Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Չորեքշաբթի, 14 Հունվար 2015 00:00

Այո, հենց այդպես էլ սպասելի էր: Մեր տեղեկություններով, 2015թ. առաջին վեց ամիսները ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին կանցկացնի Միացյալ Նահանգներում` ուսում ստանալու նպատակով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, տիկին Փոստանջյանը 2014 թվականի ավարտին հատուկ "քծնանքով" է վերաբերվել իշխանության որոշ ներկայացուցիչների, որպեսզի գործուղման համար թույլտվություն ստանա: Այս տեղեկությունը եկավ հաստատելու, երբ նկատեցինք, որ ռմբարկու պատգամավորուհին ԱԺ-ում կազմակերպված  ամանորյա  հանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում եւ իշխող կուսակցության պատգամավորների բարեմաղթանքներին միանալով, ժպտալով, փոխադարձ շնորհավորանքներ էր մաղթում, ինչը նախկինում չի եղել: Նշենք նաեւ, որ որեւէ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ ներկա չէր այդ միջոցառմանը: Հետաքրքիր է, տեսնես այս ուսումնառությունից ի՞նչ նոր "անակնկալներ" կարելի է սպասել արեւմտամետ պատգամավորուհուց: