Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Փետրվար 2015 00:00

"ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ" ԱՄԵՆԱԶՈՐ ՉԷ


Բազմաթիվ են ահազանգերը, որով քաղաքացիները բողոքում են, որ էլեկտրաեներգիայի տեսուչները սպառնում են հոսանքազրկել քաղաքացիների տները, եթե մեկ կամ երկու օրվա մեջ վճարումները չկատարեն: "Այնքան սարսափելի չէ դրանից հետո մթին, նոր ծնված երեխայի հետ սենյակի մի անկյունում կուչ գալը, ինչքան վիրավորական է այդ անձանց սպառնալիքները, ձայնային ինտոնացիան",- ահազանգում են քաղաքացիները:
Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանում արտագաղթը խթանում է ոչ այնքան նյութական պայմանները, որքան յուրաքանչյուր քայլափոխի երկրի քաղաքացու արժանապատվությունը վիրավորելը, պետական չինովնիկի պաշտպանությունը ոչ միայն չգտնելը, այլ նաեւ անտարբերությունը, անգործությունը: Դա էլ սերմանում է անվստահության մթնոլորտ դեպի պետությունն ու պետական ապարատը: Ասվածի լավագույն ապացույցն է ՀՀ կառավարության եւ ՀՀ նախագահի պալատի մոտ բազում ցույցերն ու պիկետները, որոնց գերակշռող մասից կխուսափեինք, եթե պետական չինովնիկը ոչ միայն իր տեղում լինի, այլ նաեւ գիտակցի, որ իր անգործության ու անվստահության պատճառով կարող է ենթարկվել ընդհուպ քրեական պատասխանատվության:
Ինչ խոսք, յուրաքանչյուր հիմնարկի ներկայացուցիչ, դա կլինի լույսի, թե այլ ծառայության "մարդ", ունի պարտավորություններ` սպառողի կողմից ծախսած հոսանքի վճարումները ժամանակին հավաքագրելու համար, բայց ոչ ՀՀ քաղաքացու արժանապատվության հաշվին:
Ավելինª ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-570 հոդվածները վերաբերելի են էներգամատակարարմանը ¥որի հիմնական կանոնները տարածվում են նաեւ ջրի, գազի եւ այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ¤, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Օրենսդիրը (558 հոդված) պարտադիր պայման է դիտում, որ առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու եւ նրան նախազգուշացնելու` էներգիայի եւ այլ ծառայությունների մատուցման ընդհատում կամ դադարեցում թույլատրվում է միայն տվյալ կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտներին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Այսինքնª տեսուչի թեթեւ ձեռքով աբոնենտի հոսանքն անջատելը` պարտավորությունները ուշ կատարելու հիմքով, առանց պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, գործող իրավանորմով նախատեսված չէ:
Մինչդեռª տեսուչները սպառողներից գումարները գանձելու համար ոչ միայն սպառնում են անջատել հոսանքը, այլ նաեւ հաճախ այն կիրառում են: Իսկ կոմպետենտ պետական լիազոր մարմինները, որոնք այնքան շատ են, որ սպառիչ դժվար է թվարկել, թե որոնք են տվյալ պահին ուղղակի պարտավոր կանգնել իրավունքը խախտված սպառողների կողքին, եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել ոչ միայն տեսուչներին, այլ նաեւ նրանց նման անօրինական հրաման տվող պետերին, իմ կարծիքով, մատնված են անգործության:
Սույն դրվագով անհրաժեշտ է կամ վերացնել այն ներպետական իրավանորմը, որի ուժով, ինչպես վերը նշեցի, առանց դատ ու դատաստանի արգելվում է սպառողին բերել անակնկալի եւ հոսանքն անջատել, կամ էլ հետամուտ լինել ու պատասխանատվության ենթարկել քաղաքացու արժանապատվության ու ներվերի հաշվին նման եղանակով գումարի գանձումը:
Վստահ եմ, որ եթե սպառողը գիտակցի, որ չվճարման դեպքում վաղը դատական կարգով վճարելու է նաեւ դատական ծախսերն ու տույժ-տուգանքները, ավելի կանոնավոր ու ճշգրիտ եղանակով կկատարի իր պարտավորությունները:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով



Պատիվ եմ համարում շնորհավորելու Հայոց բանակի հիմնադրման 23-րդ տարեդարձի առթիվ եւ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի անունից հայտարարում եմ անվճար իրավաբանական, փաստաբանական ծառայությունների միամսյակ, սկսած 2015-ի փետրվարի 1-ից մինչեւ նույն թվականի մարտի 1-ը` բոլոր ժամկետային զինվորական ծառայողների ընտանիքների համար, որոնց իրավունքները խախտվել են գյուղապետարանների, մարզպետարանների, քաղաքապետարանների, ՏԻՄ հետ հարաբերություններում:
Անվճար ծառայությունն իր մեջ ներառելու է ընդհուպ դատական պաշտպանությունը` ներպետական եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարաններում, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ ներպետական դատական ակտերի հարկադիր կատարման սպասարկում` մինչեւ իրավունքի խախտման իսպառ վերացումը:
Գլուխդ բարձր, զինվորի հայր, մայր, Ձեր զավակը հայրենիք է պաշտպանում:

"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակ