Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2014 00:00

Մայրաքաղաքի որոշ երթուղային գծերի վարորդների գործադուլը սկսվեց գազալցակայաններում գազի գնի բարձրացման դեմ, սակայն հաջորդ օրը նույն վարորդները սկսեցին պահանջել բարձրացնել ուղեվարձը: Դա "պատահականորեն" համընկավ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի այն վրդովեցուցիչ հայտարարության հետ, թե ներկայիս իրավիճակում տրանսպորտը կարող է աշխատել, եթե ուղեվարձը լինի 300 դրամից ոչ պակաս: Ուշագրավ է, որ Հ. Եղիազարյանի հայտարարությունը եւ վարորդների պահանջի փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետի շրջայցերից հետո գազալցակայանները սկսեցին վերադառնալ նախկին գնին: Մեր ունեցած վստահելի տեղեկություններով` գործադուլի կազմակերպիչները հենց գծատերերն են եւ "Փոխադրողների միություն" կոչեցյալը, ու ի սկզբանե գործադուլը ծրագրվել էր` հենց ուղեվարձը բարձրացնելու նպատակով: Այդ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երեւանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը: