Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Բամբասանք
Երեքշաբթի, 27 Հունվար 2015 00:00

Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի տեղը պահպանվելու է որպես ՀՅԴ-ի քվոտա, եւ այն վստահվելու է, ամենայն հավանականությամբ, Լեւոն Մկրտչյանին: Սակայն ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, կուսակցության ներսում կան ուժեր, ովքեր ձգտում են խանգարել այդ նշանակումը, եւ Դիլիջանում տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովի ընթացքում զբաղված էին որոգայթներ լարելով: Մեր աղբյուրի խոսքով` այդ հարցի շուրջ չարախոսություններ են եղել ընդհանուր ժողովի կուլիսներում, եւ նաեւ այդ խարդավանքների հետեւանք է այն, որ "նարնջագույն" մամուլին ՀՅԴ-ի ներսից "պաս" էին տվել տեղեկատվություն, իբր իր լպիրշությամբ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի ծեծը կազմակերպել է Հրանտ Մարգարյանը այն բանի համար, որ սույն ակտիվիստը Վահան Հովհաննիսյանի մահից անմիջապես հետո վիրավորական մեկնաբանություն էր գրել "Ֆեյսբուքում" նրա հասցեին: Ասում են, թե նաեւ այդ խարդավանքների հետ է կապված այն երեւույթը, որ ոմանք փորձում են ՀՅԴ-ից կադրերի արտահոսք կազմակերպել դեպի ծայրահեղական "Հիմնադիր խորհրդարան" (նախկին "Նախախորհրդարան"):