Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Օրացույց


5 ՓԵՏՐՎԱՐ 2015

Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար: Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


4 ՓԵՏՐՎԱՐ 2015


Այսօր Ժամը 22 անց 40 րոպեից սկսած Տավուշի մարզի Բաղանիս եւ Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է:

ԱՐԾՐՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Մոտ 30 անձ կհեռացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զբաղեցրած պաշտոնից` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով քննության արդյունքում... Հարուցված քրեական գործից բացի, իմ հրամանով կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են մի շարք բացթողումներ, որոնք թույլ են տրվել ինստիտուտի ղեկավար կազմի եւ հրամանատարների կողմից: Բացահայտվել են դաստիարակչական եւ ուսումնական աշխատանքի բացթողումներ, որոնք դրսեւորվել են ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից վերահսկողության մեխանիզմների բացակայությամբ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ