Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2014 00:00

"ԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՎԱՍԱ՞Ր ԵՆ"


- Շատ են խոսում դատական նախադեպերի մասին: Դրանք ե՞ւս օրենքին հավասար են:
Վազգեն, ապագա իրավաբան
Դատական նախադեպերի ճանաչումը եւ կիրառումը, որպես իրավունքի աղբյուր, կիրառվում է եւ ռոմանո-գերմանական իրավական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվում է Հայաստանը, եւ անգլո-սաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում: Որպես կանոն, այդ թվում նաեւ Հայաստանում, դատական նախադեպերի ստեղծումը վերապահված է բարձր ատյաններին: Ո՞րն է դրա իմաստը. նոր դատական վեճերը լուծելու այնպես, ինչպես լուծվել են նախկինում: Թեպետ այն կրում է իմպերատիվ բնույթ, այսինքն, դատարանը պարտավոր է ընդունել ի գիտություն դատական նախադեպը, բայց հաշվի առնելով որոշակի գործոններ, կարծում եմ, այն չպետք է լինի բացարձակ: Դրա լավագույն օրինակն է դեռեւս 20-րդ դարի երկրորդ կեսերից Անգլիայում, անհրաժեշտության դեպքում, հեռանալու ավելի վաղ ստեղծված նախադեպերից: Դատաիրավական պրակտիկայում միգուցե ավելի դյուրին է կիրառել դատական նախադեպեր, սակայն այն բացարձակացնելը չի բերի իրավունքի ասպարեզում պատշաճ զարգացում, չի խթանի իրավական հարթության վրա ստեղծագործելուն ու կատարելագործելուն:
Յուրաքանչյուր գործ յուրովի ինքնատիպ է, ուստի անհրաժեշտ է ինքնատիպ մոտեցում` օգտագործելով իրավական բոլոր գործիքները, այդ թվում` նախադեպերը:

ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՄՔ ՉԷ


- Անձը նորմալ չի տիրապետում հայերենին, սակայն նրա ձեռքը տվել են հայերեն լեզվով մեղադրական եզրակացությունը: Քսան թերթից եզրակացությունը թարգմանիչը 3-4 րոպեում թարգմանել է, որից հետո ստորագրել են տվել, որ ծանոթացել է, եւ գործն ուղարկել են դատարան:
Վարդան, մանկավարժ
Սույն դրվագով կարծում եմ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277 հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջ.
Քրեական դատավարության` լեզվին չտիրապետող (մեր օրենսդրությամբ դա հայերենն է) մեղադյալին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացությունը եւ դրան կապված հավելվածների հաստատված թարգմանությունները:
Այսինքն, սույն իրավանորմով, անկախ այն հանգամանքից, թե թարգմանչի կողմից մեղադրական եզրակացությունը պատշաճ խոսքային թարգմանությամբ ներկայացվել է մեղադրյալին, դրանից հետո մեղադրյալը ստորագրել է իրեն անծանոթ լեզվով մեղադրանքի տակ, թե` ոչ, լիազոր մարմինը պարտավոր էր թարգմանչի միջոցով այն եւ դրան կապված հավելվածները թարգմանել եւ ներկայացնել մեղադրյալին:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
հասցեով