Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2014 00:00

"ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ՏԱԼ"


- Ցանկանում եմ քաղաքապետարանին դատի տալ, սկսած դիմում-բողոքներիս չպատասխանելով, վերջացրած անօրինական գործողություններով: Ամեն պահանջի համար առանձի՞ն պետք է հայց ներկայացնեմ:
Գրիգոր Եղիազարյան,
Վայոց Ձորի մարզ
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70 հոդվածի պահանջի. հայցվորը կարող է մեկից ավել պահանջներ միավորել մեկ հայցում, պայմանով, եթե այն վերաբերելի է նույն պատասխանողին, իսկ պահանջները փոխկապակցված են մեկմեկու:

"ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՌԵՆՏԱՅԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՊԱՍԱՐԿՎԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՂՄԻՑ"


- Յոթանասունն անց ամուսիններ ենք, երեխաներ չունենք: Պետության կողմից տրվող թոշակը հազիվ է բավարարում: Եթե տան իրերից ստեպ-ստեպ չվաճառեմ, թոշակն էլ չի բավարարի: Սեփականության իրավունքով ինձ ու ամուսնուս է պատկանում մեկ սենյականոց բնակարան: Ներքեւի հարեւանն առաջարկում է ամսական յուրաքանչյուրիս վճարել 200-ական դոլար, պայմանով, որ մեր մահանալուց հետո տան տերը լինի ինքը: Կա՞ օրենք, որ մեզ պաշտպանի եւ մեկիս շուտ, մյուսիս ուշ մահանալուց հետո խնդիրներ չառաջանան:
Իրինա Գրիգորեւնա
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 585 հոդվածի` Դուք կարող եք կնքել ցմահ ռենտայի պայմանագիր, որտեղ պայմանագրի առարկան պետք է լինի հետեւյալը.
Ձեր կյանքի ամբողջ ժամանակահատվածի համար սեփականության իրավունքով Ձեզ պատկանող անշարժ գույքը հանձնելով տվյալ գումարը վճարողին կամ նրա մատնանշած այլ քաղաքացու, ընդ որում, օրենսդիրը թույլատրում է ցմահ ռենտա սահմանել հօգուտ մի քանի քաղաքացիների, որոնց բաժինները հավասար են, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրում: Ավելին, ռենտա ստացողներից մեկի մահվան դեպքում ռենտա ստանալու իրավունքում նրա բաժինն անցնում է կենդանի մնացած ռենտա ստացողին, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով: Այսինքն, ռենտա վճարելու պարտավորությունը դադարում է վերջին ռենտա ստացողի մահվամբ:
Պայմանագրի էական խախտումների դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի ռենտա վճարողից պահանջել հետ գնելու ռենտան:
Այնուհանդերձ, նմանատիպ գործարքներ կնքելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի Ձեր կողքին լինի փաստաբան, եւ ցանկալի է, որպեսզի ռենտայի պայմանագիրը սպասարկվի իրավաբանի կողմից:

ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ ՀԱՄԱՐԵԼ


- Շատ է խոսվում անմեղության կանխավարկածի մասին, ո՞րն է դրա մեկնումը, եւ արդյո՞ք այն պահպանվում է մեզ մոտ:
Սմբատ Մելիքյան, Երեւան
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի. հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ վերջինիս մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օրենքի ուժով այն մեզ մոտ ավելի քան ամրագրված է, իսկ հասարակության կամ պետական լիազոր մարմինների կողմից այն խախտվելու դեպքում յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի դիմելու դատական պաշտպանության, իսկ այն անձինք, ում կողմից դատարանի լիազորությունների յուրացում է գնում, ենթակա են քրեական պատասխանատվության. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24 հոդված, 3-րդ կետ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով