեւ փաստել, որ քաղաքացիական գործերով վկայի կողմից սուտ ցուցմունք տալն առաջացնում է պատասխանատվություն:

ՀՂԻ ՎԿԱՅԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ


- Հարեւանիս տուն գողեր են մտել: Գողությունից անմիջապես հետո մեր տուն եկան ոստիկանության աշխատողներ, ներկայացան քրեականից, ինձնից բացատրություն վերցրեցին: Օրեր անց ստանում եմ գրավոր ծանուցում քննիչի կողմից, որ պարտավոր եմ ներկայանալ իր մոտª ցուցմունք տալու: Նշված է նաեւ, որ չներկայանալու դեպքում ինձ բերման կենթարկեն: Ես հղի եմ, սպասում եմ բալիկի: Եթե չգնամ, իրավունք ունե՞ն ինձ բերման ենթարկել:
Քաղաքացիական գործերով ներպետական օրենսդրության ուժով, իսկ դա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 պրիմ հոդվածն է, որպես վկա չեն կարող հարցաքննվել ներկայացուցիչները, պաշտպանները, մասնավորապես այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին փաստաբանական ծառայություններ մատուցելիս, մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս, դատավորները, հոգեւորական-խոստովանահայրերը, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցները, ամուսինները կամ նրանց հետ արյունակցական մինչեւ երկրորդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` մինյանց դեմ ցուցմունք տալու դեպքում (դրանք են` զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները): Ինչպես տեսանք` տվյալ ցանկի մեջ հայցվորները չկան: Այո, օրենքի ուժով հայցվորին դատաքննության ընթացքում կարող է ներկայացնել ներկայացուցիչ-փաստաբանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44 հոդվածի ուժով. վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ եւ հանգամանքներ: Տվյալ քաղաքացիական գործով, եթե կողմը գտնում է, որ անհրաժեշտ է դատապրոցեսին չմասնակցող հայցվորին ներգրավել որպես վկա, ապա պետք է դրա վերաբերյալ միջնորդություն անի դատարանին` պարտադիր նշելով այն փաստը, որը դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար ունի էական նշանակություն:
Իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված է այն թյուր կարծիքը, որ քաղաքացիական գործերով դատարանի կանչով վկան կարող է չներկայանալ դատարան, իսկ քաղաքացիական գործերով դատարանն էլ իրավունք չունի վերջինիս բերման ենթարկելու: Օրենքի ուժով, եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի հետամուտ լինել իր կայացրած որոշմանն ի կատար ածելուն եւ կարող է որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու վերաբերյալ, որը ենթակա է անհապաղ ի կատար ածվելու` դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է նաեւ փաստել, որ քաղաքացիական գործերով վկայի կողմից սուտ ցուցմունք տալն առաջացնում է պատասխանատվություն:

ՀՂԻ ՎԿԱՅԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ


Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի153 հոդվածի 4-րդ կետի պահանջիª չի թույլատրվում հղի կանանց բերման ենթարկել, եթե վերջիններս ներգրավված են քրեական գործով որպես վկա եւ չեն ներկայացել կամ չեն արձագանքել վարույթն իրականացնող մարմնի կանչին:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով