Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 05 Դեկտեմբեր 2014 00:00

Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` թեեւ բոլորն էլ սպասում էին, որ ԵՏՄ պայմանագիրը ԱԺ-ում կվավերացվի ձայների գերակշիռ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, այնտեղ տիրում են անկումային տրամադրություններ: Ավելին, կուսակցության` արմատական տրամադրություն ունեցող երիտասարդները մեղադրանքներ են հնչեցնում Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հասցեին, թե ինչու ԱԺ-ում սահմանափակվեցին լրիվ պառլամենտական-կանոնակարգային ելույթներով եւ չփորձեցին ամբիոն գրավելով կամ այլ ոչ ստանդարտ քայլերով խափանել քվեարկությունը: Մյուս դեմ քվեարկողների` Խաչատուր Քոքոբելյանի, Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի ու Էդմոն Մարուքյանի վերաբերյալ երիտասարդներն արտահայտվում են շատ վիրավորական` դրանով իսկ հասկացնելով, որ նույնքան վատ են մտածում եւ "Ժառանգության" պատգամավորների մասին: