Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

17 հունվարի, 2015թ.


Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է: Բայց այն, ինչ կատարվեց դրանից հետո, եւս մեկ անգամ ցույց տվեց` Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որի նպատակը մեկն է` հնարավոր ու անհնար միջոցներով փչացնել հարաբերությունները մեր եւ, ըստ էության, մեր միակ դաշնակցի` Ռուսաստանի միջեւ: Եվ ովքե՞ր են հիմնական դերակատարները` նույն "դեմքերը", որ Ռուսաստանի հետ կապված ցանկացած մեծ կամ փոքր իրադարձություն դարձնում են հայ-ռուսական հարաբերությունների հարց` ազգամիջյան թշնամանքի խնդիր, եւ փորձում դրա շուրջ հակառուսական հիստերիայի ալիք բարձրացնել: 5-րդ շարասյան "ակտիվիստները" չխորշեցին նույնիսկ այս արյունալի ողբերգությունը ծառայեցնել իրենց հովանավորների քաղաքական նպատակներին. անմիջապես վազեցին Գյումրի` սադրելու ժողովրդին եւ դրդելու չկշռադատված գործողությունների: Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը չունենա ռազմաքաղաքական դաշնակից` ի դեմս Ռուսաստանի. մեր թշնամիներին, առաջին հերթին` թուրքերին  ու ադրբեջանցիներին:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"
17 հունվարի, 2015թ.