Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց

29 ՀՈՒՆՎԱՐ 2015

Մեր հավաստի տվյալներով` ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը... Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


29 ՀՈՒՆՎԱՐ 2015


Ես ապրիլի 24-ին կգնամ Երեւան` Ֆրանսիայի ժողովրդի անունից:
...Եկել է տաբուները կոտրելու եւ այնպես անելու ժամանակը, որպեսզի երկու երկրները` Հայաստանն ու Թուրքիան, նոր մեկնարկի մասին մտածեն:

ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մեզ` հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ` հայասպանությամբ: Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված եւ հաջող իրականացված ցեղասպանություն էր: Նաեւ գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում:
Այսօր` այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ եւս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ եւ բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով:
Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որեւէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլեւ հարեւան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց` ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի ողջ տարածքը "պատմական ադրբեջանական" հողեր են, եւ այդ հողերը ենթակա են այսպես ասած` "ազատագրման": Մենք շատ լավ գիտակցում ենք նման "ծրագրային" հռետորաբանության թիրախները:
Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք` Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ