Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2014 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29 30 31        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2014 00:00

ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ


Ավարտվում է 2014 թվականը: Ավարտվում է նաեւ "Իրավունք" թերթի "Իրավաբանի ընդունարան" էջի վերջին թողարկումը:
Դժվարանում եմ ասել, թե ինչ իրավական օգտակար խորհուրդներ ստացավ ընթերցողը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ "Իրավաբանի ընդունարան" էջն ունի իր ընթերցողը:
Ցանկանում եմ, որ 2015-ին ոչ թե իրավական հոդվածներն ու խորհրդատվությունը լինեն մանր կենցաղային, սոցիալական, պարտավորությունները չկատարելու, սնանկ ճանաչվելու հարցերի շուրջ, այլ գյուտերի, հեղինակային իրավունքի, գործարար շրջանակներում ձեւավորվող տարբեր տեսակի ու տիպի հարցերի շուրջ:
Ցանկանում եմ, որպեսզի 2015թ. պետությունը ձգտի դառնալ իրապես սոցիալական պետություն, լինի երաշխավորն ու պաշտպանը գործարարի ու աշխատողի, շինականի ու մտավորականի:
Վերջապես, ցանկանում եմ դառնալ ոչ թե պաշտպանն օրենքով բոմժ դարձած անվճարունակ քաղաքացու, այլ իրավունքի պաշտպանը հարուստ ու իր երկիրը շենացնող հզոր քաղաքացու, որն անցնելով, դիմակայելով ու հաղթելով պատերազմը, սովը, ցուրտը, վաստակել է իր երկրում արժանավայել ու հարուստ ապրելու իրավունքը:
Շնորհավոր Նոր տարիդ, Հայաստանի քաղաքացի, շնորհավոր Նոր տարիդ, "Իրավունքի" ընթերցող:
Գալ տարի եւս, "Իրավաբանի ընդունարան" էջը, համատեղ աջակցությամբ "Իրավունք" թերթի ղեկավարության եւ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի, շարունակելու է իր հրապարակումներն ու խորհրդատվությունը, փաստաբանական ու իրավապաշտպան գործունեությունը` ի հզորացում Հայաստանի Հանրապետության:
Եթե մեր կյանքում Աստված լինի առաջին տեղում, մնացած ամեն ինչը կլինեն իրենց տեղերում:
Շնորհավոր Նոր տարի ու Սուրբ ծնունդ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով